Էրիկ Պուլգար

չիլիացի ֆուտբոլիստ

Էրիկ Անտոնիո Պուլգար Ֆարֆան (իսպ.՝ Erick Antonio Pulgar Farfán, հունվարի 15, 1994(1994-01-15)[2], Անտոֆագաստա, Չիլի[3]), չիլիացի ֆուտբոլիստ, «Բոլոնյա» ակումբի և Չիլիի հավաքականի պաշտպան:

Football pictogram.svg
Էրիկ Պուլգար
Անձնական տվյալներ
Ազգությունը չիլիացի
Քաղաքացիությունը Flag of Chile.svg Չիլի
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1994(1994-01-15)[2] (26 տարեկան)
Ծննդավայր Անտոֆագաստա, Չիլի[3]
Հասակ 186 սմ[1]
Քաշ 83 կգ[1]
Դիրք հենակետային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բոլոնյա
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2014 Չիլի Դեպորտես Անտոֆագաստա 38 (2)
2014—2015 Չիլի Ունիվերսիդադ Կատոլիկա 35 (7)
2015—մ.հ. Իտալիա Բոլոնյա 72 (4)
Ազգային հավաքական
2015—մ.հ. Չիլի Չիլի 8 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Էրիկ Պուլգարը «Դեպորտես Անտոֆագաստա» ակումբի սան է: 2011 թվականի նոյեմբերի 20-ին՝ «Դեպորտես Նավալ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշում է իր նորամուտը Չիլիի առաջնությունում[4]: 2013 թվականի մայիսի 11-ին՝ «Ունիոն Էսպանյոլ» ակումբի դեմ խաղում Էրիկը «Դեպորտես Անտոֆագաստա» ակումբի կազմում» խփել է իր առաջին գոլը [5]: 2014 թվականի ամռանը Էրիկը տեղափոխվել է «Ունիվերսիդադ Կատոլիկա» ակումբ: Տրանսֆերի արժեքը կազմել է 400 հազար եվրո: Հուլիսի 27-ին «Ունիոն Էսպանյոլ» ակումբի դեմ խաղում Էրիկը նշել է իր նորամուտը՝ նոր թիմի կազմում[6]: Օգոստոսի 25-ին՝ «Պալեստինա» ակումբի դեմ խաղում Էրիկը՝ «Ունիվերսիդադ Կատոլիկա» ակումբի կազմում, խփել է իր առաջին գոլը[7]:

2015 թվականի ամռանը Էրիկը տեղափոխվել է իտալական «Բոլոնյա» ակումբ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[8]: Օգոստոսի 22-ին՝ «Լացիո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Մակրո Կրիմիին[9]: 2016 թվականի հոկտեմբերի 26-ին «Կիևո» ակումբի դեմ խաղում Էրիկը խփել է իր առաջին գոլը՝ «Բոլոնյա» ակումբի կազմում[10]:


Միջազգային կարիերաԽմբագրել

2015 թվականի հունվարի 29-ին՝ ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Էրիկը կատարել է իր նորամուտը Չիլիի հավաքականի կազմում[11]: 2016 թվականի ամռանը Էրիկը դարձել է ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող: Մրցաշարում նա մասնակցել է Կոլումբիայի հավաքականի դեմ խաղին[12]:

ՁեռքբերումներԽմբագրել

Միջազգային

  Չիլի

  •   Ամերիկայի գավաթ — 2016

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://www.bolognafc.it/player/erick-pulgar
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Freebase Data DumpsGoogle.
  4. «Депортес Антофагаста VS. Депортес Наваль 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-11-20 
  5. «Унион Эспаньола VS. Депортес Антофагаста 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-05-11 
  6. «Унион Эспаньола VS. Универсидад Католика 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-27 
  7. «Палестино VS. Универсидад Католика 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-08-25 
  8. «UFFICIALE: Bologna, preso Pulgar dall'Universidad Catolica» (Italian)։ 20 August 2015։ Վերցված է 16 February 2016 
  9. «Лаицио VS. Болонья 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-22 
  10. «Лаицио VS. Болонья 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-10-26 
  11. «Чили VS. США 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-29 
  12. «Колумбия VS. Чили 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06—23 

Արտաքին հղումներԽմբագրել