Բացել գլխավոր ցանկը

Գինեգործական արդյունաբերություն

V Sattui Winery, St. Helena, California, USA (6884580240).jpg
V Sattui Winery, St. Helena, California, USA (8490069489).jpg

Գինեգործական արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ։ Արտադրում է խաղողի գինիներ, շամպայն, կոնյակի, սպիրտ, մրգահատապտղային գինիներ։ Գինեգործական արդյունաբերության հումք են խաղողը, մրգերը, հատապտուղները։ Գինեգործությունը ծագել է գրեթե խաղողագործության հետ մեր թվարկությունից շատ առաջ, սակայն արդյունաբերության ճյուղ է դարձել մեքենայացման և տեխնոլոգիական որակական փոփոխությունների շնորհիվ։ ԽՍՀՄ-ը ունի զարգացած գինեգործական արդյունաբերության՝ կենտրոնացված Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում, Մոլդավական ՍՄ-ում։ 1975 թ. արտադրվել է խաղողի գինի՝ 297 միլիոն ղկլ, շամպայն գինի՝ 130,3 միլիոն շիշ, կոնյակ՝ 7,2 միլիոն դկլ։ Գինեգործական արտադրանքը 1959-1970-ական թվականների միջազգային տոնավաճառներում արժանացել է 1326 ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների։ 1974 թ. տվյալներով խաղողի այգիների տարածությամբ և գինու արտադրությամբ ԽՍՀՄ-ը աշխարհում գրավում էր հինգերորդ տեղը։ Սոցիալիստական երկրներից խաղողագործությունը և գինեգործությունը զարգացած են Ռումինիայում, Հարավսլավիայում, Բուլղարիայում, Հունգարիայում։ Այս երկրներից ամենից շատ գինի է արտահանում Բուլղարիան։ 1974 թ. տվյալներով գինեգործական արդյունաբերության կապիտալիստական երկրներում ունի հետևյալ պատկերը, գինու արտադրությամբ առաջին տեղը գրավում է Իտալիան' 768,6 միլիոն դկլ, արտահանում է 4-5%-ը, Ֆրանսիան՝ 766,1 միլիոն ղկլ, արտահանում է 7-8%-ը, խաղողի գինիներից հռչակված են «Բուրգունդյանը» և «Բոր–դոն», Իսպանիան՝ 361,9 միլիոն դկչ, արտահանում է 10-12%-ը, հատկապես «Խերես» և «Մալագա»։ Արգենտինան արտադրում է 268 միլիոն դկչ։ Խաղողագործությամբ և գինեգործությամբ Հայաստանում զբաղվել են շատ վաղուց։ Դրա ապացույցն են Կարմիր բլուրում, Դվինում և այլ վայրերում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերը։ Գինեգործությունը զարգացման առավել բարձր աստիճանի է հասել սովետական կարգեր հաստատվելուց հետո։ Հայաստանում 1913 թ. խաղողի այգիների տարածությունը կազմել է 9,2, 1936 թ.՝ 11,7, 1965 թ.՝ 36,1, 1975 թ.՝ 35,0 հազար հա։ Գինու արտադրությունը համապատասխանաբար՝ 0,2, 0,8, 2,6, 8,9 միլիոն դկչ։ Կառուցվել են գինու, կոնյակի խոշոր գործարաններ․ Երևանի կոնյակի գործարանը (1975 թվականից՝ Երևանի կոնյակի արտադրական միավորում), Աշտարակի գինու գործարանը (Օշականում), որն առաջինն է ԽՍՀՄ-ում խերես տիպի գինու արտադրությամբ, Հոկտեմբերյանի կոնյակի, գինու, Էջմիածնի, Փարաքարի, Արտաշատի և Վեդու գինու, Երևանի շամպայն գինիների, գինեթթվի գործարանները։ Գինեգործությունը կենտրոնացված է «Արարատ» գլխավոր վարչության սիստեմում (նախկինում՝ «Արարատ» տրեստ)։ ՀԽՍՀ իր բարձրորակ կոնյակներով, թունդ և այլ տեսակավոր գինիներով հայտնի է ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև արտասահմանում։ ՀԽՍՏ-ում արտադրվում է ավելի քան 50 անուն գինի (1975)։ Արտադրվող կոնյակներից 7-ը տեսակավոր են, որից 6-ն ունեն որականիշ։ Կոնյակները և գինիները զանազան համտեսների ժամանակ արժանացել են բազմաթիվ ոսկե և արծաթե մեդալների։ Դրան որակով չեն զիջում արտասահմանյան լավագույն նմուշներին։ Արտահանվում են սոցիալիստական և կապիտալիստական մի շարք երկրներ։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 69