Էմի Շումեր (անգլ.՝ Amy Schumer, հունիսի 1, 1981(1981-06-01)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի սթենդափ-կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր և դերասանուհի։ 2007 թվականին վերջին Շումերն առաջին հայտնիությունն է ստացել է՝ Last Comic Standing շոուի չորրորդ տեղը զբաղեցնելով[5], որից հետո շարունակել է իր կարիերան՝ հանդես գալով կատակերգական շոուներում և խաղալով «Ստուդիա 30», «Լուի», «Աղջիկներ» սերիալներում։

Էմի Շումեր
անգլ.՝ Amy Schumer
Ծնվել էհունիսի 1, 1981(1981-06-01)[1][2][3][…] (42 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[4], Towson University?, Peruvian University of Applied Sciences? և South Side High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկյան ծագմամբ հրեաներ և Ուկրաինացիները ԱՄՆ-ում
Մասնագիտությունդերասանուհի, գրող, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, կատակերգու, պոդքաստեր և հեռուստառեժիսոր
Ամուսին(ներ)Chris Fischer?
Համատեղ ապրող(ներ)Նիք Նեմեթ և Anthony Jeselnik?
Պարգևներ և մրցանակներ
amyschumer.com

Կարիերա խմբագրել

Շումերի համր բեկումնային է դառնում Comedy Central-ում իր սեփական շոուն՝ «Էմի Շումերի ներսում», որը մեկնարկել է 2013-ին։ 2014 թվականին շոուում ելույթ ունենալու համար առաջադրվել է «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակին[6], ինչպես նաև որպես սցենարիստ՝ Էմմի մրցանակաբաշխությանը[7]։ 2015 թվականին MTV Movie Awards-ի վարողն էր[8]։ 2015-ին արժանացել է «Հեռուստատեսության քննադատների ընտրության» մրցանակին[9]։ 2015 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի կատակերգական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար[10]։

Հեռուստատեսային հաջողությունից հետո Շումերը գրել է սցենար և նկարահանվել ռեժիսոր Ջադ Ապատոուի «Առանց բարդույթների աղջիկը» ֆիլմի գլխավոր դերում[11]։ Ֆիլմը և նրա սցենարը գովասանքի են արժանացել քննադատների կողմից[12]։ Ըստ Time ամսագրի՝ 2015 թվականին Շումերը ընդգրկվել է տարվա հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[13]։

2016 թվականին դարձել է առաջին կինը, որը մտել է «10 ամենաբարձր վարձատրվող կատակերգուների» ցուցակը[14]։

Անձնական կյանք խմբագրել

2018 թվականի փետրվարի 13-ից Էմին ամուսնացած է շեֆ-խոհարար Քրիս Ֆիշերի հետ, ում հետ հանդիպել է հարսանիքից 3 ամիս առաջ[15]։ Ամուսիններն ունեն մեկ որդի` Ջին Էթել Ֆիշերը (ծնվել է 2019 թվականի մայիսի 5-ին)[16][17][18][19]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություն
2006 Զգայական հիշողություն Sense Memory կարճամետրաժ ֆիլմ
2012 Լուսնոտներ Sleepwalk with Me Էմի տիտրերում նշված չէ
2012 Արժեքի ստուգում Price Check Լիլա
2012 Փնտրում եմ ընկեր աշխարհի վերջի համար Seeking a Friend for the End of the World Լեյսի
2015 Առանց բարդույթների աղջիկը Trainwreck Էմի Նաև սցենարիստ
2017 Առևանգված Snatched Էմիլի Միդլթոն
2017 Շնորհակալություն ձեր ծառայության համար Thank You for Your Service Ամանդա Դոստեր
2018 Ես ինձ գեղեցիկ եմ զգում I Feel Pretty Ռենե Բենեթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ray M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. http://esperstudio.com/alumni-of-esper-studio/
  5. «Amy Schumer». TV Guide. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  6. «Critics' Choice TV Awards 2014: And the nominees are...». Entertainment Weekly. 2014 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  7. «Amy Schumer Awards». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Amy Schumer Announced She Was Hosting The 2015 MTV Movie Awards In The Best Way Possible». Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  9. Tony Maglio (31 мая 2015). «Critics' Choice TV Awards: The Complete Winners List». The Wrap. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  10. «Emmy Award Nominations: Full List of 2015 Emmy Nominees». Variety. 16 июля 2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  11. Mike Fleming (26 августа 2013). «Universal, Judd Apatow Make Movie Bet On Comedian Amy Schumer». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  12. «Trainwreck». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  13. «Amy Schumer». Time. 16 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  14. Эми Шумер стала единственной женщиной в рейтинге самых высокооплачиваемых комиков.
  15. Эми Шумер тайно вышла замуж за шеф-повара через три месяца после начала романа
  16. [1]
  17. «Эми Шумер показала своего королевского ребенка (фото)» (ռուսերեն). fakty.ua. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  18. Amy Schumer Welcomes a Son with Husband Chris Fischer: 'Our Royal Baby Was Born'
  19. Amy Schumer Reveals Newborn Son's Name and It Appears to Pay Tribute to Another Famous Comedian

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Շումեր» հոդվածին։