Թան (ըմպելիք)

(Վերահղված է Թանից)

Թան (ալբ․՝ dhallë, պարսկերեն՝ دوغ դուղ, ադրբ.՝ ayran, արաբ․՝ شنينة‎‎ shinēna, թուրքերեն՝ ayran, ղրղզ.՝ чалап), կովի կամ այծի կաթից պատրաստված կաթնաթթվային ըմպելիք՝ կաթնային խմորիչի, կաթնաթթվային մերանի, ջրի և աղի ավելացմամբ։ Լայն տարածում ունի Կովկասի լեռնային շրջանների բնակիչների և Միջին Ասիայի ժողովուրդների մոտ, որտեղ ավանդաբար արտադրվում է մածուն[1]։

Թան
Ayran in a beer glass.jpg
Ենթատեսակֆերմենտացված կաթնամթերք, բացառությամբ թթվասերի և կաթնաշոռի, յոգուրտ և կաթի կամ սերուցքի այլ տեսակներ՝ մակարդված կամ թթվեցված, Ֆերմենտացված կաթնամթերք (բացառությամբ թթվասերի) և մածնային խմիչք
ԲաղադրամասերՅոգուրտ, սեղանի աղ և Խմելու ջուր
Ծագման երկիրFlag of Turkey.svg Թուրքիա և Flag of Iran.svg Իրան
Commons-logo.svg Ayran Վիքիպահեստում
Հայկական արտադրության թան

Արդյունաբերական արտադրությունԽմբագրել

Արդյունաբերական արտադրությունն սկսվել է 20-րդ դարի 90-ական թվականներին։ Այսօր խանութներում «թան» անվանման ներքո հաճախ վաճառվում են ըմպելիքներ, որոնք հազիվ թե հիշեցնեն օրիգինալը և իրենցից ներկայացնում են ջրով հարած կաթնաթթվային ըմպելիքներ։ Սակայն չնայած և դրանք հեռու են իսկաակն համից, բայց ունեն կաթնամթերքի բազմաթիվ օգտակար հատկանիշներ։ Ուկրաինայում կաթնաթթվային այս ըմպելիքի՝ թանի սերիական արտադրությունն սկսեցին 2009 թվականին Կրեմենչուգի կաթնամթերման գործարանում։ Արտադրության ծավալն օրական[2] 5 տոննա է։

Պատրաստումը տնային պայմաններումԽմբագրել

Պատրաստի մերանն ավելացվում է կովի կաթի մեջ, ինչից հետո լցվում է մի փոքր մաքուր ջուր և ավելացվում է կերակրի աղ։ Ըստ ցանկության՝ թանի մեջ կարելի է ավելացնել նաև սուր բուրմունքով ու համով կանաչեղեն՝ ռեհան կամ սամիթ։ Կենտրոնական Ասիայում որպես մերանի ստացման հումք՝ օգտագործում են նաև ուղտի կաթ[3]։

Բուժիչ հատկություններԽմբագրել

Ըմպելիքը պարունակում է բնական միկրոօրգանիզմների ունիկալ կոմբինացիա, որն ունի բիոքիմիական բարձր ակտիվություն։ Թանն արագ նորմալացնում է օրգանիզմի[4] աղեջրային հաշվեկշիռը։ Այն էպիդեմիաի և ոչ նպաստավոր էկոլոգիական պայմանների դեպքում օգտագործվում է որպես կանխարգելիչ միջոց։ Լավացնում է նյութափոխանակությունը, ակտիվորեն նպաստում է քաշի նվազեցմանը և նրանում առկա հակաօքսիդանտների առկայության շնորհիվ հանդիսանում է զարթխումի սինդրոմի դեմ պայքարի հրաշալի միջոց։ Այն խորհուրդ է տրվում կիրառել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Դրական ազդեցություն է թողնում աղեստամոքսային տրակտի, նյութափոխանակության, անոթային համակարգի վրա, բարձրացնում է նյարդային համակարգի տոնուսը, ինչպես նաև նպաստում է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սպիտակուցների յուրացմանը, կիրառվում է որպես գաստրիտների և հաստ աղիքների բորբոքումների, խոլեցիստիտի և ալերգիկ հիվանդությունների[5] վրա։ Թանն առանձնակի նշանակություն ունի ինչպես երեխաների մոտ առաջացած դիսբակտերիոզի բուժման գործում, այնպես էլ հետվիրահատական շրջանում գտնվող հիվանդների դեպքում, ովքեր ավելի հակված են այս հիվանդությանը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 137