Գլդոն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գլդոն, գրունտը, ճանապարհների հիմքերն ու ծածկույթները խտացնող, տոփանող շինարարակաև մեքենա։ Ըստ տեղաշարժման եղանակի գլդոնները լինում են
Ըստ աշխատանքի սկզբունքի՝
Գլդոնների աշխատանքային մասերը պողպատե կոշտ գրտնակներն են, որոնց մակերևույթը լինում է հարթ, վանդակավոր կամ ունենում է բռունցքներ (բութակներ)։ Մի քանի տեսակի գլդոների կոշտ գրտնակները փոխարինված են պնևմատիկ դողերով։ Կցովի գլաններով խտացնում են գրունտը և ճանապարհների հիմքերը, իսկ ինքնագնաց գլաններով՝ գլխավորապես ճանապարհների ծածկույթները։ խտացման արդյունավետությունը կախված է մակերևույթի վրա գործադրվող տեսակարար ճնշումից, որը մեծացնելու համար մեքենան բեռնավորում են բալաստով (օրինակ, ավազով լցված Գլդոն պարկերով)։ Գլդոների զանգվածը 5-ից մինչև 50 ամպեր է, տեղաշարժման արագությունը՝ 2-8 կիլոմետր/ժամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 93)։ |