Լեյդենի աստղադիտարան
Լեյդենի աստղադիտարան (հոլ.՝ Sterrewacht Leiden, աստղադիտարանի կոդ «013» և «512»), աստղադիտարան Նիդեռլանդների Լեյդեն քաղաքում։
Լեյդենի աստղադիտարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարանի աստղադիտարան և շինությունների համալիր |
Կազմված է | Old Observatory?, Q17339471? և Observatory, Leiden? |
Կառավարող | Լեյդենի համալսարան |
Աստղադիտարանի կոդ | 013 |
Երկիր | ![]() |
Վայր | Լեյդեն |
Հասցե | Sterrenwachtlaan? |
Հիմնադրվել է՝ | 1633 |
Կայք | universiteitleiden.nl/oudesterrewacht(նիդեր.) և universiteitleiden.nl/old-observatory(անգլ.) |
![]() |
Աստղադիտարանը բացվել է Լեյդենի համալսարանին կից 1633 թվականին և աշխարհի ամենահին գործող համալսարանական աստղադիտարանն է[1][2]։ Մինչ այդ միջնադարյան համալսարաններում աստղագիտության դասավանդումը հիմնականում տեսական էր, և դիտարկումները կատարվում էին ոչ թե համալսարանական, այլ մասնավոր սարքավորումների միջոցով։ 1938 թվականին բացվել է Հարավային Աֆրիկայի Լեյդեն կայանը, որն աշխատել է 40 տարի[3]։
Աստղադիտարանի սկզբնական շենքն այլևս չի օգտագործվում աստղագիտական դիտարկումների համար։ 1860 թվականին Լեյդենի աստղադիտարանը տեղափոխվել է Վիտե Սինգել, իսկ 1974 թվականին՝ քաղաքի կենտրոնի հյուսիս-արևմտյան մաս։ Աստղագիտության բաժինը (հոլ.՝ Sterrewacht Leiden) ամենամեծն է Նիդեռլանդներում; այն ունի համաշխարհային համբավ և օգտագործվում է տիեզերքի մեծածավալ օբյեկտների և գալակտիկաների ծագման և էվոլյուցիայի հիմնարար ֆիզիկան, ինչպես նաև աստղերի և նրանց մոլորակային համակարգերի ծագումը հետազոտելու համար[4]։
Աստղադիտարանում աշխատել են այնպիսի նշանավոր աստղագետներ և ֆիզիկոսներ, ինչպիսիք են Վիլեմ դե Սիտերը, Յան Օորտը, Էյնար Հերցշպրունգը, Յակոբուս Կապտեյնը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Deborah Todd, Joseph A. Angelo (2009). A to Z of Scientists in Space and Astronomy. Infobase Publishing. էջ 262. ISBN 978-1438109237. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
- ↑ W. de Sitter (1933). Short History of the Observatory of the University at Leiden 1633–1933. Joh. Enschede en Zonen, Haarlem. Bibcode:1933shou.book.....D.
- ↑ 3,0 3,1 «About us». Leiden University (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Leiden Observatory». Leiden University (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյդենի աստղադիտարան» հոդվածին։ |