Էսֆիր Սլոբոդկինա (ռուս.՝ Слободкина, Эсфирь Соломоновна, անգլ.՝ Esphyr Slobodkina, սեպտեմբերի 22, 1908(1908-09-22)[1], Չելյաբինսկ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն և Ռուսաստան[2] - հուլիսի 21, 2002(2002-07-21)[1], Glen Head, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ռուսական ծագմամբ ամերիկացի նկարիչ և մանկական գրքերի հեղինակ։ Առավելապես հայտնի է մանկական դասական «Վաճառքի հանված կեպին» գրքով՝ իր սեփական նկարազարդումներով։ Ավանգարդիզմի և ֆեմինիզմի ներկայացուցիչ է։

Էսֆիր Սլոբոդկինա
ռուս.՝ Эсфирь Слободкина
Ծնվել էսեպտեմբերի 22, 1908(1908-09-22)[1]
ԾննդավայրՉելյաբինսկ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն և Ռուսաստան[2]
Վախճանվել էհուլիսի 21, 2002(2002-07-21)[1] (93 տարեկան)
Մահվան վայրGlen Head, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԱՄՆ
ԿրթությունԴիզայնի ազգային ակադեմիա
Մասնագիտությունգրող, նկարչուհի, մանկագիր, քանդակագործ, նկարիչ-փորագրող և արվեստագետ
Ուշագրավ աշխատանքներCaps for Sale?
ԱնդամակցությունԱՄՆ աբստրակտ նկարիչներ[3]
ԱմուսինԻլյա Բոլոտովսկի

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1908 թվականին, Չելյաբինսկում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1917 թվականին, նրա ընտանիքը հեռացել է հայրենիքից և տեղափոխվել է Հարբին, որտեղ էլ նա սովորել է ճարտարապետություն և գեղանկարչություն։ 1928 թվականին տեղափոխվել է Ամերիկայի միացյալ նահանգներ։ Եղել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ 1933 թվականին ամուսնացել է նկարիչ Իլյա Բոլոտովսկու հետ։ 1936 թվականին իր ամուսնու հետ միասին նա եղել է Ամերիկացի աբստրակտ նկարիչների խմբի հիմնադիրներից մեկը։ Ինչպես մյուս ռուս ավանգրադիստները, նա նույնպես իր ստեղծագործությունների մեջ լայնորեն օգտագործել է ռուսական սրբապատկերների և կիրառական ժողովրդական արվեստների ժառանգությունը։

1930-ականների վերջին նա սկսել է հրատարակել մանկական գրքեր իր նկարազարդումներով։ Հրապարակված 24 գրքերից ամենամեծ հաջողությունը գրանցել է «Վաճառքի հանված կեպին» գիրքը, որը թարգմանվել է տասնյակ լեզուներով և տպագրվել է ավելի քան 2 միլիոն օրինակով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Directory of Southern Women ArtistsThe Johnson Collection.
  3. http://americanabstractartists.org/current-members/past/

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել