Մերի Շեփարդ
Մերի Շեփարդ (անգլ.՝ Mary Eleanor Jessie Shepard, դեկտեմբերի 25, 1909[1][2][3], Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 4, 2000[1][4][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի նկարիչ, պատկերազարդող, որն առավել հայտնի է Մերի Փոփինսի մասին Պամելա Թրևերսի գրքերի շարքի նկարազարդումներով։
Մերի Շեփարդ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1909[1][2][3] |
Ծննդավայր | Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 4, 2000[1][4][3] (90 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Երկեր | Մերի Փոպինս |
Մասնագիտություն | նկարչուհի և նկարազարդող |
Ամուսին | E. V. Knox? |
Ծնողներ | հայր՝ Էռնեստ Շեփարդ |
Անգլիացի նկարազարդող Էռնեստ Շեփարդի կրտսեր դուստրն է։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1909 թվականին, Սուրբ ծննդյան տոնի օրը։ Այդ ժամանակ նրա հայրը, որը սկսնակ նկարազարդող էր, նոր էր սկսել ճանաչում ձեռք բերել։ Մանկության տարիներին նա հանդիպել է փոքրիկ Քրիստոֆեր Ռոբինին և խաղացել նրա հետ, երբ 1926 թվականին հայրը Մերիին և նրա եղբորը՝ Գրեհեմին իր հետ տարել է Ալան Միլնի տուն, ում հետ նրանք քննարկել են Վինի Թուխի նկարազարդումները[5]։
Ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Սլեյդի գեղարվեստի դպրոցը (անգլ.՝ Slade School of Art):
Երբ Մերի Փոփինսի մասին առաջին գիրքը պատրաստվում էր հրատարակման, Էռնեստ Շեփարդն արդեն հայտնի էր որպես «Վինի Թուխ» և «Քամին ուռիների մեջ» գրքերի նկարազարդող, ցանկանում էին նրան հրավիրել՝ պատկերազարդելու Պամելա Թրևերսի գիրքը։ Սակայն Շեփարդը չափազանց զբաղված էր այլ նախագծերով, և Թրևերսը պատահաբար նկատում է սուրբծննդյան բացիկը, որը ձևավորել էր Մերին։ Գրողին դուր է գալիս նրա ոճը, և 1934 թվականին Մերի Շեփարդը, որը 23 տարեկան էր, նկարազարդում է Մերի Փոփինսի մասին առաջին գիրքը, այնուհետև` դրա բոլոր շարունակությունները, մինչև 1988 թվականը։ Շեփարդի պատկերազարդումների ոճն օգտագործվել է նաև 1964 թվականին գրքի դասական էկրանավորման համար կինոկերպար ստեղծելիս։
1937 թվականին ամուսնացել է Է. Նոքսի հետ, որը «Պանչ» ամսագրի հեղինակն էր և նրա հոր գործընկերը։ Առաջին ամուսնությունից Նոքսը դուստր ուներ, Պենելոպան, որը հետագայում դարձել է գրող։
1966 թվականին, շարունակելով իր հոր աշխատանքը, Մերին նկարազարդել է Ալան Միլնի «Արքայազն Նապաստակը և Չծիծաղող Արքայադուստրը» պատմվածքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Mary Shepard (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 Roger T. Stearn, ‘Shepard , Mary Eleanor Jessy (1909–2000)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2006 (http://www.oxforddnb.com/view/article/74628, accessed 20 July 2014)