Էմիլիանո Բուենդիա

իսպանացի ֆուտբոլիստ

Էմիլիանո Բուենդիա (իսպ.՝ Emiliano Buendía, դեկտեմբերի 25, 1996(1996-12-25)[1][2][3][…], Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նորվիչ Սիթիի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[4]։

Էմիլիանո Բուենդիա
Emiliano Buendía
Բուենդիան Նորվիչի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Emiliano Buendía Stati
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1996(1996-12-25)[1][2][3][…] (27 տարեկան)
Ծննդավայր Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 172 սմ
Քաշ 72 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նորվիչ Սիթի
Համար 17
Պատանեկան կարիերա
2009 Արգենտինա Կադետես Սան Մարտին
2009-2010 Իսպանիա Ռեալ Մադրիդ
2010-014 Իսպանիա Խետաֆե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Իսպանիա Խետաֆե B 34 (7)
2014-2018 Իսպանիա Խետաֆե 35 (3)
2017-2018   Իսպանիա Կուլտուրալ Լեոնեսա 40 (6)
2018-ներկա Անգլիա Նորվիչ Սիթի 59 (8)
Ազգային հավաքական
2014 Իսպանիա Իսպանիա Մ19 3 (0)
2015 Արգենտինա Արգենտինա Մ20 3 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 7-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Խետաֆե խմբագրել

Բուենդիան Խետաֆեի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ փոխարինման մտնելով Իսպանիայի գավաթի Էյբարի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց 2015 թվականի փետրվարի 1-ին՝ Ալմերիայի դեմ խաղում[6][7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Բուենդիան խփեց սեպտեմբերի 27-ին՝ Լևանտեի դեմ խաղում[8]։ 2016 թվականի մայիսի 15-ին արգենտինացին հեռացվեց խաղադաշտից Ռեալ Բետիսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[9]։ 2015-16 մրցաշրջանում Բուենդիան անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[10], իսկ Խետաֆեն դուրս մնաց Լա Լիգայից[11][12]։

2016 թվականի հուլիսի 5-ին Բուենդիան երկարաձգեց իր պայմանագիրը Խետաֆեի հետ մինչև 2021 թվականը[13]։ 2017 թվականի փետրվարի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կադիսի դեմ խաղում[14]։ Հունիսի 10-ին արգենտինացին գոլ խփեց Մալյորկայի դեմ հանդիպման 85-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[15]։ 2016-17 մրցաշրջանում Խետաֆեն զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Սեգունդա Դիվիզիոնում՝ վերադառնալով Լա Լիգա[16][17]։ Ակումբի կազմում Բուենդիան անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականի հուլիսի 27-ին Բուենդիան 1 տարվա վարձավճարով միացավ Կուլտուրալ Լեոնեսային[18]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ Լորկայի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 7-ին՝ Իսպանիայի գավաթի Ալկորկոնի դեմ խաղում[20]։ Սեպտեմբերի 17-ին Բուենդիան 2 գոլային փոխանցում տվեց Հուեսկայի դեմ խաղում[21]։ 2018 թվականի հունվարի 7-ին արգենտինացին գոլի հեղինակ դարձավ Նումանսիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[22][23]։ Ապրիլի 7-ին նա խփեց Բարսելոնա B-ի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ Կուլտուրալ Լեոնեսայի կազմում Բուենդիան անցկացրեց 42 հանդիպում[25]՝ դառնալով 7 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[26]։

Նորվիչ Սիթի խմբագրել

2018 թվականի հունիսի 8-ին Բուենդիան 4 տարվա պայմանագիր կնքեց Նորվիչ Սիթիի հետ[27][28][29][30]։ Իր դեբյուտը Չեմպիոնշիպում նշեց օգոստոսի 22-ին՝ փոխարինման մտնելով Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում[31]։ Սեպտեմբերի 25-ին նա 3 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի Ուիկոմ Ուոնդերերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[32]։ Իր առաջին գոլը Նորվիչի կազմում Բուենդիան խփեց հոկտեմբերի 27-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում[33][34]։ 2019 թվականի հունվարի 18-ին արգենտինացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[35]։ Փետրվարի 10-ին՝ Իպսվիչ Թաունի դեմ խաղում նա 2 գոլային փոխանցում տվեց Տեմու Պուկկիին[36]։ Մարտի 8-ին Բուենդիան խփեց Սուոնսի Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նորվիչին[37][38]։ Մարտի 13-ին նա դուբլ ձևակերպեց Հալլ Սիթիի դեմ խաղում[39][40]։ Մարտին Բուենդիան ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[41][42]։ Ապրիլի 6-ին արգենտինացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 71-րդ րոպեին[43]։ 2018-19 մրցաշրջանում Բուենդիան անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ[44], իսկ Նորվիչ Սիթին հաղթեց Չեմպիոնշիպը[45][46][47]։

2019 թվականի հուլիսի 8-ին Բուենդիան երկարաձգեց իր պայմանագիրը Նորվիչի հետ մինչև 2024 թվականը[48][49][50][51]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվերպուլի դեմ խաղում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով այս հանդիպման 64-րդ րոպեին[52][53]։ Սեպտեմբերի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում՝ օգնելով Նորվիչին հաղթել 3-2 հաշվով[54][55]։ 2020 թվականի հունվարի 1-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում Բուենդիան գոլային փոխանցում տվեց Տոդ Կանտուելին, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[56][57]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բուենդիան իրավասու է ներկայացնել Իսպանիան և Արգենտինան միջազգային ասպարեզում։ Նա հանդես է եկել Իսպանիայի մինչև 19 և Արգենտինայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում[58]։ 2015 թվականին Բուենդիան Արգենտինայի կազմում մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը[59][60]՝ անցկացնելով 3 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Գանայի դեմ խաղում[61][62]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 7-ի դրությամբ[63]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Խետաֆե B 2013–14 Սեգունդա Դիվիզիոն B 5 2 5 2
2014–15 26 5 26 5
2015–16 3 0 3 0
Ընդհանուր 34 7 0 0 0 0 0 0 34 7
Խետաֆե 2014–15 Լա Լիգա 6 0 5 0 11 0
2015–16 17 1 0 0 17 1
2016–17 Սեգունդա Դիվիզիոն 12 2 0 0 12 2
Ընդհանուր 35 3 5 0 0 0 0 0 40 3
Կուլտուրալ (վարձավճար) 2017–18 Սեգունդա Դիվիզիոն 40 6 2 1 42 7
Նորվիչ Սիթի 2018–19 Չեմպիոնշիպ 38 8 0 0 3 0 41 8
2019–20 Պրեմիեր Լիգա 21 0 0 0 1 0 22 0
Ընդհանուր 59 8 0 0 0 0 4 0 63 8
Կարիերայի ընդհանուր 168 24 7 1 0 0 4 0 179 25

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Նորվիչ Սիթի

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Argentina - E. Buendía - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  5. «Getafe CF - SD Eibar, Dec 5, 2014 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  6. «UD Almería - Getafe CF, Feb 1, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  7. «Almeria vs Getafe: resumen, goles y resultado». MARCA.com. 2015 թ․ հունվարի 31. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  8. «Getafe CF - Levante UD, Sep 27, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  9. «Real Betis Balompié - Getafe CF, May 15, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  10. «Emiliano Buendia | Football Stats | Norwich City | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  11. «Rayo Vallecano, Getafe relegated from La Liga». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  12. «Getafe and Rayo relegated, Sporting Gijon stay safe in La Liga; Carpi drop to Serie B in Italy». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 16. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  13. «EMI BUENDÍA, AZULÓN HASTA EL 2021». Getafe CF (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  14. «Getafe CF - Cádiz CF, Feb 11, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  15. «RCD Mallorca - Getafe CF, Jun 10, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  16. «Getafe returns to LaLiga a year later». MARCA in English (անգլերեն). 2017 թ․ հունիսի 24. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  17. «Getafe win promotion playoff final to return to top flight». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  18. «Alta Emiliano Buendía | Cultural Leonesa - Web Oficial». Alta Emiliano Buendía | Cultural Leonesa - Web Oficial (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  19. «Lorca FC - Cultural Leonesa, Aug 18, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  20. «AD Alcorcón - Cultural Leonesa, Sep 7, 2017 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  21. «Cultural Leonesa - SD Huesca, Sep 17, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  22. «Cultural Leonesa - CD Numancia, Jan 7, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  23. «CyD Leonesa 2-2 CD Numancia | Cultural Leonesa - Web Oficial». Cultural Leonesa - Web Oficial (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  24. «FC Barcelona B - Cultural Leonesa, Apr 7, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  25. «Emiliano Buendia | Football Stats | Norwich City | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  26. 26,0 26,1 «Antonio Martínez y Emi Buendía, Jugadores Cinco Estrellas de mayo y de la temporada | Cultural Leonesa - Web Oficial». Cultural Leonesa - Web Oficial (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  27. «Emi Buendia set to join Norwich City». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  28. «Emi Buendia: Norwich City sign Getafe forward on four-year deal». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  29. «Emi Buendía: Norwich City make Argentine playmaker their first summer signing». ITV News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  30. Davitt, Paddy. «'I'm very happy to be here' - Norwich City confirm Emi Buendia switch from Getafe». Eastern Daily Press (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  31. «Norwich City - Preston North End, Aug 22, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  32. «Wycombe Wanderers - Norwich City, Sep 25, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  33. «Norwich City - Brentford FC, Oct 27, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  34. «Norwich 1-0 Brentford». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  35. «Norwich City - Birmingham City, Jan 18, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  36. «Norwich City - Ipswich Town, Feb 10, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  37. «Norwich City - Swansea City, Mar 8, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  38. «Buendia goal earns Norwich a win over Swansea». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  39. «Norwich City - Hull City, Mar 13, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  40. «Buendia brace helps Norwich City beat Hull». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  41. 41,0 41,1 «Emi Buendia named PFA Championship Player of the Month». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  42. Lakey, Chris. «Buendia leaves Leeds and Sheffield United rivals in his wake in Norwich award hat-trick». Pink Un - Norwich City Football Club News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  43. «Norwich City - Queens Park Rangers, Apr 6, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  44. «Emiliano Buendia | Football Stats | Norwich City | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  45. 45,0 45,1 Milne, Alex (2019 թ․ մայիսի 5). «BREAKING Norwich win Championship title as Sheffield United finish in second». mirror. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  46. «Championship final-day round-up: Norwich crowned champions while Leeds finish with defeat at Ipswich». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  47. «Championship roundup: Norwich take title, Boro and Bristol City miss play-offs». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  48. «Emi Buendia signs new five-year deal at Norwich City». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  49. «Emi Buendia signs new five-year deal at Norwich». FourFourTwo (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  50. «Star Norwich man Buendia commits to huge new contract». teamtalk.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  51. «Buendía signs new contract: "I enjoy it so much in Norwich"». www.transfermarkt.us (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  52. «Liverpool FC - Norwich City, Aug 9, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  53. «Liverpool 4-1 Norwich: Reds thrash Canaries in Premier League opener». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  54. «Norwich City - Manchester City, Sep 14, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  55. «Depleted Norwich punish error-prone Manchester City and make it advantage Liverpool already in title race». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  56. «Norwich City - Crystal Palace, Jan 1, 2020 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  57. «City suffer late equaliser in Palace draw». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  58. «Emi Buendia could be the next big thing with Norwich but he was shaped by relegation in Spain». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  59. MARCA.com (2015 թ․ ապրիլի 29). «Argentina convoca a Emi Buendía para el Mundial sub 20». MARCA.com (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  60. FIFA.com. «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Argentina». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  61. «Argentina U20 - Ghana U20, Jun 2, 2015 - U-20 World Cup 2015 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  62. FIFA.com. «Ghana leave Argentina in trouble». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  63. «Emi». worldfootball.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիանո Բուենդիա» հոդվածին։