Էմիլ Ռեյնո

ֆրանսիացի նկարիչ

Էմիլ Ռեյնո (ֆր.՝ Charles-Émile Reynaud /ʃaʁl emil ʁɛjno/, դեկտեմբերի 8, 1844(1844-12-08)[1][2][3][…], Մոնթրեյ - հունվարի 9, 1918(1918-01-09)[1][4][5] կամ 1918[6][7], Իվրի սյուր Սեն), ֆրանսիացի գյուտարար[8], նկարիչ և գիտության ժողովրդականացնող, անիմացիայի նախակարապետ։

Էմիլ Ռեյնո
ֆր.՝ Émile Reynaud
Ծնվել էդեկտեմբերի 8, 1844(1844-12-08)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնթրեյ
Վախճանվել էհունվարի 9, 1918(1918-01-09)[1][4][5] (73 տարեկան) կամ 1918[6][7]
Մահվան վայրԻվրի սյուր Սեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունգծանկարիչ, լուսանկարիչ, կինոռեժիսոր, նկարիչ, ճարտարագետ, գյուտարար և ֆիզիկոս
Թեմաներֆիզիկա[7] և Կինեմատոգրաֆիա[7]
 Charles-Émile Reynaud Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լինելով մեդալագետի և ժամագործի որդի՝ Ռեյնոն մանկուց աշխատել է իր հոր արվեստանոցում։ 1858 թվականից նա սկսել է սովորել օպտիկական սարքերի վերանորոգման ու կարգաբերման գործը, իսկ հետո սկսել է միաժամանակ աշխատել որպես Փարիզի դիմանկարիչ, լուսանկարիչ Ադամ Սալոմոնի օգնական՝ զբաղվելով լուսանկարների ռետուշով։ 1864 թվականին նա դարձել է հայտնի դասախոս և գիտության ժողովրդականացնող աբբա Մուանիոյի օգնականը՝ նրա հետ ճամփորդելով Ֆրանսիայում և նրանից սովորելով դասախոսության վարպետություն։

Հիմք ընդունելով զոոտրոպ, որը թույլ է տալիս դիտարկել շարժվող պատկերները տեսաորոնման սարքի միջոցով՝ 1876 թվականին Ռեյնոն կատարելագործել է այն և միավորել կախարդական լապտերի հետ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ դիտել ոչ թե մեկ հեռուստադիտողի, այլ շատերին։ Ռեյնոն մեքենայի մխոցը փոխարինել է փափուկ ժապավենով, որի վրա ամրացվել են 4×5 սմ չափի ժելատինային թիթեղներ։ Այդ նկարները կենտրոնում տեղադրված հայելու միջոցով արտացոլվել էին էկրանին։ Բացի այդ, Ռեյնոն առաջինն է սկսել օգտագործել անփոփոխ դեկորացիա՝ այն նկարելով կերպարներից առանձին և էկրանին փոխանցելով առանձին կախարդական լապտերի միջոցով։ Նա առաջինն էր, ով սինխրոնացրել է պատկերն ու ձայնը, ընդ որում՝ երաժշտական նվագակցությունն իր ֆիլմերի համար հորինել է անձամբ։

1877 թվականից Ռեյնոն հաստատվել է Փարիզում և սկսել է կարդալ սեփական դասախոսությունները։ Միևնույն ժամանակ նա նախագծել է պրաքսինոսկոպ օպտիկական սարքը, որը թույլ է տալիս մի քանի նկարների հաջորդականությունը տեսնել որպես սահուն շարժում։ Հաջորդ մեկուկես տասնամյակների ընթացքում Ռեյնոն կատարելագործել է իր ապարատը։

1892 թվականին տեղի է ունեցել անիմացիոն ֆիլմի առաջին ցուցադրությունը, երբ Ռեյնոն Փարիզի Գրևինի թանգարանում հավաքված հանրությանը ներկայացրել է իր «փայլող մնջախաղերը»։ Նա ցուղադրել է նրանց մի քանի սյուժեներ, իսկ ցուցադրությունն տևել է տասնհինգ-քսան րոպե։ Իր բոլոր «ֆիլմերը» Ռեյնոն նկարել, ներկել ու մոնտաժել է անձամբ՝ նկարելով դրանք երկար ժապավենների վրա, յուրաքանչյուր սյուժե բաղկացած է եղել մի քանի հարյուր նկարներից։

Ռեյնոն առաջին անգամ կիրառել է որոշ մեթոդներ, որոնք դարձել են մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայի հիմքը։ Դրանց թվին է պատկանում կերպարների և դեկորացիայի առանձին նկարելը։

1893-1894 թվականներին նա ստեղծել է իր գլուխգործոցը՝ «Խցիկի շուրջ», բայց արդեն 1895 թվականին կինեմատոգրաֆի ծնունդը նրան ջախջախիչ հարված է հասցերլ։ Ռեյնոյի՝ ձեռքով նկարված ժապավենները չէին կարող մրցակցել ավելի արագ արտադրվող և ավելի էժան կինոֆիլմերի հետ։ Հուսահատված գյուտարարը ջարդել է իր ապարատը և ջրասույզ արել Սենայում ժապավենների հետ միասին։ Մասամբ փրկվել են դրանցից երկուսը՝ «Աղքատ Պիերոն» և «Խցիկի շուրջը»։

Անիմացիայի օր խմբագրել

Ի հիշատակ 1892 թվականի հոկտեմբերի 28-ին Ռենոյի «փայլող մնջախաղերի» առաջին ցուցադրության՝ այդ օրը նշվում է որպես Անիմացիայի միջազգային օր։ Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի կողմից տոնը հաստատվել է 2002 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Ռեյնո» հոդվածին։