Էտորե Բուգատի
Էտորե Բուգատի (իտալերեն՝ Ettore Arco Isidoro Bugatti, սեպտեմբերի 15, 1881[1], Միլան, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 21, 1947[2][1], Փարիզ), իտալացի նախագծող և ձեռնարկատեր, ֆրանսիական Bugatti ավտոմոբիլաշինական ընկերության հիմնադիր։
Էտորե Բուգատի իտալերեն՝ Ettore Bugatti | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1881[1] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 21, 1947[2][1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Դորլիսայմ և Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | ճարտարագետ, ավտոարշավորդ, գյուտարար, ձեռնարկատեր և գործարանատեր |
Ծնողներ | հայր՝ Carlo Bugatti? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ժան Բուգատի |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Էտորը ծնվել է 1881 թվականի սեպտեմբերի 15-ին Միլանի Կաստելա-Դելլա-Սֆորցոյում, իտալացի կարմրափայտագործ, մոդեռն ոճի ոսկերչական դիզայներ Կառլո Բուգատիի (Carlo Bugatti) և Թերեզա Լորիոլի (Teresa Lorioli) ընտանիքում։ Հայտնի անիմացիոն քանդակագործ Ռեմբրանդտ Բուգատտիի ավագ եղբայրը՝ Էտորեն, նաև նկարիչ Ջովաննի Սեգանտինիի զարմիկն է, իսկ հայրական կողմից հայտնի քանդակագործ և ճարտարապետ Ջովաննի Լուիջի Բուգատտիի (Giovanni Luigi Bugatti) թոռը։ Էտորեի մանկությունն անցել է Միլանում, որտեղ դասական կրթություն ստանալուց հետո սովորել է Միլանի գեղարվեստի ակադեմիայում (ֆր. Académie des Beaux-Arts), հետո եղբոր՝ Ռեմբրանդտ Բուգատտիի հետ ուսումնասիրել է քանդակը։
Էտորեն ամուսնացել է 1907 թվականին Բարբարա Մարիա Ջուզեպպինա Բոլցոնիի հետ (Barbara Maria Guiseppina Mascherpa Bolzoni), որից ունեցել է չորս երեխա՝ երկու դուստր և երկու որդի։ Առաջին կնոջ մահից հետո Էտորեն երկրորդ անգամ ամուսնացավ Ժենևիև Մարգարիտա Դելկյուզի հետ (Geneviève Marguerite Delcuze): Երկրորդ ամուսնությունից 1942 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Թերեզան, իսկ 1945 թվականին՝ որդին Միխայիլը։
Մասնագիտական գործունեությունԽմբագրել
Բուգատին իր առաջին մեքենան կառուցել է 17 տարեկանում։ Նրա համար Էտորը Միլանում կայացած ցուցահանդեսում ոսկե մեդալ է ստացել։ Մեքենան բավականին թերի էր, սակայն երիտասարդ կոնստրուկտորին հաջողվել է իր գաղափարներով հետաքրքրել Կոմս Գյունելիին, նրա նյութական աջակցությամբ Էտորեն արդեն երկու տարի անց կառուցում է իր երկրորդ «Բուգատի» ավտոմեքենան, որը նույնպես մեդալ է ստացել Միլանում կայացած ցուցահանդեսում։ Այս մոդելը նրան լուրջ և հեռանկարային նախագծողի համբավ է բերել։ Նա սկսել է համագործակցել տարբեր ընկերությունների հետ, ինչպիսիք են` «Դե Դիտրիշ»-ը (Ֆրանսիա), «Թյուրք Մերի»-ն (Ֆրանսիա)։ Իր կյանքի ընթացքում Բուգատին հասցրել է աշխատել Եվրոպայի խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունների մեծամասնության հետ։ Ավտոարշավների մոլուցքը բարերար ազդեցություն է ունեցել Բուգատիի կոնստրուկտորական մտքի վրա. նրա առաջին մրցարշավային մեքենան՝ «Բուգատի-10», ստեղծվել է 1909 թվականին։ Բուգատին այդ ժամանակ ինքն է դարձել հայտնի ավտոարշավորդ։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
1933 թվականին Բուգատիի ստեղծած գնացքը սահմանել է 172 կմ/ժ արագության համաշխարհային ռեկորդ, ընդհանուր առմամբ կառուցվել է 88 կազմ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.