Ալեքսանդրա «Էլի» Վոնգ (անգլ.՝ Alexandra «Ali» Wong, ապրիլի 19, 1982(1982-04-19)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2])[5][6], ամերիկացի դերասանուհի, կատակերգու և սցենարիստ[7][8]։

Էլի Վոնգ
Ծնվել էապրիլի 19, 1982(1982-04-19)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և San Francisco University High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կատակերգու և սցենարիստ
Ամուսին(ներ)Justin Hakuta?
Համատեղ ապրող(ներ)Բիլ Հեյդեր
Պարգևներ և մրցանակներ
aliwong.com

Կենսագրություն խմբագրել

Էլի Վոնգը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքին մոտ գտնվող Պասիֆիկ Հայթս շրջանում։ Նրա հայրը՝ Ադոլֆ Վոնգը, չինական ծագմամբ ամերիկացի է, անեստեզիոլոգ, իսկ մայրը՝ Թեմ «Թեմի» Վոնգը (Նգուենի բնիկ), վիետնամացի է, որը 1960 թվականին երիտասարդ հասակում Հյուեից տեղափոխվել է ԱՄՆ[9][10]։ Էլին դաստիարակվել է չինական ավանդույթներով և եղել է չորս երեխաներից կրտսերը[5][11]։

2000 թվականին Վոնգը ավարտել է San Francisco University High School-ը[12], որտեղ եղել է դասարանի ավագը[13]։ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, որտեղ Վոնգը մասնագիտացել է ասիա-ամերիկյան հետազոտություններում[14], լինելով «LCC» համալսարանական թատրոնի՝ Միացյալ Նահանգներում Ասիա-ամերիկյան ծերացող թատրոնի անդամ՝ նա հայտնաբերել է ելույթներ ունենալու իր կիրքը[15]։ Քոլեջում սովորելու երրորդ տարում Վոնգը մեկնել է Հանոյ[5]։

Կարիերա խմբագրել

2005 թվականին՝ քոլեջն ավարտելուց հետո, 23 տարեկան հասակում Վոնգն առաջին անգամ իրեն փորձել է ստենդ-ափում (Brainwash Cafe-ում), իսկ հետո տեղափոխվել է Նյու Յորք հետագայում էլ կատակերգությամբ զբաղվելու համար։ Նյու Յորքում մեկ գիշերվա ընթացքում ելույթ է ունեցել մինչև ինը անգամ[16]։

2011 թվականին Variety շաբաթաթերթը Վոնգին անվանել է «Դիտելու համար 10 կատակերգուներից» («10 Comics to Watch») մեկը[7]։ Հետո նա դեր է ստացել NBC ալիքի «Որտե՞ղ ես դու, Չելսի» սիթքոմում և նկարահանվել է Chelsea Lately կատակերգական թոք-շոուում[17]։ Դրանից հետո վարել է VH1 ալիքի «Best Week Ever»-ը, իսկ 2013 թվականին՝ MTV-ի «Hey Girl»-ը։ Բացի այդ, նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ Օլիվեր Սթոունի «Առանձնապես վտանգավոր»-ը և Ջեֆ Գարլինի ու Ջինա Գերշոնի հետ միասին «Գործ ապուշների հետ» ֆիլմում[6]։

2014 թվականին Վոնգը Քելի Ռայլիի հետ միասին նկարահանվել է ABC ալիքի «Սև արկղ» բժշկական դրմատիկական սերիալում՝ կատարելով բժիշկ Լինա Լարկի դերը[18][19]։

Ներկայումս Վոնգն ապրում է Լոս Անջելեսում և «Նավից» սիթքոմի հաստիքային հեղինակն է[20]։ 2016 թվականին՝ Մայրերի օրը[21], Netflix-ը հեռարձակել է «Baby Cobra» անվամբ հատուկ ստենդ-ափ թողարկումը, որը նկարահանվել է 2015 թվականի սեպտեմբերին, երբ Վոնգը 7 ամսական հղի էր[22] (Սիեթլի Neptune Theater)[11][16][23]:

Անձնական կյանք խմբագրել

2014 թվականին Վոնգը ամուսնացել է Ջասթին Հակութի հետ[24]։ 2015 թվականի նոյեմբերին զույգն ունեցել է աղջիկ՝ Մարին (կոչվել է ի պատիվ «The Life-Changing Magic of Tidying Up» գրքի հեղինակ և բանաստեղծ Մարի Կոնդոյի)[22]։ 2017 թվականի դեկտեմբերին զույգն ունեցել է երկրորդ երեխան։ Վոնգն ամուսնու հետ ապրում է Լոս Անջելեսում։ Նրա ամուսինը կիսով չափ ֆիլիպինցի է, կիսով չափ՝ ճապոնացի[10][10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2011 Լավագույն պահակախումբը Անա էպիզոդիկ դեր 3 էպիզոդում
2012 Controversial Racist Կարճամետրաժ ֆիլմ
2012 Chelsea Lately
9 էպիզոդ
2012 Որտե՞ղ ես դու, Չելսի Օլիվիա 12 էպիզոդ
2012 Առանձնապես վտանգավոր Քլեր
2013 Hey Girl կամեո 5 էպիզոդ
2013 Best Week Ever կամեո 16 սերիա
2013 Գործ ապուշների հետ Քեթի
2014 Սև արկղ բժիշկ Լինա Լարկ
2019 Դու իմ կասկածն ես Սաշա Թրեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Moreau J. Golden Globes: ‘Oppenheimer’ Leads With Five Wins, ‘Succession’ Tops TV With Four (Complete Winners List) — 2024.
  4. Moreau J. Emmy Awards 2023: ‘Succession’ and ‘The Bear’ Tie With Six Wins, ‘Beef’ Follows With Five (Winners List) — 2024.
  5. 5,0 5,1 5,2 Wong, Ali (Winter 2004). «Discoveries Terrible and Magnificent» (PDF). Asian American Studies 116. UCLA. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  6. 6,0 6,1 «Black Box: Ali Wong. Lina Lark on ABC's "Black Box"». ABC Television (Press release). 2013 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  7. 7,0 7,1 Shady, Justin (2011 թ․ հուլիսի 26). «Ali Wong: Spitfire standup embraces dark». Variety. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  8. Molyneaux, Libby (2013 թ․ հոկտեմբերի 3). «Ali Wong: L.A.'s Raunchiest Vietnamese-Chinese-American Standup Comic». LA Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  9. «Adolphus A Wong mentioned in the record of Adolphus A Wong and Tam T Nguyen». FamilySearch. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  10. 10,0 10,1 10,2 Wong, Ali. «Baby Cobra». Netflix.
  11. 11,0 11,1 Maron, Marc (2016 թ․ մայիսի 5). «Episode 704 - Ali Wong». WTF with Marc Maron Podcast. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  12. «San Francisco University High School Podcasts: IV. Ali Wong (1:02.45) Adorably Inappropriate». San Francisco University High School. 2006 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  13. Tseng, Ada (2015 թ․ հունիսի 8). «Get to Know Stand-Up Comedienne & 'Fresh Off the Boat' Writer Ali Wong». Audrey. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  14. «COMEDIAN ALI WONG: 'YOU CAN'T JUST BE CRASS WITHOUT BEING WITTY'». vita.mn. 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  15. «Ali Wong: Q&A». LCC Theatre Company at UCLA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  16. 16,0 16,1 Nguyen, Sahra Vang (2015 թ․ նոյեմբերի 25). «Off Color: Ali Wong on Nepotism, Network TV, and Becoming a New Mom». NBC News. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  17. Andreeva, Nellie (2008 թ․ օգոստոսի 25). «Ali Wong Joins New NBC Comedy 'Are You There Vodka' As Regular». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  18. Andreeva, Nellie (2013 թ․ հոկտեմբերի 4). «ABC Series 'The Black Box' Adds Trio». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  19. Kondolojy, Amanda (2014 թ․ հունվարի 17). «ABC Announces Premiere Dates for 'Black Box' & 'Dancing With the Stars' + 'Mind Games' Replaces 'Killer Women'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  20. Collins, Scott (2015 թ․ ապրիլի 8). «'Fresh Off the Boat' writer Eddie Huang slams ABC comedy hit». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  21. Fox, Jesse David (2016 թ․ մայիսի 9). «Appreciating Ali Wong's Powerful Pregnancy Joke in Baby Cobra». Vulture. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  22. 22,0 22,1 Kovan, Brianna (2016 թ․ մայիսի 6). «Ali Wong Did a One-Hour Comedy Special While Seven Months Pregnant, DGAF». ELLE. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  23. White, Abbey (2016 թ․ ապրիլի 29). «Ali Wong's Got Bite in This First Look at Her Netflix Comedy Special, Baby Cobra». Paste. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  24. Wong, Gerrye (2014 թ․ դեկտեմբերի 9). «On the Scene December 9 Holidaze: Happy Occasions». 丁丁網路電視 Dingding.tv. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլի Վոնգ» հոդվածին։