Ութ (նկարիչների խումբ, ԱՄՆ)

նկարիչների խումբ

Ութ (անգլ.՝ The Eight կամ Ութնյակ), 20-րդ դարի սկզբում ձևավորված ամերիկացի նկարիչների խումբ։ Ստեղծվել է Աղբամանների դպրոցի անդամներից մի մասի կողմից։

Պատմություն խմբագրել

1908 թվականին նկարիչ Ռոբերտ Հենրին դարձել է «Ութ» անվանումով պատմական ընկերակցության կազմակերպիչներից մեկը, երբ 8 ամերիկացի նկարիչներ Նյու Յորքից և Ֆիլադելֆիայից ցուցադրել են իրենց աշխատանքները Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում գտնվող Macbeth Galleries պատկերասրահում։ Ցուցահանդեսի նպատակն էր բողոք արտահայտել Դիզայնի ազգային ակադեմիայի պահպանողական ճաշակի ու սահմանափակ ցուցահանդեսային գործունեության դեմ։ Ի սկզբանե խմբի մեջ էին մտնում Ռոբերտ Հենրին (առաջնորդ), Էվերտ Շինը, Ջոն Սլոանը, Արթուր Դէվիսը, Էռնեստ Լոուսոնը, Մորիս Պրենդրգաստը, Ջորջ Լասքը և Ուիլյամ Գլակենսը։ Ավելի ուշ նրանց է միացել Ջորջ Բելոուզը[1]։ 1910 թվականին Հենրին կազմակերպել է անկախ արվեստագետների երկրորդ ցուցահանդեսը (անգլ.՝ Exhibition of Independent Artists), առանց ժյուրիի և մրցանակների, որը նման էր ֆրանսիական Անկախների սալոնին (ֆր.՝ Salon des Indépendants): Ցուցահանդեսը դրական արձագանքն է ունեցել, ցուցադրված աշխատանքները վաճառվել են։ Այս նկարիչների կարևոր ներդրումն այն էր, որ նրանք ցույց են տվել սեփական, պետական կազմակերպություններից անկախ ցուցահանդեսներ կազմակերպելու հնարավորությունը։ Ինչպես գրել են քննադատները, «Ութ» խմբի նկարիչները տարբերվում էին իրենց գեղարվեստական ոճերով[2], սակայն միավորվում էին ժամանակակից արվեստի զարգացման ցանկությամբ։ 100 տարի անց էլ խումբն ամերիկյան ժամանակակից արվեստի պատմության մեջ նշանավորվում է որպես մեծ հետաքրքրություն ներկայացնող շարժում։ Այժմ էլ ամերիկյան տարբեր թանգարաններում կազմակերպվում են այս խմբին նվիրված ցուցահանդեսներ։

Մասնակիցներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել