Էմիլ Կիո (ռուս.՝ Кио Эмиль Теодорович, իսկական ազգանունը՝ Ռենարդ) էմիլ Թեոդորովիչ (ապրիլի 11, 1894(1894-04-11), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 19, 1965(1965-12-19)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կրկեսի խորհրդային դերասան, աճպարար։

Էմիլ Կիո
կրկեսի խորհրդային դերասան, աճպարար
Ծնվել էապրիլի 11, 1894
ԾննդավայրՌուսաստան Ռուսաստանի Դաշնություն
Մահացել էդեկտեմբերի 19, 1965 (70 տարեկան)
Մահվան վայրՈւկրաինա Կիև
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունռուս
Մասնագիտությունդերասան, ձեռնածու-աճպարար և աղբյուրագետ
Երեխա(ներ)Իգոր Կիո և Emil Renard-Kio?
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

 
փոստային նամականիշ ԽՍՀՄ, 1989.

Էմիլ Կիո Թեոդորովիչը 3 երեխաների մեծն էր (Էմիլ, Ֆելիկս, Գարի) գերմանաբնակ հրեա ընտանիքում։ Սովորել կոմերտական դպրոցում։ 1917 թվականից եղել է ռուսական թատրոնի դերասան, ապա աշխատել է ադմինիստրատոր Ալեքսանդր Չինիզելլի կրկեսում՝ Վարշավա։ 1921 թվականին հանդես է եկել որպես աճպարար խորհրդային թատրոնում։ 1928 թվականին շրջել է քաղաքներում։ 1922 թվականին հայտնվել է գովազդային պաստառներին, Էմիլ Կիո որպես բեմական անուն ընտրել էր եբրայերեն բառ՝ תְּקִיעָה (կիո), այդ բառը նրան ցանոթ էր վարշավական աղոթքներից[2][3]։ Ըստ մեկ այլ վարկածի` նա տեսել էր մի լուսավոր ֆիլմ, որտեղ այրվել էր Ն տառը, և որոշել էր, որ դա «հոյակապ կրկեսային ազգանուն է»։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (19581917 թվականին աշխատել է մանրապատումների թատրոնում, ապա տեղափոխվել Ա. Չինիզելլիի կրկեսը (Լեհաստան1920-ական թվականին վերադարձել է Ռուսաստան։ Կրկեսի ասպարեզում առաջիններից է, որ հանդես է եկել աճպարարական սարքերով (1932)։ Ստեղծել և մոդեռնացրել է աճպարարական հնարքները։ 1940 թվականին Կիոն փոխել է արևելյան մոտիվները և ընդլայնել է սենյակային զավեշտական համարները։ Աշխատել է ռեժիսորներ Ա. Գ. Աարնոլդի, Բ. Ա. Շախետոնի և Մ. Ս. Մեստեչկին հետ։ Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 19 Կիևում շրջագայությունների ժամանակ։ Թաղել են Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[4]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում (1958),
  • Հյուսիսային Օսիայի վաստակավոր արտիստի կոչում

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Кио Эмиль Теодорович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Телеинтервью с Игорем Кио (фрагмент показан 14.05.2008 в передаче «Игорь Кио. Последние 24 часа» Первым каналом)
  3. «Другое интервью с Игорем Кио». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. Дата рождения на надгробном памятнике: 1900.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 439  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Կիո» հոդվածին։