Էոսի ընտանիք
Էոսի ընտանիք, բավականին խոշոր աստերոիդների ընտանիք է աստերոիդների հիմնական գոտում։ Այս ընտանիքի բոլոր աստերոիդները շարժվում են նման ուղեծրերով, որը վկայում է այն մասին, որ այս ընտանիքը, ինչպես նաև մնացած ընտանիքների մեծամասնությունը, առաջացել է երկու մեծ աստերոիդների բախման հետևանքով, Արեգակնային համակարգի ձևավորման սկզբնական շրջանում։ Ընտանիքը ստացել է իր անվանումը այս ընտանիքի ամենախոշոր աստերոիդներից մեկի՝ (221) Էոսի պատվին։
Հայտնաբերումը
խմբագրել1918 թվականին, երբ ճապոնացի աստղաֆետ Կիեցուգու Խիրայաման սովորում էր Յելի համալսարանում նա սկսեց հետազոտել աստերոիդների շարժման օրինաչափությունները։ Կատարելով բազմաթիվ աստերոիդների անալիզ, հաշվի առնելով նրանց ուղեծրերի էքսցենտրիսիտետները և թեքումները, նա հայտնաբերեց, որ որոշ աստերոիդներ շարժվում են խմբերով։ Նույն 1918 թվականին նա նկարագրեց հինգ այսպիսի խմբեր, նրանց մեջ նաև Էոսի խումբը, որի մեջ այն ժամանակ մտնում էին 19 աստերոիդներ։ Այդ ժամանակից, աստերոիդների հայտնաբերման հետ զուգընթաց, այս խմբի աստերոիդների քանակը աճում է՝ 1993 թվականին 289 աստերոիդ[1]։
Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք։
Ուղեծրերը
խմբագրելԱյս պահին հայտնաբերված են այս ընտանիքի ավել քան 4400 անդամներ։ Ընտանիքի ներքին սահմանը անցնում է 2,99 ա. մ. հեռավորության վրա Արեգակից, որը համապատասխանում է Յուպիտերի հետ 7:3 ուղեծրային ռեզոնանսին, իսկ արտաքին սահմանը՝ 3,03, որը համապատասխանում է 9:4 ռեզոնանսին։
ap | ep | ip | |
---|---|---|---|
min | 2,99 ա. մ. | 0,01 | 8 ° |
max | 3,03 ա. մ. | 0,13 | 12 ° |
Աստերոիդների մեծ մասը գտնվում է արտաքին սահմանի մոտակայքում, և միայն որոշ աստերոիդներ պտտվում են Արեգակին ավելի մոտ ուղեծրերով։ Աստերոիդների բաշխումը ըստ չափերի ցույց է տալիս, որ ընտանիքի տարիքը կազմում է ոչ ավելի քան 1-2 միլիարդ տարի[2].
Ձևավորումը
խմբագրելԽիրայաման ենթադրեց, որ այս աստերոիդների ընտանիքները առաջացել են ծնող աստերոիդի բախումից այլ մարմնի հետ, և հանդիսանում են այդ մարմինների բեկորներ։ Այս բացատրությունը ընդունված է մինչև այժմ[3].
Այս ընտանիքի խոշորագույն աստերոիդները
խմբագրելԱնուն | Տրամագիծ | Մեծ կիսաառանցք | Ուղեծրի թեքում | Էքսցենտրիսիտետ | Հայտնաբերման տարի |
---|---|---|---|---|---|
(221) Էոս | 103,87 կմ | 3,014 ա. մ. | 10,886 ° | 0,105 | 1882 |
(339) Դորոթեա | 38,25 կմ | 3,014 ա. մ. | 9,930 ° | 0,095 | 1892 |
(450) Բրիգիտա | 33,32 կմ | 3,014 ա. մ. | 10,157 ° | 0,100 | 1899 |
(513) Ցենտեսիմա | 50,15 կմ | 3,016 ա. մ. | 9,715 ° | 0,080 | 1903 |
(562) Սալոմե | 30,67 կմ | 3,020 ա. մ. | 11,125 ° | 0,095 | 1905 |
(633) Զելիմա | 34,37 կմ | 3,018 ա. մ. | 10,916 ° | 0,086 | 1907 |
(639) Լատոնա | 71,25 կմ | 3,019 ա. մ. | 8,574 ° | 0,103 | 1907 |
(651) Անտիկլեա | 33,04 կմ | 3,024 ա. մ. | 10,770 ° | 0,098 | 1907 |
(653) Բերենիկե | 39,22 կմ | 3,013 ա. մ. | 11,287 ° | 0,044 | 1907 |
(661) Կլելիա | 48,05 կմ | 3,023 ա. մ. | 9,252 ° | 0,033 | 1908 |
(669) Կիպրիա | 31,75 կմ | 3,012 ա. մ. | 10,782 ° | 0,081 | 1908 |
(742) Էդիսոնա | 45,60 կմ | 3,013 ա. մ. | 11,211 ° | 0,120 | 1913 |
(807) Ցերասկիա | 26,24 կմ | 3,016 ա. մ. | 11,305 ° | 0,067 | 1915 |
(876) Սքոթ | 21,88 կմ | 3,012 ա. մ. | 11,331 ° | 0,109 | 1917 |
(890) Վալտրաուտ[4] | 27,33 կմ | 3,025 ա. մ. | 10,874 ° | 0,057 | 1918 |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Kozai, Y. (November 29–December 3, 1993). Kozai, Yoshihide; Binzel, Richard P.; Hirayama, Tomohiro (ed.). Kiyotsugu Hirayama and His Families of Asteroids (invited). Institute of Space and Astronautical Science, Sagamihara, Japan. էջեր 1–6. Bibcode:1994ASPC...63....1K.
{{cite book}}
: Unknown parameter|book-title=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ Vokrouhlický, D.; և այլք: (2006). «Yarkovsky footprints in the Eos family». Icarus. 182 (1): 92–117.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author2=
(օգնություն); Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Bendjoya, Ph.; V. Zappala (2002). Bottke Jr., W. F.; Cellino, A.; Paolicchi, P.; Binzel, R. P. (ed.). Asteroid Family Identification. Tucson: University of Arizona Press. էջեր 613–618. Bibcode:2002aste.conf..613B.
{{cite book}}
: Unknown parameter|book-title=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Degewij, J.; Gradie, J.; Zellner, B (1978). «Minor planets and related objects. XXV - UBV photometry of 145 faint asteroids». Astronomical Journal. 83: 643–650.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն)