Էքսելոն տաղավարներ (անգլ.՝ Exelon Pavilions), Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում Չիկագոյի Քուք կոմսության Լուպ համայնքի տարածքում գտնվող չորս շենքեր են, որոնք էլեկտրական հոսանք են արտադրում արևի էներգիայից և ապահովում են մուտք Միլենիում պարկի (անգլ.՝ Millennium Park) ստորգետնյա կայանատեղի[1]։ Հյուսիսարևելյան Էքսելոն և հյուսիսարևմտյան Էքսելոն տաղավարները (համատեղ հյուսիսային Էքսելոն տաղավարներ) գտնվում են Ռենդոլֆ փողոցի երկայնքով ձգվող զբոսայգու հյուսիսային եզրին և հարում են Հարիս թատրոնին։ Հարավարևելյան Էքսելոն և հարավարևմտյան Էքսելոն տաղավարները (համատեղ հարավային Էքսելոն տաղավարներ) եզրափակում են Մոնրոյի փողոցի երկայնքով ձգվող Լուրիե Գարդեն (անգլ.՝ Lurie Garden) զբոսայգու հարավային եզրը։ Տաղավարները միասին արտադրում են տարեկան մոտ 2350 դոլար արժողությամբ[2] 19,840 կՎտժ էլեկտրաէներգիա[3]։

Էքսելոն տաղավարներ
Տեսակկառույց
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՉիկագո
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
ՍեփականատերՉիկագո
Հիմնադրված էնոյեմբեր 2004
Բացվածապրիլի 30, 2005
ՃարտարապետՌենցո Պիանո
Քարտեզ
Քարտեզ

7 միլիոն դոլար արժողությամբ չորս տաղավարները[4] նախագծվել են 2001 թվականի հունվարին; շինարարությունը սկսվել է 2004 թվականի հունվարին։ Հարավային տաղավարների շինարարությունը ավարտվել և դրանք բացվել են 2004 թվականի հուլիսին, իսկ Հյուսիսային տաղավարներն ավարտվել են 2004 թվականի նոյեմբերին, հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 30-ին[5] : Էներգիա արտադրելուց բացի, չորս տաղավարներից երեքը ապահովում են այգու ներքևում գտնվող ավտոկայանատեղերի մուտքը[6], իսկ չորրորդը ծառայում է որպես այգու ողջույնի կենտրոն և գրասենյակ[7] ։ Էքսելոն ընկերությունը, որն էլեկտրաէներգիա է արտադրում և տեղափոխում իր դուստր Commonwealth Edison (ComEd) ընկերության միջոցով[4], տաղավարների համար նվիրաբերել է 5,5 միլիոն դոլար[3][8][9] : Chicago Tribune թերթի ճարտարապետության քննադատ Բլեր Քամինը բարձր է գնահատել Հարավային տաղավարները որպես «փոքր մոդեռնիստական զարդեր», բայց քննադատել է Հյուսիսային տաղավարները՝ համարելով «գրեթե բոլորովին սև և անթափանց»[4]։ Հյուսիսային տաղավարները արժանացել են Միացյալ Նահանգների Կանաչ շենքերի խորհրդի «Առաջնորդություն Էներգետիկայի և բնապահպանական դիզայնի բնագավառում» մրցանակի (LEED) արծաթե վարկանիշին, ինչպես նաև պարգևատրվել են Ջեռուցման, հովացման և օդորակման ճարտարագետների ամերիկյան ընկերության (ASHRAE) մրցանակով[4]։

Նախապատմություն խմբագրել

 
Միլենիում պարկը 2005 թվականին, նկարված է հյուսիսից

Միչիգան լճի արևելքում գտնվող Գրանտ պարկը 19-րդ դարի կեսից Չիկագոյի նախամուտքն էր։ Միչիգան պողոտայից արևելք, Ռանդոլֆ փողոցից հարավ և Կոլումբուս Դրայվից արևմուտք գտնվող զբոսայգու անկյունում մինչև 1997 թվականը Իլինոյսի կենտրոնական երկաթուղու կայանատեղիներն ու կայարաններն էին։ 1997 թվականին այս տարածքում գործարկվել է Միլենիում զբոսայգին[10], որը 2009 թվականին քաղաքի մասշտաբով զբոսաշրջիկ-այցելուների քանակով միայն Ռազմածովային նավամատույցին (անգլ.՝ Navy Pier) էր զիջում[11]։

1836 թվականին, Չիկագոյի կազմավորումից մեկ տարի առաջ[12], Ջրանցքների հանձնակատարների խորհուրդը անցկացրել հանրային աճուրդներ քաղաքի առաջին լոտերի համար։ Հեռատես քաղաքացիները՝ լճի ափը որպես հասարակական բաց տարածք պահելու համար, հանձնաժողովի անդամներինն համոզել են Միչիգանի պողոտայից արևելք գտնվող Ռանդոլֆ փողոցի և Պարկ Ռոուի (11-րդ փողոց) միջև ընկած տարածքը հայտարարել «Հասարակական ընդհանուր տարածք, որը միշտ բաց, մաքուր և ցանկացած շինությունից զերծ կամ այլ խոչընդոտներից ազատ կլինի, ցանկացած իրադրությունում»[13]։ Գրանտ պարկը «միշտ բաց, պարզ և ազատ» է ՝ պաշտպանված օրենսդրությամբ, որը հաստատվել էր Իլինոյսի Գերագույն դատարանի չորս նախկին վճիռներով[14][15][16] : 1839 թվականին Միացյալ Նահանգների ռազմական քարտուղար Ջոել Ռոբերտս Փոյնսեթը Ֆորտ Դիրբորնի արգելոցը շահագործումից հանել է և Միչիգանի պողոտայից դեպի արևելք գտնվող Ռանդոլֆ փողոցի և Մեդիսոն փողոցի միջև ընկած տարածքը հայտարարել է «Շինություններից ընդմիշտ ազատ հասարակական տարածք»[12]։

Գրանտ պարկի պաշտպան Ահարոն Մոնտգոմերի Ուորդը, որը հայտնի էր փոստային պատվերների գյուտով, երկու անգամ Չիկագո քաղաքին դատի է տվել, որ պարտադրի նրան քանդել զբոսայգու տարածքի շենք-շինությունները և չթույլատրի նորերի կառուցումը.[17][18]։ 1890 թվականին պնդելով, որ Միչիգան ավենյուի սեփականատերերը զբոսայգում սերվիտուտ իրավունք ունեն, Ուորդը դատական հայց է ներկայացրել, որ զբոսայգին շենքերից ազատ տարածք համարվի։ 1900 թվականին Իլինոյսի գերագույն դատարանը հայտարարել է, որ Միչիգան ավենյուից արևելք ընկած տարածքները ենթակա են նվիրաբերության և սերվիտուտի[19]։ 1909 թվականին Ուորդը փորձել է կանխել Ֆիլդի անվան բնագիտության պատմության թանգարանի շինարարությունը, դատարանը ընդունել էնրա փաստարկները, և թանգարանը կառուցվել է այլ վայրում[20][21][22]։ Արդյունքում քաղաքի օրենքներով սահմանափակվել են Գրանդ պարկի շինությունների բարձրությունները (Մոնտգոմերի Ուորդի սահմանափակում) մինչև 12 մետր, բացառությամբ բեմահարթակների[23]։ Այնուամենայնիվ Միլենիում պարկում Քրոուն շատրվանը (15մ) և Ջեյ Փրիցքերի տաղավարը (42մ) գերազանցում են սահմանափակումը, քանի որ դասակարգվել են արվեստի ստեղծագործություն, այլ ոչ թե շենք-շինություն։ Հյուսիսային տաղավարների միջև տեղակայված Հարիսի թատրոնը կառուցվել է հիմնականում ստորգետնյա, որ խուսափի բարձրության սահմանափակումից[24][25]։ Հյուսի-արևմտյան տաղավարը ամենաբարձրն է և ունի երեք հարկ, հյուսիս-արևելյանը՝ երկու հարկ, իսկ հարավային տաղավարներ մեկհարկանի են[5]։

Նախագծում և շինարարություն խմբագրել

 
Ռենցո Պիանոյի նախագծած Էքսելոն հարավային տաղավարները, Արվեստի ինստիտուտի 2009 թվականի ժամանակակից թևը և Նիկոլս կամուրջը:

Տաղավարները Էքսելոն են կոչվել ի պատիվ էլեկտրական հոսանք արտադրող ընկերության, որի արտադրանքը տեղափոխում է Commonwealth Edison (ComEd) դուստր ձեռնարկությունը[4]։ Չիկագո քաղաքը Exelon և ComEd ընկերությունների հետ համատեղ մի շարք էկոլոգիական նախագծեր է իրականացրել՝ ներառյալ շենքերում արևային էներգիայի սարքերի, վերականգնվող էներգիայի սարքավորումների նախագծումն ու տեղադրումը։ Նմանապես գործողություններ են իրականացվել միտված վերականգնվող էներգիայի պաշտպանությանը և քաղաքում կանաչ ճարտարապետության վերաբերյալ հասարակական տեղեկատվության բարձրացմանը[26]։ Տաղավարների կառուցումը արժեցել է 7մլն դոլար[4], որից 5,5 միլիոնը նվիրաբերել են Exelon և ComEd ընկերությունները[3]։

Հյուսիսային տաղավարների գլխավոր նախագծողը Թոմաս Հ. Բիբին է՝ Hammond Beeby Rupert Ainge Architects ընկերությունից[5]։ Հյուսիսային տաղավարների համար Բիբիի նախագծերը «ներդաշնակ են Հարիս թատրոնի հետ»[27], որի ճարտարապետը նույնպես նա է։ Հյուսիսային տաղավարները գտնվում են Ռենդոլֆ փողոցի երկայնքով ՝ թատրոնի երկու կողմերում, որը Միլենիում զբոսայգու փակ կատարողական արվեստի վայրն է[5]։

Հարավային տաղավարները նախագծվել են Renzo Piano Building Workshop ընկերության ճարտարապետ Ռենցո Պիանոն[5]։ Նա նախագծել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի նոր մասնաշենքը, որը գտնվում է Մոնրոյի փողոցի հարավային տաղավարներից այն կողմ և բացվել է 2009 թվականին, տաղավարներն ավարտելուց տարիներ անց[3]։ Պիանոն նաև նախագծել է Նիկոլս կամուրջը, որը միացնում է Հազարամյակի այգին և Արվեստի ինստիտուտը և գտնվում է Հարավարևմտյան տաղավարի հարևանությամբ[28]։

Էքսելոն տաղավարների նախագծման գործընթացը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերին, իսկ շինարարությունը՝ 2004 թվականի հունվարից։ Բոլոր չորս տաղավարների գլխավոր կապալառուն Walsh Construction ընկերությունն է եղել։ Հարավային տաղավարներն ավարտվել են 2004 թվականի հուլիսին և բացվել են 2004 թվականի հուլիսի 16-ին, երբ Հազարամյակի այգին իր հանդիսավոր բացումն է նշել։ Հյուսիսային տաղավարները չեն ավարտվել 2004 թվականի հուլիսին, բայց ավարտվել են այդ տարվա նոյեմբերին։ Էքսելոնի բոլոր չորս տաղավարները պաշտոնապես հանրության համար բացվել են 2005 թվականի ապրիլի 30-ին[4][5]։

Կառուցվածք խմբագրել

 
Հյուսիսարևմտյան տաղավարի առաստաղը։

Հյուսիսային տաղավարները նախագծվել են որպես մինիմալիստական սև խորանարդներ[7],, և դրանք միասին կարող են տարեկան արտադրել 16,000 կՎտժ (58,000 ՄՋ) էլեկտրաէներգիա[3]։ Տաղավարների պատեր արտաքինից երեսապատված են վերամշակված ալյումինի շերտերով, որոնց մեջ հատուկ մշակված «մոնոբյուրեղային ֆոտոգալվանային մոդուլներ և իզոթերմիկ ապակի» կա[29]։ Արևի ճառագայթների ջերմության կոնվեկցիան ֆոտոգալվանային մոդուլներով ծածկված օդային խոռոչներում օդի շարժում է առաջացնում։ Յուրաքանչյուր տաղավարի տանիքի ջրամեկուսացման համար օգտագործվել է «բարձր ջերմաանդրադարձունեությամբ ջերմապլաստիկ թաղանթ», որն օգնում է մեղմել քաղաքի բարձր ջերմային ազդեցությունը[29]։

Ֆոտոգալվանային մոդուլները արտադրում են էլեկտրաէներգիա և ապահովում տաղավարների լուսավորության մեծ մասը։ Հյուսիսային տաղավարները Չիկագոյի առաջին շենքերն են, որոնք օգտագործում են շենքում ներկառուցված ֆոտոգալվանային բջիջներ, որոնք արևային էներգիայի համակարգ են[26]։ Հազարամյակի զբոսայգու նախագծողները պնդում են, որ տաղավարները Միջին Արևմուտքում առաջին շինություններն են, որ ունեն էլեկտրաէներգիա արտադրող պատեր[4]։

Հյուսիսարևմտյան տաղավար խմբագրել

Հյուսիսարևմտյան տաղավարը տեղակայված է Է. Ռանդոլֆ փողոց 151 հասցեում[30]։ Այնտեղ տեղակայված են Միլենիում պարկի «Ողջույնի կենտրոնը» (անգլ.՝ Welcome Center) և Էքսելոն էներգիայի էկրանը[7]։ Այնտեղ են Միլենիում պարկի գրասենյակներն ու հասարակական զուգարանները[3]։ Հյուսիսարևմտյան եռահարկ տաղավարը չորս տաղավարներից ամենամեծն է՝ 570 մ²[5], և միակ տաղավարն է, որը չի ապահովում մուտքը դեպի ստորգետնյա ավտոկայանատեղի[7]։ Հյուսիսարևմտյան տաղավարը արևի էներգիան օգտագործելու համար ունի 460 ֆոտոգալվանային մոդուլ, շենքում օդի վերաշրջանառության սարքավորումներ։ Շենքի«ներքին հարդարման նյութերն ու շինանյութերը ստացված են վերականգնվող աղբյուրներից»[3]։

Հյուսիսարևմտյան տաղավարում գտնվող Միլենիում պարկի Ողջույնի կենտրոնն առաջարկում է զբոսայգու ուղեցույցներ և անվասայլակներ։ Այնտեղ կազմակերպվում են զբոսայգիներին և էներգետիկային նվիրված ցուցահանդեսներ։ Ինտերակտիվ էկրաններին ցուցադրում են, թե ինչպես են գործում տաղավարների արևային վահանակները և պատմում վերականգնվող էներգիայի մասին։ Ինտերակտիվ սենսորային էկրանները ցուցադրում են քաղաքի արևային էներգիայի օգտագործման և էլեկտրաէներգիայի արտադրության օրինակներ։ Շենքի նախասրահում է տեղադրված Չիկագոյում բնակվող նկարիչներ Պատրիկ Մաք Գիի (Patrick McGee) և Ադելհեյդ Մերսի (Adelheid Mers) ստեղծած 2,7 մ բարձրությամբ քանդակը։ «Հելիոսֆերա, կենսոլորտ, տեխնոսֆերա» անվամբ քանդակը «նախատեսված է Երկրի մթնոլորտի, Արեգակնային համակարգի և գիտական ծրագրերի միջև կապերը մեկնաբանելու համար»[3]։ Դա այգու տարածքում Չիկագոյի միակ մշտական արվեստի գործն է[31]։

Հյուսիսարևելյան տաղավար խմբագրել

Հյուսիսարևելյան տաղավարը հետիոտնային մուտք է Միլենիում պարկի ավտոկայանատեղի[3] և ապահովում է մուտքը դեպի Հարիս թատրոնի տանիքի հարթակ[26][30]։ Այն գտնվում է 201 E. Randolph Street հասցեում, թատրոնից արևելք և McDonald's հեծանվային կենտրոնից արևմուտք։ Տաղավարի երկրորդ հարկում է տեղակայված Chicago Shop-ը, որտեղ հնարավոր վարձակալել աուդիո տուր և գնել Միլենիում պարկի և Չիկագոյի պաշտոնական հուշանվերներ[32]։ Հյուսիսարևելյան երկհարկանի տաղավարը մեծությամբ երկրորդն է՝ 380 մ² մակերեսով, և նույնպես ունի 460 ֆոտոգալվանային մոդուլներ՝ արևի լույսից էլեկտրաէներգիա արտադրելու համար[3]:

 
Հյուսիսարևելյան Էքսելոն տաղավարը, որտեղից մուտք կա ստորգետնյա ավտոկայանատեղի և խանութ:

Հարավային տաղավարներ խմբագրել

Հարավային տաղավարները գտնվում են Լուրյե զբոսայգու արևելքում և արևմուտքում ձգվում են Մոնրոյի փողոցի երկայնքով, և դրանց ապակե պատերից հնարավոր է դիտել այգին[4]։ Հարավային տաղավարներն ապահովում են այգու ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքը։ Հարավարևմտյան տաղավարը պարտեզից արևմուտք է և Նիկոլս կամրջի արևելք և չորս տաղավարներից ամենափոքրն է՝ ունի 51 մ ² մակերես[5] և ամենաքիչ ֆոտոգալվանային մոդուլները՝ 16 հատ[3]։ Հարավարևելյան տաղավարը պարտեզից արևելք է, ունի երկրորդ փոքր տարածքը՝ 70 մ² մակերես[5] և 24 ֆոտովոլտային մոդուլ տանիքին։ Միասին այս երկու տաղավարները ի վիճակի են տարեկան արտադրել 3840 կՎտժ (13,800 ՄՋ) էլեկտրաէներգիա[3]։

Ճանաչում և գնահատում խմբագրել

 
Բլեր Քամին նկարագրել է Հարավարևմտյան (նկարում) և Հարավարևելյան Էքսելոն տաղավարները որպես «փոքր մոդեռնիստական զարդեր, գրեթե տան նման».[4]

Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, Chicago Tribune-ի ճարտարապետության քննադատ Բլեր Քամինը բարձր է գնահատել տաղավարները՝ ենթադրելով, որ եթե նախագծերը թողնվեին կապալառուներին, ապա Միլենիում պուրակի այցելուները կարող էին փոխարենը տեսնել ոչ տպավորիչ «կոպիտ օգտահակ խրճիթներ»։ Քամինը գոհ էր Հարավային տաղավարներից և դրանք դրանք բնութագրել է «փոքր մոդեռնիստական զարդեր, համարյա տան նման»։ Քամինը Հարավային տաղավարները գնահատել է հնարավոր չորսից երեք աստղով կամ «շատ լավ»[4]։

Քամինը ավելի քիչ գոհ էր Բիբիի Հյուսիսային տաղավարներից, որոնք նա նկարագրել է «գրեթե բոլորովին սև և անթափանց» և համեմատել է Դարթ Վեյդերի սաղավարտի հետ։ Նա ընդունել է տաղավարների նորարարական տեխնոլոգիան և դրանց «քաղաքաշինական գործառույթը» որպես թևեր Հարիս թատրոնի համար, ինչը Քամինի կարծիքով «թույլ է տալիս թատրոնին ավելի լավ դիմակայել հարավից Ֆրենկ Գերիի նախագծած Պրիցկեր տաղավարին»։ Ակնարկը գրելուց տաղավարների շինարարությունը դեռ չէր ավարտվել, և Քամինը Հյուսիսային տաղավարներին ընդհանուր աստղանիշ չի տվել։ Նա իրոք հույս է հայտնել, որ ավարտելուց հետո նրանք ավելի հաճելի տեսք կունենան[4]։

Տաղավարները բարձր են գնահատվել վերականգնվող էներգիայի և կանաչ դիզայնի նորարարական օգտագործման համար։ 2005 թվականին Հյուսիսային տաղավարները ստացել են Առաջնորդություն էներգետիկայի և բնապահպանական նախագծման ոլորտում (LEED) արծաթե գնահատական Միացյալ Նահանգների Կանաչ շենքերի խորհրդից[26][33]։ Նրանք ստացել են «Այլընտրանքային և (կամ) վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում» անվանակարգում «Տեխնոլոգիայի մրցանակ» պատվավոր շքանշան՝ ջեռուցման, հովացման և օդորակման ամերիկյան ընկերության (ASHRAE) կողմից[26][34]։ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությունը բոլոր տաղավարները ճանաչել է իր «Միլիոնային արևային տանիքներ» նախաձեռնության բաղկացուցիչ մաս։ 2005 թվականին Չիկագոն արևային էներգիան վերափախող սարքերի տեղադրումներով չորրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ քաղաքների շարքում. Էքսելոն տաղավարների կառուցման ավարտից հետո քաղաքում ընդհանուր առմամբ 1 ՄՎտ հզորությամբ ֆոտոգալվանային համակարգեր են տեղադրվել։ Տաղավարները միասին տարեկան արտադրում են 19,840 կՎտժ (71,400 ՄՋ) էլեկտրաէներգիա[3], որը համարժեք է տարեկան 2,353 դոլարի՝ Իլինոյս նահանգի էլեկտրաէներգիայի միջին գներով։ Սա բավարար է Չիկագոում Energy Star գնահատակ ունեցող 14 տները համարժեք էներգիայով ապահովելու համար[7]։

Գրականություն խմբագրել

  • Flanagan, Regina M. (2008). «The Millennium Park Effect: A Tale of Two Cities». In Cartiere, Cameron; Shelley Willis (eds.). The Practice of Public Art. New York, New York: Routledge Research in Cultural and Media Studies. ISBN 978-0-415-96292-6.
  • Gilfoyle, Timothy J. (2006). Millennium Park: Creating a Chicago Landmark. University of Chicago Press. ISBN 978-0-226-29349-3.
  • Macaluso, Tony; Julia S. Bachrach & Neal Samors (2009). Sounds of Chicago's Lakefront: A Celebration Of The Grant Park Music Festival. Chicago's Book Press. ISBN 978-0-9797892-6-7.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «North Exelon Pavilions: Chicago, IL». www.hpbmagazine.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  2. «Average Retail Price of Electricity to Ultimate Customers by End-Use Sector, by State». Energy Information Administration, United States Department of Energy. 2010 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 «The Millennium Park Welcome Center Opens in the Northwest Exelon Pavilion» (Press release). Brownsey, Anne. Exelon Corporation. 2005 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 7-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Kamin, Blair (2004 թ․ հուլիսի 18). «Exelon Pavilions». Chicago Tribune. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Art & Architecture: Exelon Pavilions Facts and Figures». City of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 7-ին.
  6. «Exelon Pavilions at Millennium Park - Randolph St». www.illinoissolarschools.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Art & Architecture: Exelon Pavilions: Millennium Park Welcome Center and Garage Entrances». City of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 7-ին.
  8. Herrmann, Andrew (2004 թ․ հուլիսի 15). «Sun-Times Insight». Chicago Sun-Times. էջ 16.
  9. «Dawn of the Millennium». Chicago Tribune. 2004 թ․ հուլիսի 16. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
  10. Gilfoyle, Timothy J. (2006 թ․ օգոստոսի 6). «Millennium Park». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2008 թ․ հունիսի 24-ին.
  11. «Crain's List: Chicago's Largest Tourist Attractions (Sightseeing): Ranked by 2009 attendance». Crain's Chicago Business. Crain Communications Inc. 2010 թ․ մարտի 22. էջ 21.
  12. 12,0 12,1 Macaluso, pp. 12–13
  13. Gilfoyle, pp. 3–4
  14. Spielman, Fran (2008 թ․ հունիսի 12). «Mayor gets what he wants – Council OKs move 33–16 despite opposition». Chicago Sun-Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.
  15. «The taking of Grant Park». Chicago Tribune. 2008 թ․ հունիսի 8. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  16. Spielman, Fran; Art Golab (2008 թ․ մայիսի 16). «13–2 vote for museum – Decision on Grant Park sets up Council battle». Chicago Sun-Times. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  17. Grinnell, Max (2005). «Grant Park». The Electronic Encyclopedia of Chicago. Chicago Historical Society. Վերցված է 2008 թ․ հուլիսի 28-ին.
  18. Macaluso, pp. 23–25
  19. City of Chicago v. A. Montgomery Ward, 169 Ill. 392 (1897).
  20. Gilfoyle, p. 16
  21. E. R. Bliss v. A. Montgomery Ward, 104 198 Ill. (1902).; A. Montgomery Ward v. Field Museum of Natural History, 241 Ill. 496 (1909).; and South Park Commissioners v. Ward & Co., 248 Ill. 299 (1911).
  22. Ward chose not to challenge the Art Institute of Chicago building in the park. For an overview of the legal cases involving Grant Park and structures within it, please see: Ward, Richard F. (2008 թ․ նոյեմբերի 18). «Illinois Supreme Court Decisions». NewEastside.org. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին..
  23. Flanagan, p. 141.
  24. Gilfoyle, p. 181
  25. «In a fight over Grant Park, Chicago's mayor faces a small revolt» (subscription required). The Economist. The Economist Newspaper Limited. 2007 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 Ryan, Karen (2005 թ․ դեկտեմբերի 15). «Millennium Park's North Exelon Pavilions Receive a "LEED Silver" Rating» (Press release). City of Chicago, Department of Environment. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.(չաշխատող հղում)
  27. «Millennium Park Inc.: Exelon Pavilions Series». Chicago Public Library. 2008. Վերցված է 2008 թ․ հուլիսի 9-ին.
  28. «The Modern Wing» (PDF). The Art Institute of Chicago. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  29. 29,0 29,1 «Hammond Beeby Rupert Ainge: Exelon Pavilions». Chicago Architecture Foundation. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  30. 30,0 30,1 «Exelon Pavilions at Millennium Park – Randolph St». The Chicago Solar Partnership. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  31. Flanagan, p. 139.
  32. «Frequently Asked Questions». City of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  33. «Millennium Park brochure, "Exelon Pavilions,"» (PDF). City of Chicago. էջ 39. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
  34. Jalayerian, Mehdi; Steven Eich (2006 թ․ սեպտեմբեր). «Blending Architecture And Renewable Energy» (PDF). ASHRAE Journal. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել