Էրեբունու փողոց (Երևան)
Երևանի փողոց
Էրեբունու փողոց, փողոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Քաղաքային նշանակության փողոց է[1]։
Էրեբունի ամրոց | |
---|---|
Էրեբունու փողոցը «Էրեբունի» թանգարանից | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Էրեբունի վարչական շրջան |
Երկարություն | 1900 |
Սկիզբ | Արցախի պողոտայի և Երկաթուղայինների 9-րդ փողոցի հանգույց |
Ավարտ | Էրեբունու հրապարակ |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Արցախի պողոտայի և Երկաթուղայինների 9-րդ փողոցի հանգույցից, ձգվում հարավարևելյան ուղղությամբ և հասնում Էրեբունու հրապարակ` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտ։
Խորհրդային տարիներին նախկինում կոչվել է Նոր Արեշի 13-րդ փողոց, այնուհետև 1968 թվականին՝ Երևանի հիմնադրման 2750-րդ ամյակին Էրեբունի ամրոցի անունով ստացել է ներկայիս անվանումը։
Հատվող փողոցներ
խմբագրել- Նոր Արեշի 11-րդ փողոց
- Նոր Արեշի 4-րդ փողոց
- Մուրացանի փողոց
- Նոր Արեշի 8-րդ փողոց
- Աթոյան փողոց
- Ազատամարտիկների փողոց
- Նոր Արեշի 22-րդ փողոց
- Նոր Արեշի 24-րդ փողոց
- Սոֆիայի փողոց
- Նոր Արեշի 28-րդ փողոց
- Նոր Արեշի 30-րդ փողոց
- Նոր Արեշի 34-րդ փողոց
- Նոր Արեշի 36-րդ փողոց
- Նոր Արեշի 38-րդ փողոց
- Նոր Արեշի 33-րդ փողոց
- Նոր Արեշի 50-րդ փողոց
- Նուբարաշենի փողոց
- Այվազովսկու փողոց
- Դաշտենցի փողոց
Նշանակալի օբյեկտներ
խմբագրել- «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի
- «Էրեբունի» տարածքի զինվորական կոմիսարիատ
- Նիկոլայ Գոգոլի անվան №35 հիմնական դպրոց[2]
Պատկերասրահ
խմբագրել-
Դեպի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող աստիճաններ
-
Էրեբունի վարչական շրջանի համայնապատկեր