Ես ինձ գեղեցիկ եմ զգում (ֆիլմ)

«Ես ինձ գեղեցիկ եմ զգում» (անգլ.՝ I Feel Pretty), ռեժիսոր Էբբի Քոնի և Մարկ Սիլվերշթեյնի («Խոստանալ չի նշանակում ամուսնանալ», «Երդում», «Ակտիվ որոնման մեջ») ամերիկյան կատակերգությունը։ Գլխավոր դերակատարներն են Էմի Շումերը, Միշել Ուիլյամսը, Թոմ Հոփերը, Լորեն Հաթոնը և Նաոմի Քեմփբելը։

Ես ինձ գեղեցիկ եմ զգում
անգլ.՝ I Feel Pretty
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվականհունիսի 29, 2018, ապրիլի 20, 2018, մայիսի 4, 2018, մայիսի 10, 2018, հունիսի 14, 2018[1] և մայիսի 3, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷբբի Քոն և Մարկ Սիլվերշտեյն
ՊրոդյուսերՆիկոլա Կարտիե
Սցենարի հեղինակԷբբի Քոն և Մարկ Սիլվերշտեյն
ԴերակատարներԷմի Շումեր, Միշել Ուիլյամս, Էմիլի Ռատակովսկի, Ռորի Սքովել, Էյդի Բրայանթ, Բիզի Ֆիլիպս, Թոմ Հոփեր, Նաոմի Քեմփբել, Լոուրեն Հաթոն, Ադրիան Մարտինես[2], Ռեյֆ Սփալ[2], Սաշիր Զամատա[2], Քամիլ Քոսթեք և Ֆորեսթ Քվագլիա[3]
ՕպերատորՖլորիան Բալլհաուս
ԵրաժշտությունՄայքլ Էնդրյուս
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունVoltage Pictures և Wonderland Sound and Vision
Տևողություն110 րոպե
Բյուջե32 000 000 $
Շահույթ66 900 000 $
Պաշտոնական կայքէջ

Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 20-ին։

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսուհու կյանքը բաղկացած է անթիվ դիետաներից և ֆիթնեսի պարապմունքներից։ «Փորձն ընդունված է», մտածում է տիեզերքը և խեղճին գցում վարժական հեծանվից։ Գլուխը խփելով՝ աղջիկն աննորմալ վստահություն է ձեռք բերում, որ այժմ նա շրջապատի համար հմայիչ է, բայց միևնույն ժամանակ կա մի խնդիր՝ իրականում նրա արտաքինն ընդհանրապես չի փոխվել։ Այսպիսով, հերոսուհին դառնում է «գեղեցկուհի ամբողջ գլխով»[4]։

Դերերում խմբագրել

Թողարկում խմբագրել

Ի սկզբանե «STX Entertainment» ընկերությունը նախատեսել էր ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում թողարկել 2018 թվականի հունիսի 29-ին, բայց փետրվարին՝ փորձնական ցուցադրումից և հանրության հիացած արձագանքից հետո, որոշվել է այն թողարկել գարնան կեսին՝ ապրիլի 27-ին[5][6]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է տարաբնույթ կարծիքներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 34% է, ըստ 197 գրախոսությունների, միջին բալը 10-ից 5,1[7]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 47 միավոր՝ ըստ քննադատների 44 գրախոսությունների[8]։ «CinemaScore» կայքի հարցմանը մասնակցած հեռուստադիտողները ֆիլմին տվել են B+ գնահատականը՝ ըստ A+ to F սանդղակի։

«Variety»-ից Փիթեր Դեբրյուժը ֆիլմի վերբերյալ հայտնել է չափավոր դրական կարծիք. «Ֆիլմը ոգեշնչող նախադրյալ է այն մասին, որ Ռենեի կերպարանափոխությունն ամբողջությամբ տեղի է ունենում իր գլխում, այդ ժամանակ շրջապատն ապշած է մնում նրա հանկարծակի փոփոխությունից։ Ֆիլմը կոնցեպցիա է, որը հարց է տալիս, թե ինչու է այժմյան հասարակությունը խրախուսում կանանց առաջին հերթին վերանայել իրենց ինքնագնահատականը[9]»:

«PopMatters»-ից Քինարդը գրել է. «Եզակի մարդիկ, որոնք չեն ձանձրանում ֆիլմից, նրանք են, ում դա վիրավորում է։ Դա կոպիտ սխալ է, որը կարող էր լավը լինել, բայց թույլ չի տալիս հավասարակշռել ինքնատելության հանգեցնող հուզական ջարդը հաղթահարելու համար անհրաժեշտ սրությունն ու նրբությունը։ Այն, որ ֆիլմը մոռանում է մեզ ծիծաղեցնել, վերջին վիրավորանքն է[10]»:

«Chicago Tribune»-ից Մայքլ Ֆիլիպսը ֆիլմը 4 աստղից գնահատել է 2՝ դրա վերաբերյալ գրելով. «Ֆիլմը ենթարկվում է հոլիվուդյան բոլոր սխալ հնարքներին։ Դա պարզապես ծիծաղելի չէ կամ բավականին տափակ է, և ոչ մի առնչություն չունի էկրանին երևացող մարդկանց հետ[11]»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://www.imdb.com/name/nm9433493/?ref_=tt_cl_t1
  4. "Сюжет фильма Красотка на всю голову"
  5. D'Alessandro, Anthony. (2018 թ․ փետրվարի 14). «Amy Schumer's 'I Feel Pretty' Now Ready For A Spring Debut». Deadline.com. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  6. Lee, Ashley (2017 թ․ հուլիսի 13). «Amy Schumer Comedy 'I Feel Pretty' Gets Summer 2018 Release». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  7. «I Feel Pretty (2018)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  8. «I Feel Pretty Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  9. Debruge, Peter. (2018 թ․ ապրիլի 18). «Review: 'I Feel Pretty'». Variety. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  10. Kinnard, J.R. (2018 թ․ ապրիլի 18). «'I Feel Pretty' Leaves You Feeling Pretty Bad». PopMatters. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  11. Phillips, Michael (2018 թ․ ապրիլի 18). «'I Feel Pretty' review: Amy Schumer's fable about fat-shaming is frankly depressing». Chicago Tribune. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.