Էմմա Բութ (անգլ.՝ Emma Booth, 1982[1], Denmark), ավստրալիացի դերասանուհի[2] և ֆոտոմոդել[3][4]։ Բութը 2007 թվականին «Կլուբլանդիա» ֆիլմում իր դերի համար շահել է AACTA կինոմրցանակ[5]։ Դրանից հետո նկարահանվել է «Արյունոտ առու» (2009), «Տղաները վերադառնում են» (2009), «Հիպի Հիպի Շեյք» (2010) և «Պարկեր» (2013) ֆիլմերում։

Էմմա Բութ
Ծնվել է1982[1]
ԾննդավայրDenmark
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Կարիերա խմբագրել

Ֆիլմ և հեռուստատեսություն խմբագրել

«Սանդենս» կինոփառատոնում «Կլուբլանդիա» ֆիլմի ցուցադրությունից հետո նրա կարիերան առաջադիմել է և նրան սկսել են առաջարկել տարբեր դերեր կինոյում։

2007-ին մասնակցել է «Հիպի Հիպի Շեյք» ֆիլմի նկարահանումներին, որը չի ցուցադրվել[2][6]։ 2009 թվականին Էմման նկարահանվել է «Արյունոտ առու» սարսափ ֆիլմում՝ Լիզ Ֆյոլների դերում։ Հաջորդ տարում նկարահանվել է «Քրեական Ավստրալիա» հեռուստասերիալում[7], իսկ 2013 թվականին երկրորդական դեր է խաղացել «Պարկեր» քրեական ֆիլմում[8]։

2013 թվականի սկզբին ամերիկյան հեռուստատեսությունում՝ ABC հեռուստաալիքի «Գոթիկա» սերիալում ստացել է իր առաջին կանոնավոր դերը[9]։

2017 թվականի հուլիսին Բութը միացել է ABC հեռուստաալիքի հանրահայտ «Մի անգամ հեքիաթում» սերիալին՝ Կախարդ Գոթելի դերով։

Մոդելային կարերիա խմբագրել

Տասնչորս տարեկանում դարձել է աղջիկների համար նախատեսված «Girlfriend» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից[10]։ Տասնհինգ տարեկան հասակում որպես մոդել կարողացել է աշխատել Տոկիոյում, Միլանում, Փարիզում և Նյու Յորքում։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի մարտին հայտնի է դառնում, որ նա դեռևս 2013 թվականին Լաս Վեգասում գաղտնի ամուսնացել է երաժիշտ Դոմինիկ Ջոզեֆ Լունարի հետ[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2007 Հիպի Հիպի Շեյք Hippie Hippie Shake Ժերմեր Գրիր չհրատարակված ֆիլմ
2007 Բոլոր սրբերը All Saints Ռուբի Սփերոու էպիզոդներ՝ «Smoke and Mirrors», «Back on Track»
2009 Տղաները վերադառնում են The Boys Are Back Լորա
2009 Արյունոտ առու Blood Creek Լիզ Ֆյոլլներ
2010 Քրեական Ավստրալիա Underbelly Քիմ Հոլինգսվորթ
2011 Թեքում Swerve Ջինա
2011 Ամպերի փողոց Cloudstreet Ռոուզ Փիքլս մինի սերիալ
2013 Գոթիկա Gothica Մեդելին Աշեր օդաչու
2017 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Չար կախարդ Գոթել 7 սեզոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  2. 2,0 2,1 Helen Ganska (2010 թ․ հունիսի 15). «Underbelly star 'disgusted' at strip». PerthNow. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. «Emma Booth». Vogue. 2011 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Clare Press (2015 թ․ փետրվարի 7). «Emma Booth secretly married for a year». The Daily Telegraph (Australia) (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. «Awards for Emma Booth». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  6. Greer, Germaine (2007 թ․ հուլիսի 15). «Germaine Greer: Emma Booth is to play me in a film about the 60s. Can't she get an honest job?». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. Richard Clune (2009 թ․ օգոստոսի 22). «Underbelly's star signing». The Advertiser. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. Don Groves (2013 թ․ հոկտեմբերի 28). «Emma Booth embodies Shallows' Queenie». IF Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. Nellie Andreeva (4 марта 2013). «Emma Booth Joins ABC's 'Gothica', Several Pilots Cast Young Leads». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  10. Nicole Cox (2007 թ․ հունիսի 13). «Emma Booth's going bush». Perth Now. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. Amy Roberts (2015 թ․ մարտի 7). «Underbelly actress Emma Booth reveals she secretly married in Vegas». Daily Mail. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Բութ» հոդվածին։