Սախարովի հրապարակ (Երևան)
Սախարովի հրապարակ, հրապարակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Սախարովի հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Անվանվել է | Անդրեյ Սախարով |
![]() | |
![]() |
Պատմություն խմբագրել
Սախարովի անվան հրապարակը գտնվում է Նալբանդյան փողոցի սկզբնամասում՝ Հանրապետության հրապարակից քիչ հյուսիս-արևելք։
Պարսից տիրապետության ժամանակաշրջանում այս տարածքն անվանվել է Փանա Խանի հրապարակ։ Այն ներառված է եղել Մեհրաբովի հատակագծում, մինչև Ալեքսանդր Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծի իրագործումը։ Հրապարակը նախկինում կոչվել է Ազիզբեկովի անվան հրապարակ։ 1991 թվականին անվանափոխվել է ի պատիվ մեծանուն հայագետ, ֆիզիկոս, ատոմագետ, ջրածնային ռումբի հեղինակներից, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, 1975 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական-քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի։
Հրապարակն իրար է կապում Վարդանանց, Նալբանդյան և Պուշկինի փողոցները։ Հրապարակի կենտրոնում Սախարովի կիսանդրին է (քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան, դրվագող՝ Ներսես Չարխչյան)[1]։
Պատկերասրահ խմբագրել
-
Անդրեյ Սախարովի հուշարձանը և Սախարովի հրապարակը
-
Թաթիկ Սարյանի հուշատախտակը Սախարովի հրապարակին կից շենքի պատին
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սախարովի հրապարակ (Երևան) կատեգորիայում։ |