Էյա-Լիիզա Ահթիլա (ֆին.՝ Eija-Liisa Ahtila, օգոստոսի 6, 1959(1959-08-06)[1], Հյամեէնլիննա, Կանտա-Խյամե, Ֆինլանդիա), ժամանակակից ֆինն նկարչուհի։

Էյա-Լիիզա Ահթիլա
Ծնվել էօգոստոսի 6, 1959(1959-08-06)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՀյամեէնլիննա, Կանտա-Խյամե, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա[2]
Մասնագիտությունլուսանկարիչ, video artist, կինոռեժիսոր, ֆոտոլրագրող, հեռուստատեսային պրոդյուսեր և կինեմատոգրաֆ
ԹեմաներՎիդեոարտ
ՊարգևներՎինսենթ մրցանակ, Ֆինլանդիայի առյուծի շքանշանի պրո ֆինլանդական մեդալ և Արքայազն Եվգենի մեդալ
Կայքeija-liisaahtila.com

ԿենսագրությունԽմբագրել

Էյա-Լիիզա Ահթիլան կինոմատոգրաֆիա է սովորել Լոնդոնի Տպագրության քոլեջում (London College of Printing, UCLA) և Լոս Անջելեսի Ամերիկյան կինոյի ինստիտուտում։ 1990 թվականին ստացել է «Տարվա երիտասարդ նկարիչ» (Young Artist of the Year), մրցանակը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում։ Այդ ժամանակից ի վեր ստացել է մեծ թվով դրամաշնորհներ և մրցանակներ, այդ թվում՝ AVEK մրցանակ աուդիո-վիզուալ մշակույթի կարևոր նվաճումների համար (1997), Edstrand Art Price (1998), DAAD դրամաշնորհ (1999), Վենետիկի 48-րդ բիենալեի պատվավոր մրցանակ (1999), Վինսենթ վան Գոգի անվան ժամանակակից արվեստի մրցանակ (2000), Մշակույթի կենտրոնական կոմիտեի 5-ամյա դրամաշնորհ (2001), Artes Mundi Prize (2006): Ահթիլան մասնակցել է Documenta-ին (2002) և Վենետիկի 50-րդ բիենալեին (2005)։

ՍտեղծագործությունԽմբագրել

Ստեղծագործական գործունեության սկզբում Ահթիլայի արվեստի հայեցակարգային բովանդակությունը կապված էր փիլիսոփայության, արվեստի հաստատությունների քննադատության և ֆեմինիզմի հետ։ Հետազոտության օբյեկտը պատկերի կառուցվածքն էր, լեզուն, պատմությունը և տարածությունը։ 1990 թվականից հետո նա խորացավ անձնական ինքնության թեմաների և անհատականության ու մարմնի սահմանների մեջ, կապված այլ փոխհարաբերությունների հետ։ Էյա-Լիիզա Ահթիլան իր ստեղծագործություններում կարևոր էր համարում մարդկային այնպիսի զգացմունքների ուժեղ դրսևորումները, ինչպիսիք են սերը, սեռականությունը, նախանձը, զայրույթը, խոցելիությունն ու հաշտեցումը։ Նա իր աշխատանքը նկարագրում է որպես «մարդկային դրամաներ»։ Մտացածին պատմությունները ծնվում էին երկարատև հետազոտության, դիտարկման և փորձի արդյունքում։ Դիտորդին առաջարկվում է ընկալել մարդկանց ներաշխարհը հոգեբանական անկայունության պահերին։ Գոյություն ունեն երեք տարրեր, որոնք Ահթիլան էական է համարում իր աշխատանքում` պատկերներ ստեղծելու միջոց, պատմություն զարգացնելու միջոց, ֆիզիկական տարածքում աշխատանք ցուցադրելու միջոց։ Նրան հետաքրքրում է, թե ինչպես են ֆիլմերն ու տեսանյութերը ներթափանցում մեր առօրյա կյանք, նրա բազմաթիվ աշխատանքներում օգտագործվում են ժամանակակից լրատվամիջոցների մեթոդները։ Ահթիլային բնորոշ է ֆիլմերի գույնի գեղանկարչական մեկնաբանությունը, ստեղծագործությունների ցուցադրման խոհուն մոտեցումը։ Որոշ ֆիլմեր ցուցադրվում են մի քանի էկրաններին, մյուսները համարվում են` բարդ ինստալացիաների մաս։ 1999 թվականին Վենետիկի բիենալեում ցուցադրված «Consolation Service» աշխատանքը պատմում է ֆինն երիտասարդ զույգի` Էնիի և J-P-իմասին, ովքեր որոշել էին հայտարարել իրենց ամուսնալուծության մասին։ Գործողությունը տեղի է ունենում գարնան սկզբին Հելսինկիում՝ հալոցքի նախօրեին սառեցված բնապատկերի ֆոնին։ Զույգի հարևանի ձայնի ուղեկցությամբ տեսանյութը ներկայացնում է պատմության երեք դրամատիկ պահերը։ Ֆիլմը սկսվում է մի դրվագով, երբ հոգեթերապևտը խորհուրդ է տալիս զույգին, թե ինչպես համաձայնության գալ հարաբերությունների դադարեցման վերաբերյալ։ Դրան հաջորդում է այն տեսարանը, որ զույգը ընկերների հետ նշում է J-P-ի ծննդյան օրը, որն ավարտվում է նրանով, որ ամբողջ խումբը խեղդվում է սառած լճում՝ տոնական ընթրիքի ճանապարհին։ Ստորջրյա մենախոսությունը ենթադրում է անցյալն ու մահը։ Ֆիլմն ավարտվում է «consolation service»-ով՝ հարաբերությունների վերջնական մերժմամբ։ Պատմությունը միավորում է վավերագրական ռեալիզմը և կինեմատոգրաֆիկ հնարքները՝ բաժանված երկու հարակից էկրանների միջև, ինչը թույլ է տալիս տեսակետը բաժանել երկու մասի, միևնույն ժամանակ հրավիրելով մեզ դիտել գեղարվեստական պատրանքի պահերը։

«The Present» ստեղծագործությունը բաղկացած է հինգ մարդկային դրամաներից («Underworld», «Ground Control», «The Wind», «The Bridge», «The House»), որոնցից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում էր յուրահատուկ պատմության առանձին «ալիք»։ Նկարահանման նյութերը հիմնված են մանրամասն հարցազրույցների վրա, որոնք Ահթիլան անցկացրել էր առանձին կանանց հետ։ Հարցազրույցների ընթացքում մասնակիցները քննարկում էին հոգեբանական անկայունության իրենց սեփական փորձը։ «Underworld»-ում, օրինակ, մի կին վախից թաքնվում է մահճակալի տակ։ «The Wind»-ում զայրույթը դառնում է փոթորիկ։ Պատմություններից յուրաքանչյուրը ցուցադրվում է առանձին մոնիտորի վրա։ Զգացմունքային հաշտեցման գործընթացը պարբերաբար կրկնվում է, պատմություններից յուրաքանչյուրն ավարտվում է նույն կարճ տեքստով. «Ինքդ քեզ նվեր արա, քեզ ներիր»։

Ահթիլայի աշխատանքները պահվում են Թեյտի պատկերասրահում[3] և Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում[4]։ Բնակվում և աշխատում է Հելսինկիում։

Անհատական ցուցահանդեսներԽմբագրել

  • Հետահայաց ցուցադրություն, Jeu de Paume, Փարիզ, K21, Դյուսելդորֆ, 2008,
  • Քամի, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք, 2006,
  • Le cinéma est un tresor, Institut Findlandais, Փարիզ, 2004

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. Tate։ «Eija-Liisa Ahtila born 1959»։ Tate (en-GB)։ Վերցված է 2020-11-18 
  4. «Eija-Liisa Ahtila | MoMA»։ The Museum of Modern Art (անգլերեն)։ Վերցված է 2020-11-18