Ֆեդերալիզմ[1] (ֆր.՝ fédéralisme, ծագում է լատին․՝ feodus «պայմանագիր, միություն»), ֆեդերացիայի հիմնական սկզբունք, պետության դաշնային կազմակերպության քաղաքական իդեալի ճանաչում, մի քանի առանձին պետությունների (երկրների) մեկ ֆեդերացիա միավորելու կամ ունիտար պետությունը դաշնային պետություն դարձնելու ձգտում։

Ժամանակակից դաշնային պետություններ (կանաչ գույն)

Ֆեդերալիստները դաշնային կազմակերպության կամ իրենց պետության կամ ընդհանրապես բոլոր պետությունների կողմնակիցներն են։ XIX դարի առաջին կեսին դեմոկրատների և արմատականների շրջանում, լայնորեն տարածվում էր հավատը, որ կգա այնպիսի ժամանակ, «երբ ժողովուրդները, մոռանալով վեճերը, կմիավորվեն մեկ ընտանիքի մեջ». այդպիսին, ըստ Պուշկինի, Միցկևիչի համոզմունքն էր։ Այդպես էին մտածում նաև շատ ուրիշներ. այդ գաղափարի համոզված կողմնակիցը Մացցինին էր։ Սակայն այս ընդհանուր տեսքով այդ համոզմունքը չի ծառայել իր հողի վրա ինչ-որ կազմակերպված խմբի ստեղծմանը, միայն որոշակի պետությունների նկատմամբ կիրառության մեջ ֆեդերալիզմը բազմիցս հանդիսացել է ուժեղ կուսակցությունների միավորող սկիզբ[2]։

1792-1793 թվականների ֆրանսիական հեղափոխության ժամանակ ֆեդերալիստները նույնն են, ինչ ժիրոնդիստները՝ ի տարբերություն մոնտանյարամ ունիտարիստների։

Եվրոպայում «ֆեդերալիստները» («ֆեդերալներ») երբեմն կոչվում են նրանք, ովքեր պաշտպանում են ընդհանուր դաշնային կառավարություն, բաշխված իշխանություններին՝ տարածաշրջանային, ազգային և վերազգային մակարդակներում։ Եվրոպական ֆեդերալիզմը ծագել է հետպատերազմյան Եվրոպայում, և այդ ուղղությամբ ամենակարևոր նախաձեռնություններից մեկը եղել է 1946 թվականին Ցյուրիխում Ուինսթոն Չերչիլի ելույթը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Федерализм // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. «Федерализм». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Winston Churchill's speech in Zurich in 1946». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.

Գրականություն խմբագրել