Էվերեթ Շին

ամերիկացի նկարիչ

Էվերեթ Շին (անգլ.՝ Everett Shinn, նոյեմբերի 6, 1876(1876-11-06)[1][2][3][…], Woodstown, Սալեմ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիսի 1, 1953(1953-05-01)[3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)՝  ամերիկացի նկարիչ, Աղբամանների դպրոցի անդամներից մեկը, երբեմն ցուցադրվել է «Ութ» խմբի անդամների հետ։

Էվերեթ Շին
Ծնվել էնոյեմբերի 6, 1876(1876-11-06)[1][2][3][…]
ԾննդավայրWoodstown, Սալեմ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 1, 1953(1953-05-01)[3][4] (76 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
ԿրթությունSpring Garden College?
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
ՈճԱղբամանների դպրոց[6]
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԹոմալ Փոլոք Անշութց
ԱշակերտներGlenn O. Coleman?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինFlorence Scovel Shinn?[7]
 Everett Shinn Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1876 թվականի նոյեմբերի 6-ին Նյու Ջերսի նահանգի Վուդսթաուն քաղաքում։ Նրա ծնողները` Այզեա Քոնքլին Շինն ու Ջոսեֆին Ռենսլի Շինը ֆերմերներ են եղել։ Նկարիչը եղել է ընտանիքի երկրորդ որդին և իր անունն ստացել է ի պատիվ ամերիկացի գրող և հոգևորական Էդվարդ Էվերեթ Հեյլի, ում երկրպագուն էր նկարչի հայրը։ Էվերեթը 15 տարեկանում արդեն ընդունվել է Սփրինգ Գարդեն քոլեջ, որտեղ ուսումնառել է գծագրություն։ Հաջորդ տարի նա արդեն դասեր էր վերցնում Փենսիլվանիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայում և 17 տարեկանից աշխատում էր «Philadelphia Press» թերթում որպես նկարիչ։ 1897 թվականին տեղափոխվելով Նյու Յորք` նա շուտով հայտնի է դարձել որպես քաղաքի տաղանդավոր ռեալիստ նկարիչներից մեկը, ով պատկերում էր քաղաքային ժամանակակից կյանքը։ 1899 թվականին Շինն սկսել է աշխատել Ainslee’s Magazine ամսագրում, որտեղ որպես պատկերազարդող աշխատել է նաև նրա կինը` Ֆլոսին։ Որոշ ժամանակ աշխատել է պաստելով։ 1900 թվականին Ֆլոսիի հետ ճանապարհորդել է Եվրոպայում` ուսումնասիրելու եվրոպացի նկարիչներին և հաջորդ ցուցադրության համար նյութեր հավաքելու։ Այդ ճանապարհորդությունն անդրադարձել է նրա ստեղծագործության վրա, նկարիչը տարվել է իմպրեսիոնիզմով, ինչը հատկապես արտացոլվել է նրա` թատրոնի թեմայով արված աշխատանքներում։ 1908 թվականի փետրվարին Շինը մասնակցել է Նյու-Յորքի Macbeth Galleries-ում տեղի ունեցած ցուցադրությանը, որի նպատակն էր բողոք արտահայտել պահպանողական ճաշակների և Դիզայնի ազգային ակադեմիայի ցուցահանդեսային սահմանափակող գործունեության դեմ։ Ի տարբերություն «Ութ» խմբի այլ անդամների, Շինը չի ցուցադրվել ժամանակակից արվեստի հայտնի Զինանոցի ցուցահանդեսում (1913 թվական)։ Նկարչի կարիերան ծաղկում էր, բայց 1920-ական թվականներին` Մեծ դեպրեսիայի տարիներին, նա ֆինանսական դժվարությունների ու կորուստների առաջ է կանգնել նկարների ցածր վաճառքի պատճառով։ Ամերիկայի պատմության այդ ծանր ժամանակաշրջանից հետո նրա նկարները կրկին սկսել են հաջողություն վայելել, դրանք ներառվում էին հայտնի թանգարանային ցուցադրություններում։ 1940-ական թվականներից սկսած նրա գործերը կտրուկ բարելավվել են` ապահովելով ֆինանսական անկախություն։ Էվերեթը հերթական անգամ ամուսնալուծվել է, ունեցել է լավ եկամուտ, անշարժ գույք է ձեռք բերել Կոնեկտիկուտում և Նյու Յորք նահանգի հյուսիսում։ Ամուսնացել է չորս անգամ և ունեցել է բազմաթիվ սիրուհիներ։ Մահացել է թոքի քաղցկեղից 1953 թվականի մայիսի 1-ին, Նյու Յորքում։

Ընտանիք խմբագրել

1898 թվականին Էվերեթ Շինն ամուսնացել է նյույորքցի նկարազարդիչ Ֆլորենս Սքովելի հետ։ 1912 թվականին նրանք ամուսնալուծվել են, են և նկարիչը 1913 թվականին ամուսնացել է Քորին Բոլդուինի հետ, ով արդեն ուներ երկու երեխա` Դեյվիդն ու Ջենեթը։ Նրանից ևս բաժանվել է և ամուսնացել է ևս երկու անգամ։

Աշխատանքներ խմբագրել

Շինն իր նկարչական գործունեության ընթացքում ստացել է մի քանի մրցանակ նկարների համար, մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Նրա լավագույն ստեղծագործությունները պատկերում են 20-րդ դարասկզբի ամերիկյան քաղաքային կյանքը։ Նրա ամենահայտնի աշխատանքներն են «Լոնդոնյան ձիարշավարանը» և «Նվագախմբի խոռոչը Հինգերորդ ավենյուի Ծեր Պրոկտորի թատրոնում» կտավները, որոնք ամերիկյան արվեստի մեծագույն օրինակներից են։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել