Էվալդ Օկաս
Էվալդ Օկաս (էստ․՝ Evald Okas, ռուս.՝ Эвальд Окас, նոյեմբերի 28 (դեկտեմբերի 11), 1915[1] կամ նոյեմբերի 28, 1915[2], Տալլին, Ռուսական կայսրություն[3] - ապրիլի 30, 2011[2], Տալլին, Էստոնիա), էստոնացի խորհրդային նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963 թ.), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1975 թ.)։
Էվալդ Օկաս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28 (դեկտեմբերի 11), 1915[1] կամ նոյեմբերի 28, 1915[2] |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | ապրիլի 30, 2011[2] (95 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնիա |
Քաղաքացիություն | Էստոնիա և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, քաղաքական գործիչ, գծանկարիչ և նկարչության ուսուցիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | սոցիալիստական ռեալիզմ[4] |
Պարգևներ | |
Պաշտոն | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Զավակներ | Mari Roosvalt?[5] |
Սովորել է Տալլինի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանում (1938-1941 թթ.)։ 1944 թվականից դասավանդել է Տալլինի Գեղարվեստական ինստիտուտում (1954 թվականից՝ պրոֆեսոր)։ Գործերից են «Պատերազմը Մահտրայում» (1958, էստոնիայի պատմության թանգարան, Տալլին), «Վառվող «Վագրը» (1973, էստոնիայի Գեղարվեստական թանգարան, Տալլին), «էստոնական ԽՍՀ թերթաքարային արդյունաբերությունը» շարքը (աքվատինտա, 1959), «Վ․ Ի․ Լենին» (չոր ասեղ, աքվատինտա, 1964 և 1969)։ Էստոնական ԽՍՀ պետական մրցանակներ (1947, 1948, 1950, 1959, 1965 թթ.)։
Եղել է նաև ԽՍՀՄ IX գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Окас Эвальд Карлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Evald Okase tütar Mari Roosvalt: «Isa austas surmatunnini naisi, keda ta ka viimase hetkeni maalis.»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 533)։ |