Խիրայամայի ընտանիք

Խիրայամայի ընտանիք, աստերոիդների ընտանիքներ են, որոնք ունեն նման ուղեծրեր և այդ պատճառով, տեղաբաշխված են տարածությունում իրար մոտ։ Այլ կերպ ասած, դա աստերոիդների ընտանիքներ են, որի անդամները (իրենց ընտանիքների շրջանակներում) ունեն նման ուղեծրային էլեմենտներ՝ մեծ կիսաառանցք, էքսցենտրիսիտետ և թեքում։

Այս ընտանիքների հիմնական տարբերությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը առաջացել է մեծ ծնող աստերոիդի կործանման արդյունքում, իսկ ընտանիքի բոլոր անդամները հանդիսանում են այս աստերոիդի բեկորներ, և որպես արդյունք ունեն իրար նման սպեկտրալ և քիմիական առանձնահատկություններ։

Այս ընտանիքները և նրանց մեջ մտած աստերոիդները որոշվում են իրական ուղեծրային էլեմենտների հիման վրա, այլ ոչ ընթացիկ օսկուլացնող ուղեծրային էլեմենտների, որոնք անընդհատ փոփոխվում են, մոտավորապես հազար տարվա կտրվածքով։ Իրական ուղեծրային էլեմենտներ հիմնվում են շարժման էլեմենտների կոնստանտների վրա, որոնք, ենթարկվում է որ մնում են անփոփոխ տասնյակ միլիոն տարիների ընթացքում։

ՀայտնաբերումըԽմբագրել

1918 թվականին, երբ ճապոնացի աստղաֆետ Կիեցուգու Խիրայաման սովորում էր Յելի համալսարանում նա սկսեց հետազոտել աստերոիդների շարժման օրինաչափությունները։ Կատարելով բազմաթիվ աստերոիդների անալիզ, հաշվի առնելով նրանց ուղեծրերի էքսցենտրիսիտետներըը և թեքումները, նա հայտնաբերեց, որ որոշ աստերոիդներ շարժվում են խմբերով։ Նույն 1918 թվականին նա նկարագրեց հինգ այսպիսի խմբեր[1]։ Այս ընտանիքները անվանվում են նաև Խիրայամայի ընտանիքներ՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Kozai Y. (November 29–December 3, 1993)։ Kozai, Yoshihide; Binzel, Richard P.; Hirayama, Tomohiro, ed.։ Kiyotsugu Hirayama and His Families of Asteroids (invited)։ Institute of Space and Astronautical Science, Sagamihara, Japan։ էջեր 1–6։ Bibcode:1994ASPC...63....1K 

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել