«Էյվա» (անգլ.՝ Ava, ի սկզբանե օգտագործվել է «Եվա» (անգլ.՝ Eve) տարբերակը), սպասվելիք ամերիկյան թրիլեր մարտաֆիլմ, որի ռեժիսորը Թեյթ Թեյլորն է, իսկ սցենարի հեղինակը՝ Մեթյու Նյուտոնը։ Ֆիլմի գլխավոր դերերում են Ջեսիկա Չեսթեյնը, Ջոն Մալկովիչը, Common-ը, Ջինա Դեյվիսը, Քոլին Ֆարելը, Յոան Գրաֆադը և Ջոան Չենը։

Էյվա
անգլ.՝ Ava
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, մարտաֆիլմ, քրեական ֆիլմ և զենքով աղջիկներ
Թվականսեպտեմբերի 25, 2020 և հուլիսի 2, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹեյթ Թեյլոր
Սցենարի հեղինակՄեթյու Նյուտոն
ԴերակատարներՋեսիկա Չեսթեյն, Ջոն Մալկովիչ, Common, Ջինա Դեյվիս, Քոլին Ֆարել, Իոան Գրիֆիդ և Ջոան Չեն
ՕպերատորՍթիվեն Գոլդբլաթ
ԵրաժշտությունԲեր ՄակՔրիրի
ՄոնտաժԶակ Ստենբերգ
Պատմվածքի վայրԲոստոն, Ալ-Ռիադ, Փարիզ, Barneville-Carteret?, Բրիտանական Կոլումբիա և Սաուդյան Արաբիա
ԿինոընկերությունFreckle Films? և Voltage Pictures
Տևողություն96 րոպե[1]
ՏեղայնացնողVertical Entertainment
IMDbID 8784956
ԿինոՊոիսկID 1314821
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Էյվան անողորմ մարդասպան է, որն աշխատում է գաղտնի գործողությունների կազմակերպության հետ և միայնակ կատարում է իր ղեկավարության ամենաբարդ խնդիրները։ Հանկարծ, երբ հերթական հատուկ գործողությունը դուրս է գալիս վերահսկողությունից, Էյվան որոշում է դուրս գալ խաղից, և գաղտնի ծառայության ազդեցիկ ղեկավարներից մեկը նրա վրա որս է բացում[2]։

Դերասանական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

2018 օգոստոսին հայտարարվել է, որ Թեյթ Թեյլորը վարձվել է «Եվա» (անգլ. թարգմանաբար՝ «Eve») ֆիլմը նկարահանելու համար՝ փոխարինելով Մեթյու Նյուտոնին[3]։ 2018 թվականի օգոստոսին Քոլին Ֆարելը, Common-ը և Ջոն Մալկովիչը միացել են ֆիլմի դերասանական կազմին[4][5]։ 2018 թվականի հոկտեմբերին միացել են նաև Քրիստոֆեր Դոմիգը, Դիանա Սիլվերսը, Ջինա Դեյվիսը, Ջոան Չենը և Ջես Վեյքսլերը.[6][7][8][9]։ 2019 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ ֆիլմը վերանվանվել է «Էյվա»-յի վրա[10]։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանման շրջանը սկսվել է 2018 թվականի սեպտեմբերին 24-ին Բոստոնում[4][11]։

Թողարկում խմբագրել

«Էյվա» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Vertical Entertainment-ի կողմից[12]։

Տարաձայնություններ խմբագրել

2018 թվականի օգոստոսին ֆիլմը քննադատության է արժանացել Մեթյու Նյուտոնի պատճառով, որն այդ ժամանակ ֆիլմի ռեժիսորն էր, քանի որ նրան մեղադրում էին հարձակման և ընտանեկան բռնության մեջ։ Ի լրումն մեղադրանքների, նա նաև իրեն մեղավոր է ճանաչել Բրուք Սաթչվելի՝ իր այն ժամանակվա ընկերուհու վրա հարձակվելու համար[13]։ #MeToo շարժման մոլի կողմնակից Ջեսիկա Չեսթեյնը մեղադրվել է կեղծավորության մեջ՝ Նյուտոնի հետ աշխատելու համար[14]։ Ի վերջո, Նյուտոնին հեռացրել են ֆիլմի ռեժիսորի պաշտոնից, իսկ նրա փոխարեն վարձել են Թեյթ Թեյլորին։ Սակայն Մեթյու Նյուտոնը մնացել է նախագծում որպես սցենարի հեղինակ, իսկ Չեսթեյնը՝ որպես Էյվայի դերակատար[15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ava». British Board of Film Classification. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  2. «Агент Ева» (Ava, 2020) (ռուսերեն), Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին
  3. Galuppo, Mia; Kit, Borys (2018 թ․ օգոստոսի 27). «Tate Taylor to Helm Jessica Chastain's 'Eve' Following Original Director Backlash (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. 4,0 4,1 D'Alessandro, Anthony (2018 թ․ սեպտեմբերի 6). «Colin Farrell & Common Board Tate Taylor's 'Eve' – Toronto». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. Chastain, Jessica [@jes_chastain] (September 24, 2018). «Working with John Malkovich today is everything I hoped it could be. Always meet your heros» (Թվիթ). Վերցված է September 24, 2018-ին – via Թվիթթեր.
  6. White, Peter (2018 թ․ հոկտեմբերի 8). «'Legends of Tomorrow's Falk Hentschel To Star In Jessica Chastain's Action Drama 'Eve'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. McNary, Dave (2018 թ․ հոկտեմբերի 17). «Film News Roundup: Diana Silvers Joins Jessica Chastain's Actioner 'Eve'». Variety. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. D'Alessandro, Anthony (2018 թ․ հոկտեմբերի 19). «Geena Davis & Joan Chen Join Jessica Chastain In 'Eve'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. Weixler, Jess. «💥💥(those are bangs) for 'EVE' @jessicachastain @brendamcnallytwistik». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին – via Instagram.
  10. Kay, Jeremy (2019 թ․ նոյեմբերի 6). «AFM 2019 preview: attendees focus on keeping it real». Screen Daily. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. Vanni, Olivia (2018 թ․ սեպտեմբերի 13). «Common, Colin Farrell will shoot Jessica Chastain». Boston Herald. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  12. Konrad, Jeremy (2020 թ․ հունիսի 24). «Jessica Chastain Is An AssassinIn Trailer For Ava, Out September 25th». Bleeding Cool. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  13. Taylor, Zoe (2007 թ․ հունիսի 11). «Newton pleads guilty to assault». Herald Sun. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
  14. Harmon, Steph (2018 թ․ օգոստոսի 6). «Jessica Chastain accused of hypocrisy for working with Matthew Newton». The Guardian. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  15. Hipes, Patrick (2018 թ․ օգոստոսի 10). «Matthew Newton Exits As Director Of Jessica Chastain's 'Eve' Amid Backlash». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  16. McNary, Dave (2018 թ․ օգոստոսի 27). «Tate Taylor Replaces Matthew Newton as Director of Jessica Chastain's 'Eve'». Variety. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել