Էրիխ Ռեբանե

ռուս նկարիչ

Էրիխ Իոհանեսովիչ Ռեբանե (ռուս.՝ Эрих Иоганесович Ребане, 13 մարտի, 1922, Պետրոգրադ – 17 ապրիլի, 1999, Սանկտ Պետերբուրգ), ռուս գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ[3]։

Էրիխ Ռեբանե
ռուս.՝ Эрих Ребане
Ծնվել էմարտի 13, 1922(1922-03-13)[1][2]
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էապրիլի 17, 1999(1999-04-17) (77 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ, Փառքի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Էրիխ Ռեբանեն ծնվել է 1922 թվականի մարտի 13-ին Պետրոգրադում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ կռվելով Լենինգրադի ու Մերձբալթյան ռազմաճակատներում։ Ունեցել է եֆրեյտորի աստիճան, պարգևատրվել է Փառքի III աստիճանի շքանշանով, «Լենինգրադի պաշտպանության համար» և «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալներով[4]։

1945 թվականին զորացրվելուց հետո ընդունվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Բորիս Ֆոգելի, Սեմյոն Աբուգովի, Ալեքսանդր Դեբլերի, Վիկտոր Օրենիկովի, Անդրեյ Մելնիկովի մոտ։ 1951 թվականին Էրիխ Ռեբանեն ավարտել է ինստիտուտը (Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոց)՝ ստանալով գեղանկարչի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Նրանք քվեարկում են Ստալինի օգտին» (ռուս.՝ «Они голосуют за Сталина») նկարը[5]։

Էրիխ Ռեբանեն ցուցահանդեսների մասնակցել է 1951 թվականից։ Ստեղծել է ժանրային ու թեմատիկ նկարներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ։ Նրա աշխատանքներից են «Բժիշկ Լ. Ե. Ռեբանեի դիմանկարը» (ռուս.՝ «Портрет врача-отоларинголога Л. Е. Ребане»)[6] (1956), «Ֆիլհարմոնիայում»[7] (1957), «Դեպի նոր կյանք» (ռուս.՝ «В новую жизнь»[8], 1960), «Բրիգադը հանգստանում է»[9] (1961), «Ասֆալտապատողները», «Առվակ», «Ձկնորսի բակը» (ռուս.՝ «Дворик рыбака»)[10] (երկուսն էլ 1965), «Ընկերուհիներ», «Լեյտենանտ Լեոնովի սխրանքը», «Հոկտեմբեր»[11] (1971), «Օլգա Գրիշինան՝ փափուկ խաղալիքների վարպետը»[12] (1972), «Ինժեներ-շինարար Ի. Գոդիրևի դիմանկարը» (ռուս.՝ «Портрет инженера-строителя Главленинградстроя И. Годырева»[13], 1975), «Պատերազմի վետերանի դիմանկարը», «Լենինյան մրցանակի դափնեկիր Տ. Սոկոլովի դիմանկարը»[14] (1979), «Լռություն»[15] (1985) նկարները և այլն։

1980-ական ու 1990-ական թվականների սահմանին Էրիխ Ռեբանեն իր աշխատանքները ներկայացրել է Եվրոպայի հանրությանը՝ Լենինգրադի այլ նկարիչների հետ միասին մասնակցելով արտասահմանյան մի շարք ցուցահանդեսների[16][17][18][19][20]։

Էրիխ Ռեբանեն մահացել է 1999 թվականի ապրիլի 17-ին Սանկտ Պետերբուրգում։ Նրա աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում ու այլ երկրներում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. RKDartists
  2. Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (нем.)B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
  3. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.109.
  4. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: Союз художников России, 2000. — С.233.
  5. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С.66.
  6. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.20.
  7. 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.27.
  8. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.34.
  9. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.33.
  10. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.26.
  11. Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1972. — С.14.
  12. Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1973. — С.10.
  13. Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.18.
  14. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.21.
  15. 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л.: Художник РСФСР, 1990. — С.13.
  16. РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 16 à 23.
  17. РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 99 à 103.
  18. ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 145 à 149.
  19. ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 13 Mars, 1992. — INDEX 126 à 131.
  20. Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles: Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 47.

ԳրականությունԽմբագրել

  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.։ НП-Принт, 2007. — С.389, 400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. London, Izomar Limited, 1998.