«Առևանգված» (անգլ.՝ Snatched), ռեժիսոր Ջոնաթան Լիվայնի ամերիկյան կինոկատակերգություն: Այն մոր և դստեր մասին է, որոնց առևանգում են Հարավային Ամերիկայում հանգստանալու ժամանակ: Գլխավոր դերակատարներն են Էմի Շումերը և Գոլդի Հոունը: Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2017 թվականի մայիսի 12-ին:

Picto infobox cinema.png
Առևանգված
Snatched
Snatched (film).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկատակերգական էքշն ֆիլմ և մարտաֆիլմ
Թվականմայիսի 12, 2017, հունիսի 15, 2017[1] և մայիսի 11, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Լիվայն
ՊրոդյուսերՊիտեր Չերնին և Պոլ Ֆեյգ
Սցենարի հեղինակKatie Dippold?
ԴերակատարներԷմի Շումեր, Գոլդի Հոուն, Վանդա Սայքս, Քրիստոֆեր Մելոնի, Այկ Բարինհոլց, Ջոան Կյուսակ, Թոմ Բեյթման և Ռենդալ Փարք
ՕպերատորՖլորիան Բալլհաուս
ԵրաժշտությունԹեոդոր Շապիրո
ՄոնտաժZene Baker?
Պատմվածքի վայրԿոլումբիա
ԿինոընկերությունChernin Entertainment
Տևողություն97 րոպե
Բյուջե42 000 000 ԱՄՆ դոլար[3]
Շահույթ60 195 672 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Էմիլի Միդլտոնի կյանքում «սև գիծ» է սկսվել. նրան լքել է ընկերը, ի լրումն դրան՝ ազատել են աշխատանքից: Չնայած այդ ամենին, նա վճռականորեն մեկնում է Էկվադոր՝ պլանավորված հանգստի: Նրա նախկին ընկերոջ փոխարեն երկար համոզելուց հետո նրան է միանում մայրը՝ Լինդան: Սակայն հանգիստը չի հաջողվում. կանանց առևանգում են: Որպեսզի կենդանի մնան, նրանք պետք է հասկանան, թե ինչքան ամուր է իրենց կապը:

ԴերերումԽմբագրել

  • Էմի Շումեր – Էմիլի Միդլտոն
  • Գոլդի Հոուն – Լինդա Միդլտոն
  • Այկ Բարինհոլց – Ջեֆրի Միդլտոն
  • Վանդա Սայքս – Ռութ
  • Ջոան Կյուսակ – Բարբ
  • Քրիստոֆեր Մելոնի – Ռոջեր Սիմոնս
  • Օսկար Խաենադա – Մորգադո

ՍտեղծումԽմբագրել

2015 թվականի մայիսի 22-ին հայտարարվել է, որ Էմի Շումերը նկարահանվելու է կատակերգական մարտաֆիլմում և քրոջ՝ Կիմ Քարամելի հետ փոխադրում է սցենարը, որը գրել էր Քեթի Դիպոլդը[4]: Դիպոլդը պատմել է, որ սցենարը գրելու համար իրեն ոգեշնչել են իր և մոր հարաբերությունները[5]: Որպես ֆիլմի պրոդյուսերներ հանդես են եկել Պոլ Ֆեյգը Feigco Entertainment ընկերությունից և Ջեսսի Հանդերսոնն ու Պիտեր Չերնինը Chernin Entertainment ընկերությունից[4]: Ամբողջ աշխարհում ֆիլմի տարածման իրավունքը ձեռք է բերել 20th Century Fox ստուդիան[4]: 2015 թվականի օգոստոսի 18-ին հաղորդվել է, որ Ջոնաթան Լևինը բանակցություններ է վարում ֆիլմի ռեժիսորը լինելու համար[5]:

2016 թվականի փետրվարի 8-ին հայտնի է դարձել, որ Գոլդի Հոունը բանակցություններ է վարում հերոսու մոր դերը կատարելու համար: Դա նրա առաջին դերն էր 2002 թվականին «Բենգեր քույրիկները» ֆիլմում նկարահանվելուց հետո[6]: 2016 թվականի մայիսին դերասանական կազմին են միացել Քրիստոֆեր Մելոնին, Այկ Բարինհոլցը, Օսկար Խաենադան և Վանդա Սայքսը[7][8][9]: Մայիսին ֆիլմն ուներ «Մայր / դուստր» (անգլ.՝ Mother / Daughter) աշխատանքային վերնագիրը[8][9]:

Նկարահանման շրջանն սկսվել է 2016 թվականի հունիսի 15-ին Հավայիում[10] և ավարտվել 2016 թվականի օգոստոսի 12-ին: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Էմի Շումերը հաղորդել է, որ ֆիլմն ստացել է «Snatched» անվանումը[11]:

ՔննադատությունԽմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է խառն արձագանքներ: Rotten Tomatoes կայքում այն 189 գրախոսականների ու 10 հնարավորից 5,1 միջին միավորի հիման վրա ունի 36 % վարկանիշ[12]: Metacritic կայքում 41 գրախոսականների հիման վրա ֆիլմն ունի 45 միավոր 100 հնարավորից, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[13]: CinemaScore կայքում հանդիսատեսը ֆիլմին տվել է B գնահատական (A+-ից մինչև F սանդղակով)[14]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.boxofficemojo.com/movies/?id=motherdaughter.htm
  4. 4,0 4,1 4,2 Kit Borys (May 22, 2015)։ «Amy Schumer to Write, Star in Fox Mother-Daughter Comedy (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է May 23, 2015 
  5. 5,0 5,1 Fleming Jr Mike (August 18, 2015)։ «Director Jonathan Levine Circles Amy Schumer Mother-Daughter Comedy At Fox»։ Deadline.com։ Վերցված է August 19, 2015 
  6. McNary Dave (February 8, 2016)։ «Goldie Hawn in Talks to Play Amy Schumer’s Mom in Fox Comedy»։ Variety։ Վերցված է June 20, 2016 
  7. Patten Dominic (2016-05-10)։ «Amy Schumer’s Fox Action/Comedy Adds Christopher Meloni»։ Deadline.com։ Վերցված է 2016-10-11 
  8. 8,0 8,1 Hipes Patrick (2016-05-17)։ «Ike Barinholtz Joins Cast Of Amy Schumer-Goldie Hawn Comedy ‘Mother/Daughter’»։ Deadline.com։ Վերցված է 2016-10-11 
  9. 9,0 9,1 Patten Dominic (2016-05-18)։ «Amy Schumer & Goldie Hawn’s ‘Mother/Daughter’ Adds Wanda Sykes»։ Deadline.com։ Վերցված է 2016-10-11 
  10. «Wednesday, June 15 Filming Locations for Amy Schumer’s Untitled Movie, Rizzoli & Isles, Younger, Landline, & more!»։ OnLocationVacations.com։ June 15, 2016։ Վերցված է June 19, 2016 
  11. Bacle Ariana (December 12, 2016)։ «Amy Schumer, Goldie Hawn comedy gets a title»։ Entertainment Weekly 
  12. «Snatched» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2017-10-27 
  13. «Snatched»։ Metacritic։ Վերցված է 2017-10-27 
  14. «Cinemascore»։ cinemascore.com։ Վերցված է 2017-10-27