Էլ-Ամառնա
Առաջարկվում է այս և Ամառնա հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Էլ–Ամառնա (Թել էլ Ամառնա, արաբ․՝ تل العمارنة), հին եգիպտական անունը՝ Ախեթաթոն (Աթոնի հորիզոն, կապված է Հին Եգիպտոսում արևի աստծո՝ Աթոնի պաշտամունքի հետ), հնավայր, քաղաք Հին Եգիպտոսում, այժմյան Ամառնա բնակավայրի մոտ։ Հիմնադրել է Էխնաթոն (Ամենհոտեպ IV) փարավոնը (մ.թ.ա. XV դ. վերջին) և դարձրել իր մայրաքաղաքը՝ Թեբեի փոխարեն։
Քաղաք֊հնավայր | ||
---|---|---|
Էլ-Ամառնա | ||
العمارنة | ||
![]() Էլ-Ամառնայի թանգարան | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | մ. թ. ա. 1346 և մ. թ. ա. 1370[1] թ. | |
ԲԾՄ | 195±1 մետր | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Էլ–Ամառնայի պեղումներով բացվել է փարավոնների արխիվը, գտնվել են Բաբելոնի, Միտանիի, Խեթական պետության և Կիպրոսի թագավորների հետ նրանց գրագրությունները։
Պահպանվել են Նոր թագավորության շրջանի պալատներ (Նեֆերտիտի թագուհու պալատը), տաճար, գրիչների դպրոցը, միջին խավին պատկանող բնակարաններ, աղքատների և քանդակագործների թաղամասերը (ճարտարապետ Թութմոսի արվեստանոցում հայտնաբերվել են Էխնաթոնի և Նեֆերտիտիի հայտնի արձանները), դամբարաններ, բույսերի, կենդանիների, կենցաղային և այլ պատկերներով որմնանկարներ։ Քաղաքի մոտ, ժայռափոր դամբարանների պատկերներն ու արձանագրությունները նվիրված են Ամոն աստծուն։
Քաղաքը գոյություն է ունեցել 15 տարի և Էխնաթոնի մահից հետո՝ լքվել։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Archaeology and Language: The Puzzle of Indo-European Origins — Pimlico, 1998. — P. 49. — ISBN 0-7126-6612-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 9)։ |