Հունիսերեքյան պետական հեղաշրջում (1907)

Հունիսերեքյան պետական հեղաշրջում, ցարիզմի քաղաքական գործողություն, որն արտահայտվեց 2-րդ պետական դումայի ցրումով և, ի խախտումն 1905 թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստի (Մանիֆեստ 1905 թվականի հոկտեմբերի 17-ի) ու 1906 թվականի հիմնական ընտրական օրենքի, 1907 թվականի հունիսի 3-ին նոր ընտրական օրենքի ընդունումով (առանց Դումայի և Պետական խորհրդի վավերացման)։

Նիկոլայ II-ի ողջույնի խոսքը Առաջին պետական դումայի և պետխորհրդի ներկայացուցիչների առջև (1906)

Մինիստրների խորհրդի պահվածքը խմբագրել

Մինիստրների խորհրդի նախագահ Պյոտր Ստոլիպինի գիտությամբ պահնորդական բաժանմունքը Պետական դումայի ս-դ. ֆրակցիային մեղադրեց հակապետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ցարական կառավարությունը պահանջեց դատի տալ Դումայի ս-դ. 55 պատգամավորների և հունիսի 3-ի լույս գիշերը, չսպասելով դումայական քննիչ հանձնաժողովի որոշմանը, ձերբակալեց նրանց։ Նույն օրը հայտարարվեց Դուման ցրելու և ընտրական կարգը փոփոխելու մասին։ Նոր օրենքով գյուղացիական ընտրողների թիվը կրճատվեց 44-ից 22%-ի, բանվորներինը՝ 4-ից—2%-ի։ Ազգային շատ ծայրամասեր ընդհանրապես զրկվեցին ներկայացուցչությունից (Կովկասին 29-ի փոխարեն տրվում էր 10, Լեհական թագավորությանը՝ 37-ի փոխարեն 14 տեղ)։ Մեծ մասը (65%) տրվեց կալվածատերերին և խոշոր բուրժուազիային (աջ օկտյաբրիստներ, օկտյաբրիստ-կադետներ

Արդյունքը խմբագրել

Հունիսերեքյան պետական հեղաշրջումով նշանավորվեցին 1905—1907 թվականների հեղափոխության պարտությունը Ռուսաստանում (Ռուսական հեղափոխություն 1905—1907 թվականներ), սկսվեց ստոլիպինյան ռեակցիայի ժամանակաշրջանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 678