Ողոհի կամ Աղահեցիկ[1] (ադրբ.՝ Ələhi - Ալահի կամ ադրբ.՝ Ələhin - Ալահին), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Գյուղ
Ողոհի
ադրբ.՝ Ələhi
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
ԲԾՄ1680 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն141 մարդ (2009)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ողոհի (Ադրբեջան)##
Ողոհի (Ադրբեջան)

Ողոհիի կամ Աղահեցիկի (Ալահինի) Սուրբ Ստեփանոս եկեղեցի խմբագրել

Ժամանակը՝ անհայտ։ - Տեղը՝ գյուղի կենտրոնում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ XVII դ., 1906 թ.։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ - Մույթերը՝ քառակոաի։ - Ավանդատները՝ մեկ զույգ։ - Գմբեթը՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում, ինտերյերում։ - Որմնանկարներ՝ չունի։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ - Զարդաքանդակներ՝ չունի։ - Շրջակայքում՝ անհայտ։ - Վիճակը՝ 1930-ական թվականներին քանդվել է եկեղեցու գմբեթը, այնուհետև փլվել է հարավային ավանդատան ծածկը։ Որմերում ունի վտանգավոր ճաքեր։

Ողոհիի կամ Աղահեցիկի Սուրբ Խաչ կամ Սուրբ Հռիփսիմե վանք խմբագրել

Ժամանակը՝ XIV -XV դդ.։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան մասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ -Հորինվածքը՝ անհայտ։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ վանքի կալվածատիրական վիմագիրը այժմ գտնվում է գյուղի ս. Ստեփանոս եկեղեցում։ - Շրջակայքում՝ եկեղեցու շուրջը գոյություն է ունեցել վանքապատկան շինություններ և պարիսպ։ - Վիճակը՝ եկեղեցին կիսախաթար կերպով կանգուն է եղել մինչև XIX դ. կեսերը։ Հետագայում այդ համալիրի ավերակները քայքայվելուց հետո նրա տեղում կառուցել են մի միանավ մատուռ, որը ևս ավերակի է վերածվել։

Ողոհիի կամ Աղահեցիկի կամուրջ խմբագրել

Ժամանակը՝ XVII դ.։ - Տեղը՝ գյուղի արևմտյան կողմում, Գիլան գետի Նորակերտ վտակի վրա։ - Կառուցող վարպետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ երկկամար։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ չունի։ - Վիճակը՝ գործող։

Ողոհիի կամ Աղահեցիկի գերեզմանատուն խմբագրել

Ժամանակը՝ XV-XX դդ.։ - Տեղը՝ գյուղի արևմտյան մասում։ - Տապանաքարերի թիվը՝ 60։ - Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, քառանկյունի։ - Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 17։ - Վիճակը՝ հին տապանաքարերի մեծ մասը կիսով չափ թաղված են հողի մեջ, արձանագրությունները քայքայված։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 134