Լոմե (ֆր.՝ Lomé), Տոգոյի մայրաքաղաքը։ Նավահանգիստ է Գվինեական ծոցի առափնյա հատվածում՝ Տոգոյի հարավարևմտյան մասում։ Քաղաքը հիմնել են 18-րդ դարում էվե էթնոխումբը։ 1882 թ. քաղաքում Չիկու և Օկտավիանու Օլիմպիու եղբայրները հիմնել են առևտրային ընկերություն, որի շնորհիվ էլ քաղաքը դառնում է կարևոր առևտրային կենտրոն։ Լոմեն համարվում է երկրի քաղաքական կենտրոնը։ Բնակչությունը՝ ▲2 188 376 մարդ (2023)։