Թան (ալբ․՝ dhallë, պարս.՝ دوغ դուղ, արաբ․՝ شنينة‎‎ shinēna, ղրղզ.՝ чалап), կովի կամ այծի կաթից պատրաստված կաթնաթթվային ըմպելիք՝ կաթնային խմորիչի, կաթնաթթվային մերանի, ջրի և աղի ավելացմամբ։ Լայն տարածում ունի Կովկասի լեռնային շրջանների բնակիչների և Միջին Ասիայի ժողովուրդների մոտ, որտեղ ավանդաբար արտադրվում է մածուն[1]։ Ծագումը հայկական է։

Թան
Ենթատեսակֆերմենտացված կաթնամթերք, բացառությամբ թթվասերի և կաթնաշոռի, յոգուրտ և կաթի կամ սերուցքի այլ տեսակներ՝ մակարդված կամ թթվեցված, Ֆերմենտացված կաթնամթերք (բացառությամբ թթվասերի) և մածնային խմիչք
ԲաղադրամասերՅոգուրտ, սեղանի աղ և խմելու ջուր
Ծագման երկիր Թուրքիա և  Իրան
 Ayran Վիքիպահեստում
Հայկական արտադրության թան

Արդյունաբերական արտադրություն խմբագրել

Արդյունաբերական արտադրությունն սկսվել է 20-րդ դարի 90-ական թվականներին։ Այսօր խանութներում «թան» անվանման ներքո հաճախ վաճառվում են ըմպելիքներ, որոնք հազիվ թե հիշեցնեն օրիգինալը և իրենցից ներկայացնում են ջրով հարած կաթնաթթվային ըմպելիքներ։ Սակայն չնայած և դրանք հեռու են իսկական համից, բայց ունեն կաթնամթերքի բազմաթիվ օգտակար հատկանիշներ։ Ուկրաինայում կաթնաթթվային այս ըմպելիքի՝ թանի սերիական արտադրությունն սկսեցին 2009 թվականին Կրեմենչուգի կաթնամթերման գործարանում։ Արտադրության ծավալն օրական[2] 5 տոննա է։

Պատրաստումը տնային պայմաններում խմբագրել

Պատրաստի մերանն ավելացվում է կովի կաթի մեջ, ինչից հետո լցվում է մի փոքր մաքուր ջուր և ավելացվում է կերակրի աղ։ Ըստ ցանկության՝ թանի մեջ կարելի է ավելացնել նաև սուր բուրմունքով ու համով կանաչեղեն՝ ռեհան կամ սամիթ։ Կենտրոնական Ասիայում որպես մերանի ստացման հումք՝ օգտագործում են նաև ուղտի կաթ[3]։

Բուժիչ հատկություններ խմբագրել

Ըմպելիքը պարունակում է բնական միկրոօրգանիզմների ունիկալ կոմբինացիա, որն ունի բիոքիմիական բարձր ակտիվություն։ Թանն արագ նորմալացնում է օրգանիզմի[4] աղեջրային հաշվեկշիռը։ Այն էպիդեմիայի և ոչ նպաստավոր էկոլոգիական պայմանների դեպքում օգտագործվում է որպես կանխարգելիչ միջոց։ Լավացնում է նյութափոխանակությունը, ակտիվորեն նպաստում է քաշի նվազեցմանը և նրանում առկա հակաօքսիդանտների առկայության շնորհիվ հանդիսանում է զարթխումի սինդրոմի դեմ պայքարի հրաշալի միջոց։ Այն խորհուրդ է տրվում կիրառել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Դրական ազդեցություն է թողնում աղեստամոքսային տրակտի, նյութափոխանակության, անոթային համակարգի վրա, բարձրացնում է նյարդային համակարգի տոնուսը, ինչպես նաև նպաստում է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սպիտակուցների յուրացմանը, կիրառվում է գաստրիտների և հաստ աղիքների բորբոքումների դեպքում, դրականորեն ազդում խոլեցիստիտի և ալերգիկ հիվանդությունների[5] վրա։ Թանն առանձնակի նշանակություն ունի ինչպես երեխաների մոտ առաջացած դիսբակտերիոզի բուժման գործում, այնպես էլ հետվիրահատական շրջանում գտնվող հիվանդների դեպքում, ովքեր ավելի հակված են այս հիվանդությանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Варварский напиток - Региональные публикации - Бизнес-Журнал Онлайн». archive.is. 2012 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  2. «Кременчугский гормолокозавод освоил серийный выпуск кисломолочного напитка «Тан»» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  3. «Как сделать тан в домашних условиях? | Здоровое питание». prokalorijnost.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  4. «Тан». Food and Health (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  5. «Тан кисломолочный напиток - польза и вред (полезные свойства и противопоказания)». Популярно о здоровье (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 137