Տոդ Կանտուել (անգլ.՝ Todd Cantwell, փետրվարի 27, 1998(1998-02-27)[1][2], Dereham, Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նորվիչ Սիթիի կազմում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում[3]։

Տոդ Կանտուել
Todd Cantwell
Կանտուելը Նորվիչի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Todd Owen Cantwell
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1998(1998-02-27)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Dereham, Նորֆոլկ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 177 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նորվիչ Սիթի
Համար 14
Պատանեկան կարիերա
2008-2017 Անգլիա Նորվիչ Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-ներկա Անգլիա Նորվիչ Սիթի 45 (7)
2018   Նիդերլանդներ Ֆորտունա Սիտարդ 10 (2)
Ազգային հավաքական
2014 Անգլիա Անգլիա Մ17 4 (1)
2019-ներկա Անգլիա Անգլիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 7-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Նորվիչ Սիթի խմբագրել

Կանտուելը Նորվիչ Սիթիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի հունվարի 17-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի գավաթի Չելսիի դեմ խաղում[4][5]։ Հունվարի 28-ին Կանտուելը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ֆորտունա Սիտարդին[6][7][8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 2-ին՝ Վոլենդամի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում անգլիացին խփեց փետրվարի 23-ին՝ ՆԵԿ Նեյմեգենի դեմ խաղում[10]։ Մարտի 9-ին նա գոլ խփեց Էյնդհովենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[11]։ Վարձավճարի ընթացքում Կանտուելը անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[12], իսկ Ֆորտունա Սիտարդը տեղափոխվեց Էրեդիվիզի[13][14]։

Նորվիչ Սիթիի մեկնարկային կազմում Կանտուելը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի օգոստոսի 14-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Սթիվենիջի դեմ խաղում[15][16]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ Ռեդինգի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[17][18]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 1-ին՝ Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում՝ այս խաղում նաև գոլային փոխանցում տալով Մաքս Էրոնսին[19][20]։ 2018-19 մրցաշրջանում Կանտուելը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[21], իսկ Նորվիչ Սիթին հաղթեց Չեմպիոնշիպը[22][23][24]։

2019 թվականի հուլիսի 3-ին Կանտուելը երկարաձգեց իր պայմանագիրը Նորվիչի հետ մինչև 2022 թվականը[25][26]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց 2019 թվականի օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվերպուլի դեմ խաղում[27][28]։ Օգոստոսի 17-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Տեմու Պուկկիին[29][30]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը Կանտուելը խփեց օգոստոսի 24-ին՝ Չելսիի դեմ խաղում[31][32]։ Սեպտեմբերի 14-ին նա գոլի հեղինակ դարձավ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[33][34]։ Դեկտեմբերի 1-ին Կանտուելը գոլ խփեց Արսենալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[35][36]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կանտուելը ներկայացրել է Անգլիան մինչև 17 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 7-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նորվիչ Սիթի 2017–18 Չեմպիոնշիպ 0 0 1 0 0 0 1 0
2018–19 24 1 1 0 2 0 27 1
2019–20 Պրեմիեր Լիգա 21 6 1 0 0 0 22 6
Ընդհանուր 45 7 3 0 0 0 2 0 50 7
Ֆորտունա Սիտարդ (վարձավճար) 2017–18 Էրստե Դիվիզի 10 2 0 0 10 2
Կարիերայի ընդհանուր 55 9 3 0 0 0 2 0 60 9

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Նորվիչ Սիթի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «England - T. Cantwell - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  4. «Chelsea FC - Norwich City, Jan 17, 2018 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  5. «Todd Cantwell: A debut to remember». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  6. «Todd Cantwell joins Fortuna Sittard on loan». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  7. Davitt, Paddy. «Todd Cantwell completes Fortuna Sittard loan move». Eastern Daily Press (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  8. «Norwich midfielder completes loan move to Fortuna Sittard». Read Norwich (անգլերեն). 2018 թ․ հունվարի 28. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  9. «FC Volendam - Fortuna Sittard, Feb 2, 2018 - Keuken Kampioen Divisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  10. «NEC Nijmegen - Fortuna Sittard, Feb 23, 2018 - Keuken Kampioen Divisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  11. «FC Eindhoven - Fortuna Sittard, Mar 9, 2018 - Keuken Kampioen Divisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  12. «Todd Cantwell | Football Stats | Norwich City | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  13. «Fortuna Sittard promoted to the Eredivisie as Jong Ajax seal Eerste Divisie title». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  14. «Young Ajax take Jupiler League title but Fortuna Sittard move up». DutchNews.nl (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  15. «Norwich City - Stevenage FC, Aug 14, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  16. Freezer, David. «Canaries make 10 changes for Stevenage cup tie with Cantwell and Aarons handed full debuts». Eastern Daily Press (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  17. «Reading FC - Norwich City, Sep 19, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  18. Freezer, David. «Cantwell gives a glimpse of creative capabilities during impressive league debut for Canaries». Eastern Daily Press (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  19. «Norwich City - Rotherham United, Dec 1, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  20. Freezer, David. «'This is a special time for the club' - Canaries fans thrilled to see starlets play key role in comeback victory». Eastern Daily Press (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  21. «Todd Cantwell | Football Stats | Norwich City | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  22. 22,0 22,1 Milne, Alex (2019 թ․ մայիսի 5). «BREAKING Norwich win Championship title as Sheffield United finish in second». mirror. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  23. «Championship final-day round-up: Norwich crowned champions while Leeds finish with defeat at Ipswich». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  24. «Championship roundup: Norwich take title, Boro and Bristol City miss play-offs». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  25. «Todd Cantwell signs new contract at Norwich City». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  26. Iwuamadi, Elvis (2019 թ․ հուլիսի 3). «Cantwell Extends Norwich City Stay». Complete Sports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  27. «Liverpool FC - Norwich City, Aug 9, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  28. «Liverpool 4-1 Norwich: Reds thrash Canaries in Premier League opener». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  29. «Norwich City - Newcastle United, Aug 17, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  30. «Norwich City 3 – 1 Newcastle United». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  31. «Norwich City - Chelsea FC, Aug 24, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  32. «Norwich City 2-3 Chelsea: Tammy Abraham double hands Frank Lampard first Blues win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  33. «Norwich City - Manchester City, Sep 14, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  34. «Depleted Norwich punish error-prone Manchester City and make it advantage Liverpool already in title race». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  35. «Norwich City - Arsenal FC, Dec 1, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  36. «Norwich City 2-2 Arsenal: Ljungberg collects point in first game thanks to Aubameyang». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  37. «Todd Cantwell». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոդ Կանտուել» հոդվածին։