Էլիզաբեթ Գուլդ
Էլիզաբեթ Գուլդ (անգլ. ՝ Elizabeth Gould հուլիսի 18, 1804[2][3], Ռամսգեյթ, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 15, 1841[2][3], Մեծ Լոնդոն[4]), անգլիացի նկարիչ-նկարազարդող։
Էլիզաբեթ Գուլդ անգլ.՝ Elizabeth Gould | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ Elizabeth Coxen[1] |
Ծնվել է | հուլիսի 18, 1804[2][3] |
Ծննդավայր | Ռամսգեյթ, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 15, 1841[2][3] (37 տարեկան) |
Մահվան վայր | Մեծ Լոնդոն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարազարդող, գիտական պատկերազարդող և բնագետ |
Ամուսին | John Gould?[1] |
Զավակներ | Charles Gould? |
![]() |
Կենդանաբան Ջոն Գուլդի կինը։ Ամուսնու օրնիտոլոգիական գրքերի համար պատրաստել է բազմաթիվ վիմագրություններ։
ԿենսագրությունԽմբագրել
Էլիզաբեթ Գուլդը ծնվել է զինվորականի ընտանիքում։ Լոնդոնի ընտանիքներից մեկում աշխատել է որպես ուսուցիչ, դասավանդել լատիներեն, ֆրանսերեն և երաժշտություն։ 24 տարեկան հասակում ամուսնացել է Ջոն Գուլդի հետ։ Նրանք ունեցել են յոթ երեխա՝ երեք դուստր (Էլիզա, Լուիզա և Սառա) և չորս որդի (Ջոնը, որը մահացել է մանուկ հասակում, Ջոն Հենրինը, Ֆրանկլինը և Չարլզը)։
Ամուսինը հորդորել է երեխաներին սովորել լիտոգրաֆիայի տպագրության նոր եղանակներ։ Ամուսնու «A Century of Birds from the Himalaya Mountains» առաջին ստեղծագործության համար նա թռչունների նկարներ է ստեղծել մեծ կրաքարային տախտակների վրա։ Վաղ շրջանի աշխատանքներում դեռևս նկատելի է Էլիզաբեթ Գուլդի անփորձությունը։ Իր վիմագրության տեխնիկան բարելավելու համար նա դասեր է վերցրել Էդվարդ Լիրից։
1838 թվականի մայիսից բրիտանացի բնագետ Ջոն Գիլբերտի հետ միասին (անգլ.՝ John Gilbert) ամուսնուն ուղեկցել է Ավստրալիա և Թասմանիա կատարած հետազոտական ուղևորության ժամանակ։ Իր հետ տարել է ավագ 7-ամյա որդուն՝ երեք փոքր երեխաներին թողնելով Անգլիայում։ 1838 թվականի սեպտեմբերին նրանք ժամանել են Թասմանիա, որտեղ ծանոթացել են անգլիացի դերծովակալ և Արկտիկայի հետազոտող սըր Ջոն Ֆրանկլինի և նրա կնոջ՝ Ջեյնի հետ։ Շատ չանցած՝ նա իր վեցերորդ որդուն ունեցել է Հոբարթում՝ Թասմանիայում։ Նա որդուն անվանել է Ջոն Ֆրանկլին, ում տանը ինքը հաճախ էր լինում, մինչ Ջոն Գուլդը զբաղվում էր դաշտային հետազոտություններով։ 1840 թվականի օգոստոսին զույգը երկու երեխաների հետ վերադարձել է Անգլիա։ Էլիզաբեթ Գուլդը մահացել է ծննդաբերության ժամանակ 1841 թվականի օգոստոսի 15-ին, 37 տարեկան հասակում՝ իր ութերորդ երեխայի ծնվելուց հետո։
ՎիմագրերԽմբագրել
Էլիզաբեթ Գոլդը նկարել է ավելի քան 600 թռչունների, կաթնասունների և բույսերի նկարներ։ Նրա գործերից շատերը տպագրվել են ամուսնու հետևյալ հրապարակումներում.
- «A Century of Birds from the Himalaya Mountains» (1831 և 1832)
- «The Birds of Europe» (1832-1837)
- «A Monograph of the Ramphastidae, or Family of Toucans» (1834)
- «A Monograph of the Trogonidae» (1835-1838)
- «A Synopsis of the Birds of Australia» (1837-1838)
- «The Birds of Australia» (1837-1841)
- «Icones Avium» (1837-1838)
Էլիզաբեթի մահից հետո Ջոն Գուլդը, ով ավելի շատ գիտաշխատող էր, քան նկարիչ, խնդրել է վիմագրագետ Հենրի Ք. Ռիխտերին (անգլ.՝ Henry Constantine Richter) շարունակել կնոջ աշխատանքը։ Էլիզաբեթ Գուլդի շատ վիմագրություններ Ռիխտերը վերցրել է «Ավստրալիայի թռչունները» (The Birds of Australia) գրքի համար և հրապարակել իր անունով։
Սխալմամբ, Էլիզաբեթ Գուլդի գործերից շատերն այսօր ներկայացվում են որպես նրա ամուսնու գործեր։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Australian Dictionary of Biography — MUP, 1966.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Elizabeth Gould — 2008.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #1011908468 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.