Էռնեստինա Պերես-Բարաոնա

Էռնեստինա Պերես-Բարաոնա (իսպ.՝ Ernestina Pérez Barahonaօգոստոսի 8, 1865(1865-08-08), Վալպարաիսո, Չիլի - 1951), չիլիացի բժիշկ, ակտիվիստ և ֆեմինիստ, եղել է Չիլիի համալսարանի բժշկական ֆակուլտետի առաջին ուսանողներից մեկը և Լատինական Ամերիկայի երկրորդ կին բժիշկը՝ Էլոիզ Դիասից հետո[1]։

Էռնեստինա Պերես-Բարաոնա
իսպ.՝ Ernestina Pérez Barahona
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1865(1865-08-08)
ԾննդավայրՎալպարաիսո, Չիլի
Մահացել է1951
Քաղաքացիություն Չիլի
ԿրթությունՉիլիի համալսարան և HU Berlin
Մասնագիտությունբժիշկ
 Ernestina Pérez Barahona Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պերես-Բարաոնան հետտարրական կրթություն է ստացել Լեբրուն Պինոչետի դպրոցում։ 1883 թվականին նա ստացել է գրականության բակալավրի աստիճան և նույն թվականից սկսել է սովորել բժշկություն։ 1887 թվականի հունվարին նա ստացել է բժշկի կոչում՝ վիրաբույժի որակավորմամբ[2]։ 1888 թվականին մեկնել է Բեռլին և ընդունվել Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարան։ Նա դասընթացները անցկացրել է տղամարդկանց հետ, սակայն համալսարանի ադմինիստրատորները էկրան են տեղադրել՝ մյուս ուսանողներին թույլ չտալու համար նրան տեսնել։ Նա եղել է համալսարանում բժշկություն սովորած առաջին կինը։ Երկու տարի անց Պերես-Բարաոնան ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Փարիզ[3][4]։

1894 թվականին Պերես-Բարաոնան վերադարձել է Չիլի և Սան Բորխայի հիվանդանոցում սկսել զբաղվել բժշկությամբ։ Չիլիի նախագահ Խոսե Մանուել Բալմասեդայի խնդրանքով նա բժշկության դասեր է անցկացրել աղջիկների համար։ 1910 թվականին մեկնել է Եվրոպա և Լայպցիգում հրատարակել իր Գինեկոլոգիայի ձեռնարկ գիրքը։

Գերմանիայում գտնվելու տարիներին նշանակվել է Բեռլինի բժշկական ակադեմիայի պատվավոր անդամ և դարձել առաջին հարավամերիկացին, որն արժանացել է այդ կոչմանը[4][5]։

Իր կարիերայի ընթացքում նա առավել հետաքրքրված է եղել կանանց առողջությամբ, անձնական հիգիենայով և կողմնակից է եղել կանանց կրթությունը։ Պերես-Բարաոնան եղել է կանանց ակումբի և Չիլիի Կարմիր Խաչի անդամ, նա հիմնադրել է Կանանց համալսարանական ասոցիացիան։ Հասարակական առողջության և հիգիենայի նկատմամբ իր հետաքրքրության հետ կապված նա մտահոգված է եղել ալկոհոլիզմով և քայլեր է կատարել, որ դա կազդի չիլիացիների վրա[6][7]։

Էռնեստինա Պերես-Բարաոնան մահացել է 1951 թվականին։ Մահից տարիներ անց «Չիլիի կանանց միությունը» (իսպ.՝ La Unión Chilena De Mujeres) նրա պատվին անցկացրել է հատուկ ժողով, որի ժամանակ ելույթ է ունեցել չիլիացի իրավաբան, քաղաքական գործիչ Ելենա Կաֆարենան։ Ժողովի ընթացքում նրան մեծարել են Հարավային Ամերիկայում կանանց համար բժշկության ոլորտը ունեցած ավանդի և ֆեմինիստական շարժման մեջ ունեցած վաստակի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carlos G. Osorio Abarzúa The first chilean female doctors: Eloísa Díaz Insunza and Ernestina Pérez Barahona. — 3-e изд. — Revista Medica de Chile, 2019. — Т. 147. — С. 367–371.
  2. «Ernestina Pérez (1868-1951)». Memoria Chilena (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Reveduc (2016 թ․ մայիսի 9). «Ernestina Pérez Barahona: El Valiente Itinerario De Una Médico Cirujano». Revista de Educación (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 Macho-Stadler, Marta (2017 թ․ օգոստոսի 8). «Ernestina Pérez Barahona, médica». Mujeres con ciencia (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. Parker, William Belmont (1920). Chileans of To-day (Public domain ed.). G. P. Putnam's sons. էջեր 496–.
  6. «Homenaje a la doctora Ernestina Pérez Barahona». Memoria Chilena (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. «Conferencia sobre el alcoholismo : dada en el Club de Señoras». Memoria Chilena (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստինա Պերես-Բարաոնա» հոդվածին։