Ըզնմեր կամ Ազնամիր[1] գյուղ էր, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Խուրսից 3-4 կմ հարավ, Ողոհի գյուղի արևելյան կողմում[2]։

Գյուղ
Ըզնմեր
ադրբ.՝ Inmer
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՕրդուբադի շրջան
Բնակչություն0 մարդ (2010)
Ըզնմեր (Ադրբեջան)##
Ըզնմեր (Ադրբեջան)

Պատմություն

խմբագրել

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում, այժմ լքված գյուղ։ Գյուղի անցյալի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Ավերակներից պարզ էր դարձել, որ այն միջին մեծությամբ գյուղ էր:19-րդ դարի սկզբներին հայերի հեռանալուց հետո Ըզնմերը լքվել է և փլատակների վերածվել[2]։

1730 թվականի Մարգար գրչի գրչագրած ձեռագրերից մեկում հիշատակվում է Տէր Գրիգոր Ըզնմերացին, որպես Սուրբ Թովմա վանքի միաբանական դասի անդամ։

Հուշարձաններ

խմբագրել

Գյուղի արևմտյան մասում եղել էր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին անվամբ, որն այժմ ավերակների է վերածվել։ Ունեցել է միանավ դահլիճի հորինվածք[2]։

Ըզնմերի գերեզմանտունը գտնվում է գյուղատեղիի հյուսիսային մասում, ունի 13-17-րդ դարերի մի շարք տապանաքարեր, որոնք մեծ մասամբ թաղված են հողի մեջ կամ էլ տեղահան են արված[2]։ Գերեզմանատան տապանաքարերի վիմագիր արձանագրություններից պարզ էր տարձել, որ գյուղը հնադարյան շրջանի պատմություն ունի։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 74-75 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։