Էլոիզ Դիաս
Էլոիզ Դիաս Ինզունզա (Իսպաներեն արտասանություն՝ [elo.ˈisa ˈði.aθ], հունիսի 25, 1866, Սանտյագո, Չիլի - նոյեմբերի 1, 1950, Օսորնո, Լոս Լագոս, Չիլի), չիլիացի բժիշկ։ Եղել է առաջին կին ուսանողուհին, որը սովորել է Չիլիի համալսարանում, և առաջին կինը, որը դարձել է բժշկության դոկտոր Չիլիում, ինչպես նաև Հարավային Ամերիկայի ողջ տարածաշրջանում[1][2]։
Էլոիզ Դիաս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1866 |
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի |
Մահացել է | նոյեմբերի 1, 1950 (84 տարեկան) |
Մահվան վայր | Օսորնո, Լոս Լագոս, Չիլի |
Քաղաքացիություն | Չիլի |
Կրթություն | Չիլիի համալսարան և Isabel Le Brun? |
Մասնագիտություն | բժիշկ և վիրաբույժ |
Eloísa Díaz Insunza Վիքիպահեստում |
Վաղ կյանք և կրթություն
խմբագրելԷլոիզ Դիաս Ինսունզան ծնվել է Չիլիի Սանտյագո քաղաքում։ Նրա ծնողներն են եղել Էուլոջիո Դիաս Վարասը և Կարմելա Ինսունզան[3]։ Նա ավարտել է իր պարտադիր ուսումը Դոլորես Կաբրերա Մարտինեսի դպրոցում, Իզաբել Լե Բրուն դե Պինոչետի դպրոցում և Instituto Nacional-ում[2]։
Դիասը 1880 թվականին ընդունվել է Չիլիի բժշկական համալսարան (անգլ.՝ University of Chile, School of Medicine) օրենք ընդունվելուց անմիջապես հետո, որը թույլ էր տալիս կանանց սովորել համալսարանում[1][2]։ Դիասը դարձել է Հարավային Ամերիկայի առաջին կինը, որն ավարտել և ստացել է բժշկական լիցենզիան[1][2][3]։ Ուսումն ավարտել է 1886 թվականի դեկտեմբերի 27-ին։ Կոչումն ստացել է 1887 թվականի հունվարի 3-ին[2]։ Նրա թեզն ստացել է Breves observaciones sobre la aparición de la pubertad en la mujer chilena y las predisposiciones patológicas del sexo (անգլ.՝ Brief observations on the apparition of puberty in Chilean women and their pathological predispositions about sex) անվանումը[1]։
Գործունեություն
խմբագրելԴիասն սկսել է աշխատել Սան Բորխայի հիվանդանոցում 1891 թվականի հունվարին։ Նա աշխատել է որպես ուսուցչուհի և բժիշկ Escuela Normal-ում 1889 թվականից մինչև 1897 թվականը։ Դիասը 1898 թվականին դարձել է Սանտյագոյի դպրոցի բժշկական վերահսկիչ, ստացել Չիլիի դպրոցի բժշկական վերահսկիչի պաշտոնը։ Դիասն այս պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 30 տարի[2]։ Որպես բարերար Դիասը հիմնել է մի քանի մանկապարտեզներ, աղքատների համար նախատեսված պոլիկլինիկաներ և դպրոցական ճամբարներ։
1910 թվականին Դիասը մասնակցել է Բուենոս Այրեսում անցկացվող հիգիենայի և բժշկության միջազգային գիտական կոնգրեսին, որտեղ նրան անվանել են «Ամերիկայի նշանավոր կին»[2]։ 1911 թվականին Դիասը նշանակվել է Չիլիի դպրոցական բժշկական ծառայության տնօրեն, որտեղ նա իրականացրել է դպրոցական նախաճաշեր և ուսանողների զանգվածային պատվաստումներ, ինչպես նաև արշավներ՝ ուղղված ալկոհոլիզմի, ռախիտի և տուբերկուլյոզի դեմ պայքարին:
1919 թվականին Սելինդա Արեգուի, Բեատրիս Լետելիեի, Հայրա Գերերո դե Սոմերվիլի, Իսաուրա Դինատորի, Խուանա դե Ագիրե Սերդայի, Կարմելա դե Լասոյի և Ֆրեսիա Էսկոբարի հետ, ի թիվս այլոց, նա հիմնել է Չիլիի կանանց ազգային խորհուրդը, որն ակտիվորեն մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանությանը[4]։
Դիասը թոշակի է անցել 1925 թվականին։ 1950 թվականին նա հիվանդացել է և ընդունվել Սան Վիսենտե դե Պաուլ հիվանդանոց, որտեղ 84 տարեկան հասակում մահացել է[2]։
Հարգանքի տուրք
խմբագրելԼա Ֆլորիդայի “Dra. Eloísa Díaz Insunza” հիվանդանոցը բացվել է 2013 թվականի նոյեմբերին[5]։
2018 թվականի հունիսի 25-ին Google Doodle-ը նշել է նրա ծննդյան 152-րդ տարեդարձը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Eloísa Díaz» (Spanish). Nuestro.cl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Eloísa Díaz y Amanda Labarca» (Spanish). Memoria Chilena. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 «Personajes de Nuestra Historia - Díaz, Eloísa» (Spanish). educarchile. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Giordano, Verónica (2012). Ciudadanas incapaces. Teseo. p. 303. ISBN 97-98-7185-907-8 (in Spanish)
- ↑ Chile, C. N. N. «Gobierno inauguró el hospital de La Florida "Dra. Eloísa Díaz Insunza"». CNN Chile (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Eloisa Díaz's 152nd Birthday». www.google.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
Գրականություն
խմբագրել- Windsor, Laura Lynn (2002). Women in medicine : an encyclopedia. Santa Barbara, CA: ABC-CLIO. ISBN 1576073939.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլոիզ Դիաս» հոդվածին։ |