Թանսու Չիլլեր
Տանսու Փենբե Չիլլեր (թուրքերեն՝ Tansu Penbe Çiller, մայիսի 24, 1946[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա), թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ։ Դեռևս առաջին և միակ կինը, ով զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։
Թանսու Չիլլեր թուրքերեն՝ Tansu Çiller | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 24, 1946[1][2][3] (77 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բոսֆորի համալսարան, Եյլի համալսարան, Կոնեկտիկուտի համալսարան, Ռոբերթ քոլեջ և Mount Ida College? |
Մասնագիտություն | տնտեսագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Բոսֆորի համալսարան |
Ամուսին | Özer Uçuran Çiller? |
Ծնողներ | հայր՝ Necati Çiller? |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքիայի փոխվարչապետ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի վարչապետ և Leader of True path party? |
Կուսակցություն | True Path Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կարիերայի սկիզբը խմբագրել
Ավարտել է Ստամբուլի համալսարանի կանանց համար նախատեսված տնտեսագիտության Ռոբերի քոլեջը։ Գիտական ուսումնասիրություններ է կատարել Կոնեկտիկուտի համալսարանում և Եյլի համալսարանում։ 1978 թվականից դասավանում է Ստամբուլի Բոսֆորի համալսարանում։ 1983 թվականից ունի պրոֆեսորի կոչում։ Զուգահեռ աշխատել է նաև Ստամբուլի բանկի գործադիր տնօրեն։
Քաղաքական կարիերա խմբագրել
Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվում է 1990 թվականի նոյեմբերից՝ համալրելով պահպանողական «Ճիշտ ճանապարհի կուսակցության» շարքերը։ 1991 թվականին դարձել է թուրքական մեջլիսի անդամ՝ Ստամբուլից։ Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության օրոք զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսին դարձել է միևնույն կուսակցության առաջնորդը։
1996—1997 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոն։ Ակտիվ պայքար է ծավալել անջատողական քրդերի և ԱՍԱԼԱյի դեմ։ 1993 թվականի հունիսի 25-ից մինչև 1996 թվականի մարտի 6-ը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիրը՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ 2002 թվականին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։ Ներկայումս զբաղեցնում է Ստամբուլի քաղաքապետի քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 FemBio database (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Biyografi.net — Biography of Tansu Çiller
- Who is Who — Biographies : Prof. Dr. Tansu Çiller