Թատերախոս

հեռախոսի գյուտի հիման վրա գործող տեխնիկական միջոց

Թատերախոս ( ֆր.՝ Théâtrophone ), Կլեմենտ Ադերի ստեղծած համակարգն է օպերայի և թատերական ներկայացումների հեռախոսով ստերեո հեռարձակման համար[1]։ Այն առաջին անգամ ներկայացվել է Փարիզում 1881 թվականին։ Թատերախոսի արտադրությունը և ծառայությունը շարունակաբար գործել է Փարիզում 1890-1932 թվականներին՝ համերգներ, եկեղեցական ծառայություններ և հրատապ լուրեր հաղորդելու համար։ Մեծ Բրիտանիայում հայտնի դարձել 1895 թվականին «էլեկտրաֆոն» (անգլ.՝ Electrophone) անվամբ, որը հիմնականում օգտագործվել է 1910-ականներին և մեծ հաջողություն ունեցել։

Գովազդային պաստառ, հեղինակ՝ Ժյուլ Շերե

Պատմություն խմբագրել

 
Թատերախոսի նախատիպի դիագրամը Օպերայում, Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ (1881 թ.):

Թատերախոսը առաջին անգամ ներկայացրել է Կլեման Ադերը 1881 թվականին Փարիզում կայացած Էլեկտրաէներգիայի միջազգային ցուցահանդեսում։ Համակարգի հանդիսավոր ներկայացմանը ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ժյուլ Գրևին։ Երկակի ստերեոֆոնիկ ձայն ստանալու համար Ադերը դասավորել էր 80 հեռախոսային հաղորդիչներ բեմի դիմաց[2]։ Սա առաջին երկու ալիքով աուդիո համակարգն էր և բաղկացած էր մի շարք հեռախոսային հաղորդիչներից, որոնք տեղադրված էին Փարիզի օպերայի բեմին կից և հաղորդալարերով միացված էին Փարիզի Էլեկտրական ցուցահանդեսի սենյակների համակարգին, որտեղ այցելուները օգտագործելով երկու ականջակալ կարող էին ստերեո լսել Կոմեդի Ֆրանսեզի և օպերային ներկայացումները; Օպերան գտնվում էր ընդունման վայրից ավելի քան երկու կիլոմետր հեռավորության վրա[3]։ 1881 թվականի նոյեմբերի 11-ով թվագրված գրառման մեջ Վիկտոր Հյուգոն նկարագրում է թատերախոսից օգտվելու իր առաջին և հաճելի փորձը[4][5]։

1884 թվականին Պորտուգալիայի թագավոր Լուիս I-ը, երբ չի կարողացել ներկա լինել օպերային ներկայացմանը, որոշել է օգտվել այդ համակարգից։ Edison Gower Bell ընկերության տնօրենը, ով պատասխանատու էր թատերախոսի տեղադրման համար, հետագայում պարգևատրվել է Քրիստոսի զինվորական շքանշանով[6]։

Թատերախոսի տեխնոլոգիան հասանելի է դարձել Բելգիայում 1884 թվականին, իսկ Լիսաբոնում 1885 թվականին։ Շվեդիայում օպերային ներկայացման առաջին հեռախոսային հաղորդումը տեղի է ունեցել 1887 թվականի մայիսին Ստոկհոլմում։ Բրիտանացի գրող Ուիդան «Մասարենես» վեպում (1897) կին հերոսուհուն նկարագրում է որպես «Աշխարհի ժամանակակից կին։ Զրահի պես թանկ և թատերախոսի պես բարդ»[6]։

Ծառայություն խմբագրել

Համակարգը սկսել է գործել որպես ծառայություն Փարիզում 1890 թվականին՝ «théâtrophone» անունով։ Ծառայությունն առաջարկել է «Թատերախոս» ընկերությունը (ֆր.՝ Compagnie du Théâtrophone), որը հիմնադրել են Մարինովիչը և Շարվադին[6]։ «Թատերախոսը» բաժանորդներին առաջարկել է թատերական և օպերային ներկայացումների ունկնդրություն։ Ծառայությունը կարելի է անվանել հեռախոսային թերթի նախատիպ, քանի որ այն ներառում էր հինգ րոպեանոց լրատվական հաղորդումներ կանոնավոր պարբերականությամբ[7]։ Թատերախոս ընկերությունը հյուրանոցներում, սրճարաններում, ակումբներում և այլ վայրերում տեղադրել էր մետաղադրամով աշխատող հեռախոսային ընդունիչներ, որոնք հինգ րոպե օգտագործելու արժեքը 50 սանտիմ էր[8]։ Բաժանորդային տոմսեր են թողարկվել են զեղչված գնով՝ կանոնավոր հաճախորդներ ներգրավելու նպատակով։ Ծառայությունը հասանելի էր նաև տնային բաժանորդներին։

Ֆրանսիացի գրող Մարսել Պրուստը թատերախոսի երկրպագու է եղել, ինչն ակնհայտ է նրա նամակագրությունից։ Ծառայությանը բաժանորդագրվել է 1911 թվականին[9][10]։

Բազմաթիվ տեխնոլոգիական բարելավումներ են աստիճանաբար կատարվել թատերախոսի համակարգում։ Բրաունի հեռախոսային ռելեն, որը

 
Թատերախոս, Ամսագրի նկարազարդում (1892).

հայտնագործվել է 1913 թվականին, հետաքրքիր արդյունքներ է տվել հոսանքի ուժեղացման առումով[6]։

Թատերախոսը վերջիվերջո իր տեղը զիջել է աճող ժողովրդականության ստացող ռադիոհաղորդումներին և ֆոնոգրաֆին։ 1932 թվականին «Թատերախոս» ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը[6]։

Նման համակարգեր խմբագրել

Նման համակարգեր գործել են Եվրոպայում և այլուր՝ 1893 թվականին հիմնված Telefon Hírmondó-ը Բուդապեշտում և 1895 թվականին հիմնված Electrophone-ը Լոնդոնում։ Միացյալ Նահանգներում թատերախոսի նման համակարգերը սահմանափակվել են օգտագործման միանգամյա փորձերով։ Էրիկ Բարնոուն հիշատակել է հեռախոսով համերգի մասին, որը կազմակերպվել է 1890 թվականի ամռանը. Սարատոգայի Գրանդ Յունիոն (անգլ.՝ Grand Union) հյուրանոցում, որտեղ շուրջ 800 մարդ լսել է Մեդիսոն Սքուեր Գարդենում կայացող «Թեթև հեծելազորի հարձակումը» (անգլ.՝ The Charge of the Light Brigade) համերգի հեռախոսային հաղորդումը[6]։

Գրականություն խմբագրել

  • Danièle Laster: Splendeurs et misères du «théâtrophone». In: Romantisme Nr. 41, 1983, S. 74-78 (ֆր.)
  • Karl Väinö Tahvanainen: Stereofonisk musik per telefon, ursprünglich publiziert in Jan-Erik Petersson (Red.): Tekniska museets årsbok, Daedalus, Stockholm 1987. (շվեդ.)
  • Carolyn Marvin: When Old Technologies Were New: Thinking About Electric Communication in the Late Nineteenth Century, Oxford University Press, New York 1988, ISBN 0-19-504468-1, S. 209—212.(անգլ.)
  • Catherine Bertho-Lavenir: Innovation technique et société du spectacle: le théâtrophone à l’Exposition de 1889. In: Le Mouvement social No. 149, 1989, S. 59-69 (ֆր.)
  • Tim Crook: Radio Drama. Routledge, London 1999, ISBN 0-415-21602-8, S. 15-20.(անգլ.)
  • Paul Collins: Theatrophone — the 19th-century iPod. In: New Scientist, Nr. 2638, 12. Januar 2008 (անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Robert Hawes: Radio Art. Green Wood Publishing, London 1991, ISBN 1-872532-29-2, S. 24.
  2. «Chronomedia: 1880-1884». Terra Media. 2005 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. A. Lange (2002 թ․ մարտի 31). «Le Premier Medium Electrique De Diffusion Culturelle: Le Theatrophone De Clement Ader (1881)» (French). Histoire de la télévision. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. A. Lange (2002 թ․ մարտի 31). «Victor Hugo, Premier Temoin Du Theatrophone» (French). Histoire de la télévision. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Hugo, Victor (1951). Choses vues. Ottawa: Le Cercle du Livre de France. OCLC 883063.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 A. Lange (2002 թ․ փետրվարի 4). «Les Ecrivains Et Le Theatrophone» (French). Histoire de la télévision. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Wanted, A Theatrophone». The Electrical Engineer: 4. 1890 թ․ հուլիսի 5. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. «The Theatrophone». The Electrical Engineer. London: 161. 1889 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. A. Lange (2002 թ․ հունվարի 5). «Marcel Proust, Amateur De Theatrophone» (French). Histoire de la télévision. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Luc Fraisse, ed. (1996). Proust au miroir de sa correspondance. Paris: SEDES. ISBN 978-2-7181-9340-3. OCLC 36309265.