Էնիդ Մերի Բլայթոն (անգլ.՝ Enid Mary Blyton, օգոստոսի 11, 1897(1897-08-11)[1][2][3][…], East Dulwich, Սաութուրք[4][5] - նոյեմբերի 28, 1968(1968-11-28)[1][2][3][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի գրող, որ ստեղծագործել է մանկական և պատանեկան գրականության բնագավառում։ Դարձել է 20-րդ դարի՝ դեռահասների համար ստեղծագործած ամենահաջողակ գրողը։

Էնիդ Մերի Բլայթոն
անգլ.՝ Enid Blyton
Ծննդյան անունանգլ.՝ Enid Mary Blyton
Ծնվել էօգոստոսի 11, 1897(1897-08-11)[1][2][3][…]
ԾննդավայրEast Dulwich, Սաութուրք[4][5]
Վախճանվել էնոյեմբերի 28, 1968(1968-11-28)[1][2][3][…] (71 տարեկան)
Վախճանի վայրՀամփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
ԳերեզմանԳոլդերս Գրին
Գրական անունMary Pollock
Մասնագիտությունգրող, վիպասան, բանաստեղծուհի, դպրոցի ուսուցիչ, մանկագիր, սցենարիստ և ուսուցչուհի
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[3]
ԿրթությունIpswich High School?[6]
Ժանրերմանկական գրականություն
Ուշագրավ աշխատանքներThe Famous Five?, The Secret Seven? և Noddy?
Ստեղծագործությունների ցանկEnid Blyton bibliography?
ԱմուսինHugh Alexander Pollock? և Kenneth Fraser Darrell Waters?
ԶավակներGillian Baverstock? և Imogen Smallwood?
Կայքenidblytonsociety.co.uk
 Enid Blyton Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Էնիդ Բլայթոնը ծնվել է 1897 թվականի օգոստոսի 11-ին Լոնդոնում՝ Լորդշիպ Լեյն (Իսթ Դալիջ շրջան) փողոցի 354 տանը։ Եղել է ավագ դուստրը դանակավաճառ Թոմաս Քերի Բլայթոնի (1870-1920) և նրա կնոջ՝ Թերեզա Մերի (ծննդյան ազգանունը՝ Հարիսոն, 1874-1950) ընտանիքում, որտեղ բացի նրանից եղել են ևս երկու կրտսեր որդի՝ Հենլին (ծնվել է 1899 թվականին) և Քերին (ծնվել է 1902 թվականին), ովքեր ծնվել են այն բանից հետո, երբ ընտանիքը տեղափոխվել է մոտակա Բեքենհեմ արվարձան։ 1907-1915 թվականներին Բլայթոնը սովորել է Բեքենհեմի Սուրբ Քրիստոֆի դպրոցում։ Նա հավասարապես լավ արդյունք է ցուցաբերել և՛ ակադեմիական աշխատանքի, և՛ ֆիզիկական ակտիվության մեջ։ Միայն լավ չի սովորել մաթեմատիկա։

Ստեղծագործություն խմբագրել

Էնիդ Բլայթոնը գրել է գրքերի մի քանի շարքեր, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի համար՝ պարբերաբար կրկնվող հերոսներով։ Այդ գրքերը մեծ հաջողություն են ունեցել աշխարհի շատ վայրերում, վաճառվել է ավելի քան 400 միլիոն օրինակ։ Համաձայն մեկ գնահատման՝ Բլայթոնը աշխարհում թարգմանված գրականության հինգերորդ ամենամեծ ժողովրդականություն վայելով հեղինակն է։ Օրինակ, ըստ ՅՈՒՆԵՍԿՕԹարգմանությունների ինդեքսի (Index Translationum)[7], մինչև 2007 թվականը հաշվվել է նրա գրքերի թարգմանությունների ավելի քան 3400 հրատարակություններ. այս առումով նա զիջում է Շեքսպիրին[8], բայց գերազանցում է Լենինին։

Գրողի ամենահայտնի կերպարներից մեկը Նոդին է, որը հայտնվել է միայն կարդալ սովորող փոքրիկների պատմություններում։ Այնուամենայնիվ, առավել հայտնի են նրա վեպերը, որոնցում երեխաները ընկնում են հետաքրքիր արկածների մեջ և բացահայտում ինտրիգային գաղտնիքները գրեթե առանց մեծահասակների օգնությամբ։ Այդ ժանրի գործերից հատկապես մեծ ժողովրդականության է արժանացել «Հրաշալի հնգյակ» (բաղկացած է 21 վեպից, որ գրվել են 1942-1963 թվականներին, գլխավոր հերոսները չորս պատանիներ են և շունը), «Հինգ պատանի խուզարկուները և հավատարիմ շունը» (բաղկացած է 15 վեպից՝ գրված 1943-1961 թվականներին, հինգ երեխա մշտապես շրջանցում են տեղական ոստիկանությանը բարդ իրավիճակները քննելու հարցում) շարքերը, ինչպես նաև «Գաղտնի յոթնյակը» (15 վեպ՝ գրված 1949-1963 թվականներին, յոթ երեխաները լուծում են տարբեր գաղտնիքներ)։

Էնիդ Բլայթոնի գրքերը արկածային մանկական գրականություն նմուշներ են, երբեմն ներառում են ֆենտեզիի տարրեր, երբեմն՝ մոգություն։ Նրա գրքերը եղել և շարունակում են մնալ շատ տարածված Մեծ Բրիտանիայում և աշխարհի շատ այլ երկրներում։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 90 լեզուներով[9], այդ թվում` չինարեն, հոլանդերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն և այլն։

Քննադատություն խմբագրել

Էնիդ Բլայթոնի գրքերից մեկի մասին Կոռնեյ Չուկովսկին գրել է (հոդված «Триллеры и чиллеры»).

․․․Բոլորին գերազանցեց Էնիդ Բլայթոնը։ Փորձառու խուզարկուի դերում նա դուրս բերեց արտասովոր խելամիտ ութամյա աղջկա, որն իր ինտելեկտով գերազանցեց հայտնի խուզարկուներին ու պարբերաբար հիմար վիճակի մեջ է թողնում պրոֆեսիոնալ ոստիկան Գունին։ Այդ գիրքը հրատարկվել է անգլիական «Dragon» («Վիշապ») հրատարակչությունում, որը տպագրում է խուզարկուական պատմություններ 6-ից մինչ 8 տարեկան և («Կապույտ Վիշապ» և 8-ից 12 տարեկան (Կարմիր Վիշապ») փոքր երեխաների համար[10]։

Առավել հայտնի ստեղծագործություններ խմբագրել

  • The Adventure
  • The Barney Mystery[11]
  • The Circus
  • Հրաշալի հնգյակ
  • The Magic Faraway Tree
  • The Malory Towers
  • The Mary Mouse
  • Հինգ պատանի խուզարկուները և հավատարիմ շունը
  • The Naughtiest Girl
  • The Noddy
  • The Amelia Jane
  • The Secret Seven
  • St. Clare’s
  • The Wishing-Chair
  • The Willow Farm

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://web.archive.org/web/20170323061918/http://jeugdliteratuur.org/auteurs/enid-blyton
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 FamilySearch Family Tree — 2009.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Encyclopædia Britannica
  6. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 108.
  7. «Index Translationum». UNESCO. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին.
  8. «Index Translationem», United Nations Educational, Scientific and Cultural Organization, Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին
  9. «Seven Go on a 21st-Century Adventure: Enid Blyton Classics to Be Rewritten», The Independent, 2012 թ․ մարտի 28
  10. Отдав искусству жизнь без сдачи… Критика Корнея Чуковского
  11. Stoney (2011), loc. 4613

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնիդ Մերի Բլայթոն» հոդվածին։