Էյմի Լոու Վուդ (անգլ.՝ Aimée Lou Wood, փետրվարի 3, 1994(1994-02-03)[1], Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի է Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Սեռական դաստիարակություն» սերիալում Էյմի Գիբսի դերով[2][3]։

Էյմի Լոու Վուդ
Ծննդյան թիվ՝փետրվարի 3, 1994(1994-02-03)[1] (30 տարեկան)
Ծննդավայր՝Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 10228854

Վաղ կյանք խմբագրել

Էյմի Լոու Վուդը ծնվել է Մանչեստր քաղաքում։ Նա սկզբում սովորել է Օքսֆորդի դրամայի դպրոցում[4], այնուհետև ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (RADA)[5], որը նա ավարտել է 2017 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան դերասանական վարպետության ոլորտում (H մակարդակ)։ Թագավորական ակադեմիայում ուսանելու ժամանակ Վուդը մասնակցել է բազմաթիվ բեմադրությունների, մարմնավորել է Մարգարետի դերը «Սկատլերներ» պիեսում (ռեժիսոր Հաննա Էյդինոու)։ Էյմի Լոու Վուդը նաև նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմերում։ Խաղացել է Ջեսի դերը «Հյոն» ֆիլմում (ռեժիսոր Ջեյմս Լարկին), ինչպես նաև Յուլիայի դերը «Սամերֆոլկ» ֆիլմում (ռեժիսոր Դեբորա Փեյջ)[6]։

Կարիերա խմբագրել

2019 թվականին Վուդը սկսել է իր կարիերան մեծ էկրաններում։ Նկարահանվել է Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Սեռական դաստիարակություն» սերիալում, մարմնավորելով Էմի Գիբսի դերը, գործընկերների՝ Էմմա Մակկիի, Էյսա Բաթերֆիլդի, Շուտի Գաթվայի և Ջիլիան Անդերսոնի հետ[7][8]։ Սկզբում Վուդը մասնակցել է Լիլի Իգլհարթի (դերը կատարել է Տանյա Ռեյնոլդսը) դերի համար քասթինգին, սակայն հետո նրան հաստատել են Էմի Գիբսի դերի համար, որը, ինչպես հայտարարել է Վուդը, նրան ավելի է դուր եկել[9][10]։

Անձնական կյանք խմբագրել

Էյմին հանդիպում է «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալի խաղընկեր Քոնոր Սուինդելսի հետ։ Դա հաստատվել է 2019 թվականի հունվարին զույգի ինստագրամյան հաշիվներում՝ համատեղ լուսանկարներով և սիրո խոստովանությամբ[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
TBA Louis Wain Հետարտադրություն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2019-2023 Սեռական դաստիարակություն Էյմի Գիբս Գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Petter, Olivia (2019 թ․ հունվարի 26). «Sex Education's Aimee Lou Wood wants women to take ownership of their sexuality». independent.co.uk.
  3. «Sex Education». popbuzz.com. 2019.
  4. «Oxford School of Drama Prospectus» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 29-ին.
  5. Bergado, Gabe (2019 թ․ հունվարի 25). «Sex Education Star Aimee Lou Wood on the Power of Female Pleasure, Her Love for RuPaul's Drag Race, and the Iconic "My Ham!" Line». yahoo.com.
  6. «Student & graduate profiles – Aimee Lou Wood». rada.ac.uk. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  7. Bergado, Gabe (2019 թ․ հունվարի 25). «Sex Education Star Aimee Lou Wood on the Power of Female Pleasure». teenvogue.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  8. «netflix sets premier date for coming of age drama Sex Education!». eclipsemagazine.com. 2018 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  9. Bergado, Gabe (2019 թ․ հունվարի 25). «Sex Education Star Aimee Lou Wood on the Power of Female Pleasure, Her Love for RuPaul's Drag Race, and the Iconic "My Ham!" Line». yahoo.com.
  10. «Actors: Aimee Lou Wood». independenttalent.com. 2019.
  11. Lee, Jess (2019 թ․ մարտի 1). «Sex Education's Connor Swindells confirms real-life romance with co-star Aimee Lou Wood». Digital Spy.

Արտաքին հղումներ խմբագրել