Թամաշ Դեչի (հունգ.՝ Tamás Decsi, հոկտեմբերի 15, 1982(1982-10-15), Kazincbarcika, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա), հունգարացի սուսերամարտիկ[1], Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մեդալակիր։

Թամաշ Դեչի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 15, 1982(1982-10-15) (41 տարեկան)
Ծննդավայր՝Kazincbarcika, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա
180 սանտիմետր
Քաշ՝84 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

2007 թվականին Թամաշը դարձել է աշխարհի չեմպիոն թիմային մրցումներում։ Մեկ տարի անց հունգարացի սուսերամարտիկը մասնակցե է Օլիմպիական խաղերին, սակայն անհատական առաջնությունում առաջին ռաունդում պարտվել է իր հայրենակից Արոն Սիլադյիին[2]։ Թիմային առաջնությունում հունգարացիները կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում զիջել են ԱՄՆ-ի թիմին ընդամենը մեկ միավորով։

2009 թվականին հունգարացին աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցումներում[3]։

2014 թվականին Թամաշը երրորդ տեղն է զբաղեցրել Կազանում ընթացող աշխարհի առաջնությունում[4], 2015 թվականի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել թիմի կազմում։

2016 թվականին հունգարացի սուսերամարտիկը դարձել է փոխչեմպիոն աշխարհի թիմային առաջնությունում[5]։

2017 թվականին Թամաշը դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նույն ծրագրով նվաճել է արծաթե մեդալ։ 2018 թվականին հունգարացի սուսերամարտիկն առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնությունում՝ հաղթելով սուսերամարտիկների թիմային մրցաշարում, իսկ աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Նախաօլիմպիական մրցաշրջանում Հունգարիայի հավաքականի վետերանն օգնել է իր թիմին նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալները։

Լավագույն արդյունքներ խմբագրել

Աշխարհի առաջնություններ խմբագրել

Եվրոպայի առաջնություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tamás Decsi». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  2. «Men's Individual Sabre – Round of 32». NBC Olympics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  3. «Sports Club: Fencing». Radio Romania International. 2009 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  4. Result: overal ranking, pools, tablo 64, quarterfinal - Championnats du Monde - Kazan - 21.07.14 - FIE - International Fencing Federation
  5. Fencing World Championships 27 April, Rio de Janeiro - News - Media - FIE - International Fencing Federation

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամաշ Դեչի» հոդվածին։