Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա

Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա (էստ․՝ Eesti Kunstiakadeemia, EKA), Էստոնիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը իրականացնում է կրթություն արվեստի, դիզայնի, ճարտարապետության, արվեստի պատմության, վերականգնման բնագավառներում։

Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա
էստ․՝ Eesti Kunstiakadeemia[1]
Изображение логотипа
ՀապավումԷԳԱ
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1914
ՌեկտորՍիգնե Կիվի
Ուսանողներ1100
Երկիր Էստոնիա
ՀասցեԷստոնիա, Տալլին, Տարտուի խճուղի 1
Կայքwww.artun.ee
 Estonian Academy of Arts Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնադրում խմբագրել

ԷԳԱ պատմությունը սկսում է 1914 թվականից, երբ Էստոնիայի արվեստի հասարակությունը հիմնում է Տալլինի գեղարվեստա-արդյունաբերական դպրոցը[2]։ Այն Էստոնիայի առաջին, և որոշ ժամանակ, միակ արվեստի դպրոցն էր։ Հիմնադիրները ուսումնական պլանը կազմել էին ըստ բարոն Ալեքսանդր ֆոն Շտիգլիցի Սանկտ Պետերբուրգում հիմնած արվեստի դպրոցի պլանի։ Համակարգն աչքի էր ընկնում տեխնիկական և գործնական հմտություններով։

Անկախության ժամանակաշրջան խմբագրել

Էստոնիայի անկախության պատերազմից հետո Տալլինի գեղարվեստա-արդյունաբերական դպրոցը 1920 թվականին դարձավ Պետական գեղարվեստա-արդյունաբերական դպրոց[2]՝ ապահովելով կիրառական արվեստի բոլոր մասնագիտությունների կրթություն։ 1922 թվականին ավարտվեցին կրթական բարեփոխումները և դպրոցը դարձավ եվրոպական բազմափուլ դպրոց։ 1920-ական թվականներին բացվեցին նոր արվեստանոցներ ու բաժիններ (տպագրության ուսումնառություն, քանդակ, գրաֆիկա, կերամիկա, փորագրություն)։ Դասախոսական կազմի մեծ մասն ուսանել էր Եվրոպայում։ 1938 թվականին Պետական գեղարվեստա-արդյունաբերական դպրոցը բաժանվեց երկու առանձին կառույցների։ Արդյունաբերական և գեղարվեստական արվեստների պետական դպրոց և Գեղարվեստի բարձրագույն դպրոց[3]։

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

1940 թվականին Խորհրդային Միության կողմից Էստոնիայի օկուպացիայի տարիներին երկրում դադարեցին նաև արվեստի տեսակետից շփումները։ Պետական արվեստի դպրոցները լուծարվեցին, և դպրոցն անվանափոխվեց Ջաան Կուրտի Կիրառական արվեստի դպրոցի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դպրոցը հաճախակի փակվում էր։

1944 թվականին դպրոցն անվանափոխվեց Էստոնական ԽՍՀ Տալլինի պետական կիրառական արվեստի ինստիտուտ[2]։ 1951 թվականին Տարտուի Պալլաս արվեստի դպրոցը փակվեց և գեղարվեստական ուղղությամբ մասնագիտությունները տեղափոխվեցին Տալլին։

1949 թվականին Տալլինի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը ներառվեց Տալլինի պետական կիրառական արվեստի ինստիտուտի կազմի մեջ։

1989 թվականից ի վեր խմբագրել

1989 թվականին ինստիտուտն անվանափոխվեց Տալլինի գեղարվեստի համալսարանի` դպրոցի պատմության մեջ ազդարարելով նոր սկիզբ։ Շրջադարձային իրադարձություններից էր Արևմտյան կրթական մոդելին անցումը (հարատև կյանքի ուսուցում)։ 1997–2000 թվականներին կառուցվեց դպրոցի նոր և ժամանակակից գրադարանը։ 1999 թվականին Էստոնիայի գեղարվեստի ակադեմիան միացավ SOCRATES/ERASMUS ծրագրերին։ 2002 թվականին ԷԳԱ ուսումնական պլանը համապատասխանեցվեց Բոլոնյան հռչակագրի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://sirp.ee/s1-artiklid/c6-kunst/kunst-on-toeoe-hing/
  2. 2,0 2,1 2,2 Rosenfeld, Alla (2001). Art of the Baltics. Rutgers University Press. էջ 368. ISBN 0-8135-3042-3.
  3. Raun, Toivo (2001). Estonia and the Estonians, Studies of nationalities. Hoover Press. էջ 167. ISBN 0-8179-2852-9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։