Տանյա Ռեյնոլդս
Տանյա Ռեյնոլդս (անգլ.՝ Tanya Reynolds, նոյեմբերի 4, 1991[1], Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, ով առավել հայտնի է Թերեզա Բենելիի դերով՝ Sky հեռուստաալիքի «Համեղ» դրամա հեռուստասերիալում և Լիլի Այգլհարթի դերով՝ Նեթֆլիքսի «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալում։
![]() | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1991[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Օքսֆորդի դրամատիկական դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Կարիերա
խմբագրելՌեյնոլդսը հաճախում էր Օքսֆորդի դրամատիկական դպրոցը, որն ավարտել է 2015 թվականին[2]։ Նա առաջին անգամ հայտնվել է էկրաններին դերեր կատարելով մի քանի կարճամետրաժ ֆիլմերում՝ բրիտանական կատակերգական In Cahoots դուոյի «Քաղաքակիրթ մարդիկ» ֆիլմում, որը ցուցադրվել է 2015 թվականի օգոստոսին Edinburgh Festival Fringe-ի ժամանակ[3][4], «Նախանձոտ ընկերը» ֆիլմում[4], որը նույնպես In Cahoots-ի կողմից էր։ 2016 թվականին Ռեյնոլդսն առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում՝ «Համեղ» հեռուստասերիալի 12 դրվագում կատարելով Թերեզա Բենելիի դերը։ 2017 թվականին նա զարգացրել է իր հեռուստատեսական կարիերան, կատարելով Լեդի Այզոբել Դանսանիի դերը «Օտարականը» սերիալում[5], և 20-ամյա Սալիի դերը՝ BBC-ի «Ռելլիկ» թրիլլեր սերիալում[6]։
2018 թվականին Ռեյնոլդսը գլխավոր դեր է կատարել «Ֆանի Լայը տեղում է»[7] ֆիլմում՝ Չարլզ Դենսի և Մաքսին Փիքի հետ միասին։ Նա նաև կատարել է գլխավոր դերերից մեկը՝ Տերեզայի դերը, Sky 1-ի «Համեղ» կատակերգության մեջ՝ Իեն Գլենի և Դոն Ֆրենչի հետ միասին[8]։ 2019 թվականին նա սկսել է կատարել Լիլիի դերը Նեթֆլիքսի «Սեռական դաստիարակություն» կատակերգական դրամա հեռուստասերիալում[4]։ Սերիալը լույս է տեսել 2019 թվականի հունվարի 11-ին[9]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Բնօրինակ անվանում | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2015 | The Jealous Boyfriend | Նախանձոտ ընկերը | Քեյթի (Կարճամետրաժ ֆիլմ) | Կարճամետրաժ ֆիլմ[4] |
2015 | Civilised People | Քաղաքակիրթ մարդիկ | Ֆրանչեսկա | Կարճամետրաժ ֆիլմ[3] |
2015 | Introducing Lucy | Ներկայացնելով Լյուսիին | Լյուսի | Կարճամետրաժ ֆիլմ |
2018 | Fanny Lye Deliver'd | Ֆանի Լայը տեղում է | Ռեբեկա Հենշոու | [7] |
2019 | For Love or Money | Սիրո կամ փողերի համար | Ալեքսա | |
2019 | Lily Meets Charlie | Lիլին հանդիպում է Չարլիին | Լիլի | Կարճամետրաժ ֆիլմ |
2019 | Undergods | Անհասներ | Մարիա | |
2020 | Emma. | Էմմա | Տիկին Էլթոն |
Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2016–2019 | Delicious | Համեղ | Թերեզա Բենելի | 12 դրվագն |
2017 | Rellik | Ռելլիկ[6] | Սա | 3 դրվագն |
2017 | Outlander | Օտարականը | Լեդի Այզոբել Դանսանի | Դրվագ՝ «Կորցրած բաների»[5][10] |
2017 | Death in Paradise | Մահ դրախտում | Փերլ Մարսթոն | Դրվագ՝ «Սպանություն վերևից»[4] |
2018 | The Bisexual | Բիսեքսուալը | Ջիլ | Episode #1.5[4] |
2019 | The Mallorca Files | Մալյորկայի ֆայլերը | Քլեյր Թեյլոր | Դրվագ՝ «Պատիվը գողերի մեջ» |
2019-ներկա | Sex Education | Սեռական դաստիարակություն | Լիլի | Գլխավոր դեր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.csfd.cz/tvurce/436833/
- ↑ «Student stories - Tanya Reynolds». oxforddrama.ac.uk. 2019 թ․ հունվարի 20.
- ↑ 3,0 3,1 «Civilised People - Short Film on vimeo». vimeo.com. 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Actor - Tanya Reynolds». ajmanagement.co.uk. 2019 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 5,0 5,1 «Outlander casts two new very important season 3 roles». Radio Times. 2019 թ․ հունվարի 20.
- ↑ 6,0 6,1 «Rellik Episode 2». BBC. 2017 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ 7,0 7,1 «British Film Directory - Fanny Lye Deliver'd». 2018 թ․ սեպտեմբերի 23.
- ↑ «The cast of 'Delicious' share their secrets for keeping trim on set». londonlive.co.uk. 2019 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Sex Education: Season 1». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Petski, Denise (2016 թ․ նոյեմբերի 10). «Outlander Season 3 Casts The Dunsany Sisters, Geneva & Isobel». Deadline Hollywood.
Արտաքին հղումներ
խմբագրել- Tanya Reynolds Internet Movie Database կայքում
- Mandy-յան կայքէջ՝ Տանյա Ռեյնոլդս(չաշխատող հղում)