Չիլիի ֆուտբոլային առաջնություն

Չիլիի ֆուտբոլային առաջնություն (այժմ անվանվում է նաև Սկոտիաբանկ առաջնություն ՝ ի պատիվ առաջնության պաշտոնական հովանավորի), ֆուտբոլի պրոֆեսիոնալ բարձրագույն առաջնություն Չիլիում։ Առաջնության կազմակերպիչը համարվում է Չիլիի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ազգային ասոցիացիան, որը պատկանում է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիային։

Չիլիի ֆուտբոլային առաջնություն
Սկոտիաբանկ առաջնություն
Երկիր Չիլի Չիլի
Ֆուտբոլային ասոցիացիա Չիլիի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիա
Հիմնվել է Մայիսի 31, 1933 թվական
Ակումբների քանակ 16
Մակարդակ Առաջին
Դուրս են մնում Պրիմերա Բ
Ազգային առաջնություններ Չիլիի սուպերգավաթ
Միջազգային առաջնություններ Լիբերտադորեսի գավաթ, Հարավամերիկյան գավաթ
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Ունիվերսիդա Կատոլիկա
Ամենատիտղոսավոր թիմ Կոլո-Կոլո (31)
Հեռուստատեսություն CanalDelFutbol.svg CDF
Canal13Chile Vectorial.svg Canal 13
2015megaoficial.png Mega
La Red.svg La Red
Eurosport Logo 2015.png Eurosport
Logotipo de TV Chile (2016-2020).png TV Chile
Պաշտոնական կայք anfp.cl
2016/17

Հիմնադրվել է 1933 թվականի մայիսի 31-ին Սանտյագոյի ֆուտբոլային ասոցիացիայի ակումբների կողմից, որոնք 1903 թվականից Սանտյագո քաղաքում կազմակերպում էին սիրողական մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ։ Համարվում է Լատինական Ամերիկայի երրորդ ամենահին պրոֆեսիոնալ մրցաշարը։ Հիմնադրումից առ այսօր խաղարկվել է 99 տիտղոս՝ 85 պաշտոնական մրցաշրջաններում։

Իր պատմության ընթացքում Չիլիի ֆուտբոլային առաջնությունը ունեցել է անցկացման տարբեր ձևաչափեր, կառուցվածքներ և մասնակից ակումբների թվաքանակի փոփոխություններ։ Ընթացիկ առաջնությունը բաժանված է 2 մրցաշարերի՝ Ապերտուրա և Կլաուսուրա։

Ընթացիկ առաջնության մասնակից ակումբների թիվը 16 է։ Գործում է իջեցման և բարձրացման համակարգ Պրիմերա Բ-ում հանդես եկող ակումբների համար։ Վերջինս հանդիսանում է Չիլիում երկրորդ կատեգորիայի ֆուտբոլային առաջնություն։

Ընդհանուր առմամբ 52 ակումբ մասնակցել է առաջնության գոնե մեկ մրցաշրջանի, 16-ը առնվազն մեկ անգամ հաղթել են այն։ Առաջնության առաջին հաղթողն է Դեպորտես Մագայանես ֆուտբոլային ակումբը։ Կոլո-Կոլոն միակ ակումբն է, որը մասնակցել է Չիլիի բոլոր 85 առաջնություններին։ Այն նաև հանդիսանում է առաջնության ամենատիտղոսակիր ակումբը (31 տիտղոս)։ Նրան հաջորդում են Ունիվերսիդա դե Չիլի ֆուտբոլային ակումբը (17), Ունիվերսիդա Կատոլիկա ֆուտբոլային ակումբը (12) և Կոբրելոա ֆուտբոլային ակումբը (8)։ Վերոնշյալ 4 ակումբները համարվում են չիլիական ֆուտբոլի «կլասիկ ակումբներ»։

Չիլիի առաջնության գործող չեմպիոնը Ունիվերսիդա Կատոլիկան է, որը, իր պատմության մեջ առաջին անգամ կրկնակի չեմպիոն հռչակվելուց հետո, նվաճված տիտղոսների թիվը հասցրեց 12-ի։

##Չիլիի ֆուտբոլային առաջնություն (Չիլի)
TransparentPlaceholder.png
Սանտյագո
Աուդաս Իտալիանո
Կոլո-Կոլո
Պալեստինո
Ունիոն Էսպանյոլա
Ունիվերսիդա Կատոլիկա
Ունիվերսիդա դե Չիլի
Red pog.png
Սանտյագո
Red pog.png
Դեպորտես Անտոֆագաստա
Red pog.png
Ունիվերսիդա դե Կոնսեպսիոն
Red pog.png
Ուաչիպատո
Red pog.png
Կոբրեսալ
Red pog.png
Դեպորտես Իքիքե
Red pog.png
Դեպորտես Տեմուկո
Red pog.png
Օ՛Իգինս
Red pog.png
Սան Լուիս դե Կիյոտա
Red pog.png
Էվերտոն Վինյա դել Մար
Մասնակից ակումբներ 2016/17

Առաջնության անցկացման կարգԽմբագրել

2013 թվականից սկսած՝ Չիլիի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիան որոշեց ընդունել Եվրոպական ֆուտբոլային օրացույցը, համաձայն որի 2013 թվականի Տրանսիսիոն մրցաշարից հետո, տարվա առաջին կիսամյակում (հունվարի 25ից մինչևմայիսի 26ը), յուրաքանչյուր տարի Չիլիի առաջնությունը անց կկացվի 2 հաջորդական փուլերով[1]`

  • Տարվա երկրորդ կիսամյակում խաղարկվում է Ապերտուրան (Torneo apertura) և հաջորդ տարվա առաջին կիսամյակում՝ Կլաուսուրան(Torneo Clausura):
  • Յուրաքանչյուր մրցաշար խաղարկվում է մեկ շրջանով՝ "բոլորը բոլորի դեմ" համակարգով։
  • Մրցաշրջանի վերջում հաղթող թիմը հռչակվում է «Չիլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջին դիվիզիոնի ազգային չեմպիոն »։
  • Յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում, թիմերը, որոնք զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 15-րդ, 16-րդ տեղերը՝ Ապերտուրայի և Կլաուսուրայի արդյունքներով, ավտոմատ կերպով իջնում են Պրիմերա Բ (Primera B), իսկ այդ կատեգորիայի առաջատար 2 ակումբները բարձրանում են Առաջին դիվիզիոն։ Բարձրացումները և իջեցումները իրականացվում են հաջորդ մրցաշրջանի մեկնարկից սկսած։

Մասնակից ակումբներԽմբագրել

52 ակումբ մասնակցել է առաջնության գոնե մեկ մրցաշրջանի, 16-ը՝ առնվազն մեկ անգամ հաղթել այն։

Կոլո-Կոլոն միակ ակումբն է, որը մասնակցել է Չիլիի բոլոր 85 առաջնություններին և երբեք չի լքել առաջին դիվիզիոնը։ Նրան շատ չի զիջում Ունիոն Էսպանյոլան,որը չի մասնակցել առաջնությանը 1939 թվականին`Իսպանիայի քաղաքացիական պատերազմի պատճառով։

Հետևյալ 16 ակումբները հանդիսանում են Չիլիի Առաջին դիվիզիոնի 2016-2017 մրցաշրջանի մասնակիցները։

Ակումբ Քաղաք Հիմնադրում Մարզիչ Մարզադաշտ Տարողունակություն Մարզահագուստ Պաշտոնական հովանավոր
  Աուդաքս Իտալիանո Սանտյագո Նոյեմբերի 30 1910   Ուգո Վիլչես Մարզադաշտ Բիսենտենարիո դե լա Ֆլորիդա
12.106
  Մակրոն   Տրավերսո
  Կոբրեսալ Էլ Սալվադոր Մայիսի 5 1979   Դարսիո Ջիովանյոլի Մարզադաշտ Էլ Կոբրե
15 103
  Լոտտո   Պրոդուկտոս Ֆերնանդես
  Կոլո-Կոլո Սանտյագո Ապրիլի 19 1925   Պաբլո Գեդե Մարզադաշտ Մոնումենտալ
47 347
  Անդեր Արմուր   ԴիրեկTV
  Դեպորտես Անտոֆագաստա Անտոֆագաստա Մայիսի 14 1966   Ֆերանանդո Վերգարա Մարզադաշտ Ռեխիոնալ Կալվո ի Բասկունյան
21 178
  Կաֆու   Միներա Էսկոնդիդա
  Դեպորտես Իկիկե Իկիկե Մայիսի 21 1978   Խայմե Վերա Մարզադաշտ Տիեռա դե Կամպեոնես
11 706
  Ռետե   Ունիվերսիդա Արտուրո Պրատ
  Դեպորտես Տեմուկո Տեմուկո Հունիսի 27 1916   Լուիս Լանդերոս Մարզադաշտ Խերման Բեքեր
18 500
  Խոմա   Ռոսեն
  Էվերտոն դե Վինյա Վինյա դել Մար Հունիսի 24 1909   Պաբլո Սանչես Մարզադաշտ Սաուսալիտո
23 423
  Պիրմա   Վինյա դել Մար
  Ուաչիպատո Տալկաուանո Հունիսի 7 1947   Միգել Պոնսե Մարզադաշտ Ուաչիպատո
10 751
  Մայթր   Ֆոքս Սպորտս
  Օ՛Իգինս Ռանկագուա Ապրիլի 7 1955   Կրիստրան Արան Մարզադաշտ Էլ Տենիենտե
15 809
  Նյու Բելանս   ՎՏՌ
  Պալեստինո Սանտյագո Օգոստոսի 2 1920   Նիկոլաս Կորդովա Մարզադաշտ Մունիսիպալ դե լա Սիստերնա
11 107
  Տրեյնինգ   Բենկ օֆ Պալեստին
  Սան Լուիս դե Կիյոտա Կիյոտա Դեկտեմբերի 8 1919   Միգել Ռամիրես Մարզադաշտ Մունիսիպալ Լուսիո Ֆարինյա Ֆերնանդես
7703
  Լուանվի   Պրոդուկտոս Ֆերնանդես
  Կլուբ դե Դեպորտես Սանտյագո Վանդերերս Վալպարաիսո Օգոստոսի 15 1892   Էդուարդո Էսպինել Մարզադաշտ Էլիաս Ֆիգերոա Բրանդես
22 447
  Մակրոն   Պուերտո դե Վալպարաիսո
  Ունիոն Էսպանյոլա Սանտյագո մայիսի 18 1897   Մարտին Պալերմո Մարզադաշտ Սանտա Լաուրա
21 894
  Կապա   Ունիվերսիդա Սեկ Չիլի
  Ուինիվերսիդա Կատոլիկա Սանտյագո Ապրիլի 21 1937   Մարիո Սալաս Մարզադաշտ Սան Կարլոս դե Ապոկինդո
20 000[2]
  Ումբրո   ԴիրեկTV
  Կլուբ Ունիվերսիդա դե Չիլի Սանտյագո Մայիսի 24 1927   Վիկտոր Հյուգո Կաստանյեդա Մարզադաշտ Նասիոնալ Խուլիո Մարտինես Պրադանոս
48 665
  Ադիդաս   Շեվրոլե
  Ունիվերսիդա դե Կոնսեպսիոն' Կոնսեպսիոն Օգոստոսի 8 1994   Ֆրանսիսկո Բոսան Մարզադաշտ Մունիսիպալ դե Կոնսեպսիոն
30 457
  ԿՍ7   Ունիվերսիդա դե Կոնսեպսիոն

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. աNFP (2013-2014)։ asociación Nacional de Fútbol Profesional de Chile|aNFP, ed.։ «Bases Campeonato Nacional - Primera División Temporաdա 2013-2014 - Apertura y Clausura» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-20-ին։ Վերցված է 15 august, 2013 
  2. La Tercera, ed. (2012)։ «Conmebol pone en duda a San Carlos (párrafo 12)»։ Վերցված է 7 september 2013