Էստոնիայի ճանապարհային թանգարան

Էստոնիայի ճանապարհային թանգարան (էստ․՝ Eesti Maanteemuuseum), էստոնական թանգարան՝ նվիրված ճանապարհների և ճանապարհային տեխնիկայի պատմությանը։ Թանգարանի նպատակն է այցելուներին ծանոթացնել ճանապարհների պատմությանը գիտական, կրթական և ժամանցային ձևով։ Թանգարանը տեղակայված է Պիլվամաա նահանգի Կանեպի շրջանի Վարբուզե գյուղում, Տարտու-Վասցելիինա-Պսկով հին ճանապարհի մերձակայքում 1863 թվականին կառուցված փոստային կայանի տարածքում և շինությունում։ Թանգարանի հիմնադիրը Էստոնիայի ճանապարհային դեպարտամենտն է[2][3][4]։

Էստոնիայի ճանապարհային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Էստոնիա[1]
ՏեղագրությունKanepi Rural Municipality?
ՎայրՎառբուսե
Ղեկավարության նստավայրՎառբուսե
Հիմնադրվել էդեկտեմբերի 15, 2000
Կայքmuuseum.mnt.ee
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան

խմբագրել

Թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում է Աադու Լաասին (էստ․՝ Aadu Laas, 1928-2001), ով երկար տարիներ ղեկավարել է էստոնական ճանապարհների շինարարությունն ու սպասարկումը և համարվում է «էստոնական ճանապարհների գլխավոր ինժեները»[5]։ Գաղափարն առաջարկվել է 1980-ականներին։ Թանգարանի ստեղծումը սկսվել է 1990-ականների վերջին։ Որոշվել է թանգարանը կազմակերպել Պիլվամաա նահանգի Վարբուզե գյուղի նախկին փոստային կայանի տարածքում։ Կայանը կառուցվել է 1863 թվականին և օգտագործվել է ձիաքարշային փոստի համար մինչև 1930-ական թվականները։ Կայարանում են գտնվել մի քանի տասնյակ ձիեր, որոնք կանոնավոր փոստային ծառայություններ են իրականացրել Տարտու և Վիրու քաղաքների միջև։ Այն բանից հետո, երբ ձիաքարշային փոստային բաժանմունքը քայքայվել է, 1935 թվականին կայանը հանձնվել է ճանապարհային վարչության տնօրինությանը։ Մինչև 1997 թվականը ճանապարհային սպասարկման կենտրոնը գտնվել է այդ տարածքում։

Փոստային կայանների համալիրը, որը բաղկացած է հինգ շենքից, պահպանվում է որպես ճարտարապետական ​​հուշարձան։ Համալիրը ներառում է հետևյալ շենքերը՝

  • Գլխավոր շենք, ռեստավրացիայի է ենթարկվել 2001 թվականին,
  • Կառասրահ, ռեստավրացիայի է ենթարկվել 2001 թվականին,
  • Ախոռներ, ռեստավրացիայի են ենթարկվել 2004 թվականին,
  • Դարբնոց, ռեստավրացիայի է ենթարկվել 2005 թվականին,
  • Կառապանների և թամբագործների կացարան, որը ռեստավրացիայի է ենթարկվել 2005 թվականին։

Համալիրի շենքերը կառուցված են կարմիր աղյուսով և սալաքարով, դրանք միացված են ընդհանուր քարե պարսպով, որի ներսում կա բակ։ 2003 թվականին մոտ 1000 մ² տարածքով անգար է կառուցվել՝ ցուցադրելու ճանապարհային տեխնիկան և ճանապարհային տրանսպորտային միջոցները, որոնք երբևէ կարելի է տեսնել Էստոնիայի ճանապարհներին։

Դրանք են հիմնական շենքը և ձիակառքերի կառասրահը (ռեստավրացիայի է ենթարկվել 2001 թվականին), ախոռները (ռեստավրացիայի են ենթարկվել 2004 թվականին), դարբնոցը և կառապանների և թամբագործների համար նախատեսված կացարանը (ռեստավրացիայի է ենթարկվել 2005 թվականին)։ Բոլոր շենքերը միացված են քարե պարսպով` կազմելով ընդարձակ բակ։ 2003 թվականին կառուցված 1000 մ² անգարում ցուցադրվում են Էստոնիայի ճանապարհներով ընթացող մեքենաները, ինչպես նաև այն մեքենաները, որոնք օգտագործվել են այդ ճանապարհների կառուցման համար[4][6]։

Թանգարանի խորհուրդը առաջին անգամ հավաքվել է 2000 թվականի դեկտեմբերի 15-ին․ այդ ամսաթիվը համարվում է թանգարանի հիմնադրման ամսաթիվը։ Հաջորդ տարի երեք հոգի սկսել է աշխատել որպես աշխատակիցներ, աշխատանքները ֆինանսավորել է Ճանապարհային դեպարտամենտի Պիլվասկի մասնաճյուղը։ Թանգարանը բացվել է այցելուների համար 2005 թվականի հունիսի 6-ին։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել Մարգե Ռեննիտը (էստ․՝ Marge Rennit)[4][6]։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանի նպատակն է հնարավորինս լայնորեն բացահայտել ճանապարհների պատմությունը։ Թանգարանի ցուցադրությունը նպատակ ունի ճանապարհը ներկայացնել որպես զարգացող ֆիզիկական միջավայր, որի փոփոխությունը տեղի է ունենում ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցների զարգացմանը զուգահեռ։ Այցելուների ուշադրությունն է հրավիրվում այն բանի վրա, թե ինչպես են փոխվում ճանապարհներից օգտվողների կարիքներն ու սովորությունները ժամանակի ընթացքում։

Թանգարանն ունի ցուցանմուշների հետևյալ կատեգորիաները․

  • Ճանապարհաշինական մեքենաներ և ճանապարհների սպասարկման մեքենաներ՝ գրեյդերներ, գլդոններ, բեռնատարներ, ավազ փռիչներ և այլն։ Թանգարանն ունի Բալթյան երկրների գրեյդերների ամենաամբողջական հավաքածուներից մեկը։ Այստեղ է գտնվում Էստոնիայում առաջին մոտորիզացված գրեյդերը՝ Bitvargen-ը, ինչպես նաև Պայդեսկի ճանապարհաշինական մեքենաների գործարանի կողմից արտադրված В-10 և Д-512 ավտոգրեյդերները,
  • Տրանսպորտային միջոցներ՝ ծածկակառքեր, սայլակառքեր, ավտոմեքենաներ, ավտոբուսներ և այլն,
  • Այլ իրեր՝ օժանդակ սարքավորումներ, ազդանշանային լույսեր, համարանիշեր, աշխատանքային գործիքներ, աշխատողների համազգեստ և այլն,
  • Արխիվ՝ փաստաթղթեր, ձեռագրեր, գույքագրման ցուցակներ, անցագրեր, նամակագրություն և այլն,
  • Քարտեզներ, գծագրեր, պլաններ,
  • Հրատարակություններ՝ ուղեցույցներ, դասագրքեր, տեխնիկական և կարգավորող փաստաթղթեր, գովազդային նյութեր, անձնական գրադարաններ և այլն,
  • Ֆոտոհավաքածու՝ ֆոտո, կինո և տեսանյութեր[7]։

Բացի ցուցադրությունից, թանգարանն առաջարկում է մի շարք զվարճանքներ։ Այցելուները կարող են ճանապարհորդել կայանի տարածքում փոստի կառքով, որին քաշում են զույգ ձիեր։ Ճանապարհի մի հատված կա, որը ցույց է տալիս դարաշրջանների փոփոխությունը. ճանապարհը սկսվում է գերանուղիներից և ավարտվում ասֆալտապատ հատվածով, ճանապարհի երկայնքով տեղադրված ցուցանմուշները ցույց են տալիս տարիների ընթացքում փոփոխվող դարաշրջանները։ Ցուցանմուշներից են հին պանդոկը, ստալինյան ժամանակաշրջանի հանգստի գոտին և 1960-ականների բենզալցակայանը։ Տարածքում առկա է փոքրիկ քաղաք, որտեղ կան էլեկտրական մեքենաներ երեխաների և մեծահասակների համար։ Այցելուները կարող են ճանապարհորդել հին փոստային երթուղու երկայնքով ռազմավարային, ռեստավրացիայի ենթարկված 1943 թվականի Saurer ավտոբուսով։ Թանգարանը կազմակերպում է սեմինարներ, ընտանեկան տոնակատարություններ և ուսումնական միջոցառումներ, թանգարանն ունի նաև 8 տեղանոց հյուրատուն[3][4][6]։

Թանգարանը համարվում է Պիլվամայի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը[3][4][8][9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://et.wikipedia.org/wiki/Eesti_Maanteemuuseum
  2. Maanteemuuseum
  3. 3,0 3,1 3,2 «Eesti Maanteemuuseum» (էստոներեն). Eesti muuseumid. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Эстонский дорожный музей: фото, описание». вОтпуск.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. In memoriam. Aadu Laas(էստոներեն) // Teeleht : газета. — 2002. — № 1. — С. 1, 10—11. Архивировано из первоисточника 24 Դեկտեմբերի 2013.
  6. 6,0 6,1 6,2 Maanteemuuseum, история музея
  7. Maanteemuuseum, коллекции
  8. «Эстонский дорожный музей». Visitestonia.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. В. Копти Место, где дорога оживает // «День за днём» : газета. — 29 июня 2011. Архивировано из первоисточника 24 Դեկտեմբերի 2013.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի ճանապարհային թանգարան» հոդվածին։