Ժիրայր Ալթունյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժիրայր Թաթուլի Ալթունյան (օգոստոսի 23, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 2020[1], Երևան, Հայաստան), Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ[2]։
Ժիրայր Ալթունյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1946 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 15, 2020[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | խմբավար և դիրիժոր |
Աշխատավայր | Հայաստանի երաժշտական ընկերություն և Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ |
Ծնողներ | հայր՝ Թաթուլ Ալթունյան |
Պարգևներ և մրցանակներ |
Հայ խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ (1965) և ՀԽՍՀ (1945) ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի որդին է, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԺիրայր Ալթունյանը ծնվել է Երևանում։ 1967 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգչախմբային դիրիժորական բաժին։ 1972 թվականին ավարտել է կոնսերվատորիան՝ ստանալով դիրիժոր-խմբավարի որակավորում։ 1973 թվականին աշխատել է Հայաստանի երգչախմբային ընկերությունում՝ որպես գլխավոր դիրիժոր, 1974-1990 թվականներին՝ Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթում՝ որպես գլխավոր խմբավար։ 1990-2002 թվականներին Ժիրայր Ալթունյանին հրավիրել են աշխատելու արտերկրում՝ Սիրիա, Իրան։ Ղեկավարել է Հալեպի «Սպենդիարյան», Դամասկոսի «Քնար», Թեհրանի «Արարատ» երգչախմբերը։ Միաժամանակ, աշխատել է մանկական երաժշտական դպրոցների բազմաթիվ երգչախմբերում։ 2004-2020 թվականներին եղել է Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվետսական ղեկավարը։ Հեղինակել է համույթի բազմաթիվ երգերի, պարերի գործիքավորումներ[3]։
Պարգևներ
խմբագրել- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2008։