Էյսա Բաթերֆիլդ

անգլիացի դերասան

Էյսա Մաքսվել Թորնթոն Ֆար Բաթերֆիլդ (անգլ.՝ Asa Bopp Farr Butterfield, ապրիլի 1, 1997(1997-04-01), Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է դարձել «Մերլին», «Զոլավոր գիշերազգեստով տղան», «Միսս Պերեգրինի տան տարօրինակ երեխաները», «Ժամանակի պահապանը», «Էնդերի խաղը» և «Տիեզերքը մեր միջև» ֆիլմերում մասնակցություն ունենալուց հետո։

Էյսա Բաթերֆիլդ
Asa Butterfield
Էյսա Բաթերֆիլդը 2014 թվականին
Ի ծնե անուն՝Էյսա Մաքսվել Թորնթոն Ֆար Բաթերֆիլդ
Ծննդյան թիվ՝ապրիլի 1, 1997(1997-04-01) (26 տարեկան)
Ծննդավայր՝Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝2006-այժմ
IMDb։ID 2633535

Կենսագրություն խմբագրել

Էյսա Բաթերֆիլդը ծնվել է 1997 թվականի ապրիլի 1-ին, Մեծ Բրիտանիայում, Ժակլին Ֆարի և Սեմ Բաթերֆիլդի ընտանիքում[1][2]։

Բաթերֆիլդը իր դերասանական կարիերան սկսել է յոթ տարեկանից՝ դպրոցի բեմի վրա[3]։ 2006 թվականին կայացել է Էյսայի դեբյուտը՝ կինոյում, Էյսան կատարում էր Էնդրուի դերը Սամյոն Շորի հեռուստատեսային դրամայում՝ «Թոմասից հետո»։

Երկու տարի ուշ Բաթերֆիլդը կատարել է Բրունոյի դերը՝ Մարկ Հերմանի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վեպում, իսկ դերի համար նոմինացվել է Բրիտանական անկախ կինո մրցանակին, որպես «Առավել հեռանկարային սկսնակ», բայց մրցանակը զիջել է Դև Պատելին[4]։

2011 թվականին Էյսան՝ Մարտին Սկորսեզի արկածային Ժամանակի պահապանը ֆիլմում, կատարել է Հյուգո Կարբեի դերը, որտեղ իր խաղընկերը եղել է Բեն Քինգսլին և Քլոե Մորեցը։ Կինոնկարը բարեհաճորեն ընդունվել է քննադատների կողմից և հաջողության է հասել աշխարհի մասշտաբով[5]։

2013 թվականին Բաթերֆիլդը մասնակցություն է ունեցել Գևին Հուդի «Էնդերի խաղը» գիտաֆանտաստիկ ֆիլմում, որտեղ նա կատարել է գլխավոր՝ շնորհալի Էնդեր Վագինի դերը[6][7]։

2015 թվականին Մացեկ Շերբովսկու և Քրիս Լավիսի «Սպիտակ կրկես» ֆիլմում կատարել է գլխավոր դերը, իսկ 2016 թվականին Թիմ Բարթոնի «Միսս Փերեգրինի տան տարօրինակ երեխաները» ֆիլմում, որը նկարահանվել է Ռենսոմ Ռիզգի համանուն վեպի հիման վրա, կատարել է գլխավոր դերերից մեկը։

2017 թվականին նկարահանվել է «Տիեզերքը մեր միջև» ֆիլմը, որտեղ Էյսան կատարել է գլխավոր դերը։

2018 թվականին նկարահանվել է «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալում, որտեղ կատարել է գլխավոր դեր։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Էյսա Բաթերֆիլդը 2011 թվականին
Հայերեն անվանում Տարի Օրիգինալ անվանում Դերը
Թոմասին հետո 2006 After Thomas Էնդրյու
Ռեմբոյի որդին 2007 Son of Rambow Եղբայրներից մեկը
Մոխիրը մոխրի 2008 Ashes to Ashes Դոնի
Զոլավոր գիշերազգեստով տղան 2008 The Boy in the Striped Pyjamas Բրունո
Մերլին 2008-2009 Merlin Մորդրեդ
Մարդագայլը 2010 The Wolfman երիտասարդ Բեն Թելբոթ
Իմ սարսափելի դայակը 2 2010 Nanny McPhee and the Big Bang Նորման Գրին
Ժամանակի պահապանը 2011 Hugo Հյուգո Կարբե
Էնդերի խաղը 2013 Ender's Game Էնդեր Վիգին
X+Y 2014 X Plus Y Նեյթան
Սպիտակ կրկես 2015 The White Circus օդաչու
Տաս հազար սրբեր 2015 Ten Thousand Saints Ջուդ
Միսս Պերեգրինի տան տարօրինակ երեխաները 2016 Miss Peregrine’s Home for Peculiar Children Ջեյկոբ Փորթման
Տիեզերքը մեր միջև 2017 The Space Between Us Գարդներ Էլիոթ
Վաղվա օրվա տունը 2017 The House of Tomorrow Սեբաստիան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Boy in the Striped Pajamas Production Notes». Miramax Films. 2008. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին.
  2. Clarke, Cath (2010 թ․ հուլիսի 22). «Act your age: the new wave of high-powered child stars». The Guardian. London, UK.
  3. «The Boy in the Striped Pajamas (2008)» (անգլերեն). VisualHollywood. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «British Independent Film Awards Winners» (անգլերեն). Filmofilia. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «Hugo» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «Asa Butterfield locks 'Ender's Game'» (անգլերեն). Variety. 29 ноября 2011. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.(անգլ.)
  7. Оксана Нараленкова (2013 թ․ հոկտեմբերի 24). «Гэвин Худ: В «Эндере» совмещается виртуальное и реальное». Российская газета. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել