Աստիճան (երկրաչափություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստիճան (այլ կիրառումներ)

Աստիճան, րոպե, վայրկյան, ընդունված չափման միավորներ են հարթ անկյունների չափման համար։ Ինչպես նաև այս միավորները օգտագործվում են քարտեզագրության մեջ Երկրի մակերևույթին կամայական կետի կոորդինատների բնութագրման համար։

Աստիճան խմբագրել

Աստիճան, նշանակվում է՝ °։ Մեկ պտույտը հավասար է 360°։ Ուղիղ անկյունը ունի 90°, իսկ փռված անկյունը՝ 180°։

Շրջանագծի բաժանումը 360° հորինել են աքադացիները (Բաբելոն)։

  • 1° =   ռադիան ≈ 0,017453293 ռադիան
  • 1° =   պտույտ ≈ 0,002777 պտույտ
  • 1° =   գրադ ≈ 1,111111 գրադ

Րոպեներ և վայրկյաններ խմբագրել

Ինչպես և ժամը ժամանակի չափման դեպքում, այնպես էլ աստիճանը բաժանում են 60 րոպեների (նշանակվում է ′), իսկ րոպեն՝ 60 վայրկյանի (նշանակվում է՝ ″)։ Այսպիսի բաժանման արմատները տանում են Հին Բաբելոն, որտեղ օգտագործվում էր վաթսունական հաշվարկի համակարգ։

  • 1′ =   ≈ 2,9088821×10−4 ռադիան
  • 1″ =   ≈ 4,8481368×10−6 ռադիան

Անկյան վայրկյան խմբագրել

 
Մեկ անկյան վայրկյանը մոտավորապես համապատասխանում է այն անկյանը, որի տակ երևում է ֆուտբոլային գնդակը մոտ 45 կիլոմետր հետավորությունից

Անկյան վայրկյան (անգլ.՝ arcsecond, arc second, as, second of arc; հոմանիշներ՝ կորի վայրկյան, վայրկյան կորի), փոքր անկյունների արտահամակարգային աստղագիտական չափման միավոր, համարժեք է հարթ անկյան վայրկյանին[1]։

Օգտագործումը խմբագրել

Անկյան վայրկյանը (նշանակումը՝ ″) օգտագործվում է աստղագիտության մեջ հարթ անկյունների չափման ժամանակ։ Անկյունների ժամային միավորներով չափման ժամանակ (մասնավորապես՝ ուղիղ ծագման չափման համար) օգտագործվում է «վայրկյան» միավորը (նշանակումը վ)։ Այս մեծությունների հարաբերությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝ 1վ = 15″[2]։

Երբեմն անկյունային վայրկյանը (և նրա ածանցյալ միավորները) սխալմամբ անվանում են արկվայրկյան[3], որը հանդիսանում է պարզ տառադարձում անգլ.՝ arcsecond։

Ածանցյալ միավորներ խմբագրել

SI համակարգի նման, անկյան վայրկյանի հետ միասին օգտագործվում են նրա ածանցյալ միավորները՝ միլիվայրկյան (անգլ.՝ milliarcseconds, mas), միկրովայրկյան (անգլ.՝ microarcseconds, µas) և պիկովայրկյան (անգլ.՝ picoarcseconds, pas)։ Նրանք չեն մտնում ՍԻ համակարգ (ՍԻ-ում ներառված են միլիռադիան և միկրոռադիան), սակայն թույլատրված են օգտագործման[1]. Սակայն, համաձայն ԳՈՍՏ 8.417-2002, հարթ անկյան միավորների անվանումները և նշանակումները (աստիճան, րոպե, վայրկյան) չի թույլատրվում օգտագործել նախածանցներով[4], դրա հետ կապված ածանցյալ մեծությունները կամ պետք է օգտագործվեն Միավորների միջազգային համակարգի միավորների հետ (միլիռադիան և այլն), կամ անկյան վայրկյաններին, կամ նշանակվեն ելքային միավորներով (անգլ.՝ mas, µas, pas համապատասխանաբար)։

Տարբեր անկյան չափման միավորների կապը
միավոր մեծություն նշանակում կրճատում ռադիան (մոտավոր)
աստիճան 1/360 շրջանագծի ° deg 17.4532925 mrad
րոպե 1/60 աստիճան arcmin, amin,  , MOA 290.8882087 µrad
վայրկյան 1/60 րոպե arcsec 4.8481368 µrad
միլիվայրկյան 1/1000 վայրկյան   mas 4.8481368 nrad
միկրովայրկյան 1 × ×10−6 վայրկյան   μas 4.8481368 prad

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ոչ-ՍԻ համակարգի միավորներ, որոնք ընդունված են օգտագործման համար Միավորների միջազգային համակարգում». ՍԻ բրոշյուր (8-րդ հր.) (անգլերեն). Bureau International des Poids et Mesures. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Ժողովածու. Որոշ արտահամակարգային միավորներ». ASTROLAB. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. «Անգլերեն "arcsecond" բառի բառարանային բացատրությունը» (անգլերեն). ProZ.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «ԳՈՍՏ 8.417-2002. Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ. Մեծությունների միավորներ. Գործում է՝ 1 սեպտեմբերի 2003։». Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ. 2003. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 575